Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ)
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Երևանն ինձ համար մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ինքնության խորհրդանիշն է. վարչապետ Փաշինյան 10/19/2019   23:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Երևանի 2801-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Մինչ այդ վարչապետը և տիկին Հակոբյանը կարճատև հանդիպում են ունեցել Երևանի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի հետ:

Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վերջին մեկ տարում մայրաքաղաքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են շնորհվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն քաղաքապետ,

Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային Ժողովի մեծարգո պատգամավորներ,

Երևանի ավագանու հարգարժան անդամներ,

Պետական այրեր, հյուրեր,

Սա իսկապես հրաշալի տոն է բոլորիս համար և սա տոն է, որն արդեն շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Էրեբունի-Երևան տոնակատարությունը, Երևանի հոբելյանը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է և երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ ներառում է, պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր:

Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք՝ սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր, դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին և ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքն իր համար:

Համոզված եմ՝ Երևանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, տնտեսական հաղթանակների, քաղաքական հաղթանակների, ռազմական հաղթանակների:

Այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին: Եվ ես կարծում եմ՝ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը: Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել և տեսեք այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում և վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, իսկ պարոն Պիատրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում  է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ մեծ և կարևոր ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին:

Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը մարդկանց հավաքել է բոլոր տեղերից, Երևանը մարդկանց հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից: Երևի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում, չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում, չկա սփյուռքի որևէ մի համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու պատիվը չեն կրում:

Մի քանի տարի առաջ մեծ տպավորություն ստացա և նույնիսկ այդ կապակցությամբ գրառում կատարեցի ֆեյսբուքյան իմ էջում: Դա մի իսկապես միստիկ տեսարան էր, երբ  Աբովյան փողոցի երկու մայթերից ընթացող մեքենաների վրայով երկու երևանցի իրար հետ խոսում էին մաքուր արևմտահայերենով և նրանք պայմանավորվում էին, թե երեկոյան Երևանի ո՞ր սրճարանում են հանդիպելու մի գավաթ սուրճ, գինի կամ գարեջուր խմելու: Եվ Երևանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, մեր ժողովրդի ինքնության խորհրդանիշն է:

Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր, ամենահաջողված տեսարանը՝ դեպի մեր բիբլիական Արարատ սար: Մենք բոլորս սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ բոլորիս: Այս է պատճառը, որ մենք ուր էլ գնանք, ուր էլ լինենք՝ մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և դեռ պետք է շարունակվի հազարամյակներ:

Շնորհավորում եմ մեզ՝ այս տոնի և օրվա կապակցությամբ: Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին:

Շնորհակալ եմ»:

     

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:17 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը
16:37 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը
15:55 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ ունենալու համար. վարչապետ
14:35 19/10/2019  |  Արտակարգ պատահարներՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից
13:18 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ աշխատողները, հարկային և մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ. Փաշինյան
12:22 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ծանոթացել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատան աշխատանքներին (տեսանյութ)
11:54 19/10/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈւշադրություն. մի շարք ուղղություններով երթեւեկությունը կդադարեցվի
11:26 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման. Հայկ Մարությանը շնորհավորել է
11:21 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր վարչական շրջան իր ոճն ու երաժշտությունն է ունենալու
19:06 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]