ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ. նախագահ Սարգսյան 10/17/2019 12:20 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում: Խոսելով համաժողովի և FAST-ի գործունեության մասին՝ նախագահ Սարգսյանն այն համարել է ճանապարհ դեպի ապագա: «Սա միայն ճանապարհ չէ դեպի ապագա, սա վերադարձ է դեպի իրականություն,- ասել է Արմեն Սարգսյանը։- Իսկ իրականությունն այն է, որ մենք այս պահին ապրում ենք մի աշխարհում, որտեղ միակ երկիրը, հանրապետությունը կամ քաղաքը չենք, որ պայքարելու է ապագայի տեխնոլոգիաների համար»։ Նախագահը նշել է, որ այսօր աշխարհը կրկին հայտնվել է փոփոխությունների խաչմերուկում: «Աշխարհը փոփոխվում է սրընթաց կերպով,-ասել է նա։- Մեր ապագան, անկասկած, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը և մեծ ծավալի տվյալների կառավարումն են: Այս համաժողովը կօգնի վերադառնալ իրականություն։ Մենք չենք կարող հպարտ լինել միայն նրանով, թե ինչի ենք հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ դա վերջնակետը չէ։ Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը։ Մենք ողջ աշխարհի հետ ենք մրցակցության մեջ: Կա միայն մեկ ուղի, որով կարող ենք հաղթել այս մրցակցության մեջ. այն պետք է դառնա ազգային առաքելություն, առաքելություն բոլորիս համար, առաքելություն մեր բոլոր բարեկամների համար, ովքեր հավատում են Հայաստանին, ովքեր պատրաստ են մեզ աջակցել։ Պետք է կոնսոլիդացնենք մեր ողջ գիտելիքը, նոու հաուն, մեր փայլուն մտքերը՝ լինի դա Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում կամ Քեմբրիջի համալսարանում, Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ռուսաստանում։ Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ»։
Նա հորդորել է չվախենալ արհեստական բանականությունից, այլ՝ ընդառաջ գնալ փոփոխություններին: «Աշխարհում հարյուր միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ,-ասել է Հանրապետության նախագահը։- Միլիարդավոր աշխատատեղեր են ստեղծվելու արհեստական բանականության շնորհիվ, որից չպետք է վախենալ, քանի որ մեքենաները, արհեստական բանականությունը չունեն այն երկու-երեք հատկանիշները, որոնք մարդկային են։ Կա հիմնարար մի հատկանիշ. արհեստական բանականությունը, մեքենաները ունակ չեն սխալվելու՝ ի տարբերություն մեզ՝ մարդկանց, ովքեր սխալական են։ Սակայն սխալներ գործելը մի միջավայրում, որտեղ կան կանոններ կամ օրենքներ, դեպի էվոլյուցիա տանող միակ ճանապարհն է։ Այսինքն, սխալը, որը մարդկային է, հզոր գործիք է։ Եվ չկա տարբերակ, որտեղ արհեստական բանականությունը կհաղթի իրական բանականությանը»։
Նախագահի խոսքով՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդն ապացուցել է, որ կարող է հաղթել տարբեր ոլորտներում, և հիմա ստեղծվում են առաջընթացի նոր հնարավորություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ