Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Դատարանները շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքի միջնորդությունը․ գլխավոր դատախազ 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:57 Ինչ եղավ Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ է պահանջում 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Ապօրինի միջոցներն ուղղվում են իշխանությունների դեմ սաբոտաժ իրականացնելու գործիքներին. տնտեսագետ (տեսանյութ) 10/16/2019   19:46  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն 2020 թվականի պետական բյուջեի, նախատեսված ծախսերի, ռազմավարական ծրագրերի մասին զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ։

Կառավարությունը օրերս հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն։ Ըստ Ձեզ՝ որքանով այն Հայաստանին կմոտեցնի տնտեսական հեղափոխությանը։

- Դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ։ Մոտ 2000 էջանոց փաստաթուղթ է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Առաջին թռուցիկ ընթերցումից, ուղերձը նայելուց հետո պետք է նշեմ, որ թեև բյուջեի ծավալներն աննախադեպ են՝ մոտ 4 միլիարդ դոլար, այդուհանդերձ իմ գնահատմամբ դա իր մեջ այնքան ռեսուրս չի պարունակում, որ կարողանանք, հեղափոխական քայլեր կատարենք։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Եթե այս տարի մենք սպասում ենք 7 տոկոս աճ, ապա բյուջեի նախագծով նախատեսված է 4.3 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Այսինքն դա չի կարելի հեղափոխական համարել, բայց կարծում եմ, որ բյուջեն ոչ թե խուսափողական է, այլ մի քիչ պաշտպանողական։ Այս տարվա բյուջեում էլ ուրիշ թիվ էր գրված, բայց մեծ մուտքեր ապահովվեց։ Կարծում եմ՝ բյուջեում կան մեխանիզմներ, թե ինչպես պետք է հաղթահարեն ներկայումս  առկա ստվերային շրջանառությունը, որպեսզի ապահովեն բյուջետային մուտքեր։ Դրան, իհարկե, խոչընդոտում է դատական իշխանության դեռ նախկին  համակարգի պահպանումը։ Իրականության մեջ ունեցանք քաղաքական հեղափոխություն, ունեցանք գործադիրի փոփոխություն, բայց դատական իշխանությունը չի փոխվել և դեռևս  խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Հայտարարվում է, որ մեզ մոտ օլիգարխիան վերացել է, մենաշնորհները վերացել են, բայց դա քաղաքական հայտարարություն է։ Առկա են  տնտեսության մեջ գերիշխող դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։ Իրենք իրենց կառուցվածքներով մնացել և խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կառավարությունն այս բյուջեում և իր մյուս ռազմավարական ծրագրերում պետք է ունենար ապօրինի հարստացման արդյունքում կառուցված բիզնես համակարգերին հարվածելու ծրագիր։ Այսինքն նմանատիպ կառուցակարգերի փոփոխություն պետք է լինի, որն այս փուլում դեռ չի հաջողվել, սակայն հույս ունեմ, որ մյուս տարի կկատարվի։ Եթե ոչ, ապա մենք տնտեսական հեղափոխության չենք հասնի։ Տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում եմ երկնիշ թվով աճ։ Երկրորդ հերթին կարծում եմ կառուցվածքային փոփոխություն պետք է լինի։ Ներկայումս  ՀՆԱ-ի մեջ մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ավելի քիչ է, քան առևտրի, ծառայությունների ոլորտինը։ Մենք, հեղափոխության գնալով, պետք է մշակող արդյունաբերության ոլորտը զարգացնող խթաններ ունենանք։ Փոքր բիզնեսի, թեթև արդյունաբերության,  գյուղատնտեսության ոլորտների հետ կապված կան բազմաթիվ լավ ծրագրեր,  բայց դրանք կետային փոփոխություններ են։ Չկա ռազմավարական  ծրագիր։ Մեր երկիրը դեռ աշխատում է 2014-15 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, որն արդեն հնացել է և համահունչ չէ թավշյա հեղափոխության արժեքներին։ Պետք է ունենանք համապարփակ ռազմավարական ծրագիր 10, 15, 20 տարվա համար։

- Կառավարությունը համակարգված և ստույգ ի՞նչ քայլերի պետք է դիմի, որպեսզի վերացնի տնտեսության մեջ մեծ դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։

- Բյուջեի մեջ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է բարձրացնել  ընդամենը 1.2 տոկոսային կետով, ինչը շատ քիչ է։ Կարծում եմ, որ դա պետք է առնվազն 35 տոկոսի չափով լինի, որպեսզի կարողանանք բյուջեում օրինական փողեր հավաքել։ Ժողովուրդը թավշյա հեղափոխության ժամանակ ոտքի կանգնեց՝ լսելով քաղաքական ուժի հայտարարությունը, որ պետք է իրականացնեն անցումային արդարադատություն։ Ցավալիորեն անցումային արդարադատության ուղղությամբ քայլեր մինչ օրս չեն կատարվել  և այն ապօրինի հարստացած միջոցները, որոնք պետք է ուղղվեին տնտեսության զարգացմանը, հիմա ուղղվում են այս իշխանությունների դեմ սաբոտաժ իրականացնելու գործիքներին։ Դա թե՛ դատական իշխանության, թե՛ չորրորդ իշխանության՝ որոշ լրատվամիջոցների վրա փողերի ծախսումն է, փաստաբանական ծառայությունների վրա ծախսումը, որպեսզի պաշտպանեն քրեաօլիգարխիկ համակարգի գեներալների ունեցվածքը։ Առաջին քայլը դա պետք է լինի։ Այնուհետև պետք է խթանել ներքին ներդրումները։ Իրականացնել հարկային համաներում։ Դրա համար նախ պետք է իրականացնել անկախության տարիներից ի վեր բոլոր չինովնիկների հարկային հայտարարագրերի մասին ուսումնասիրություն և ապօրինի հարստացած միջոցների ազգայնացում և հարկային համաներում։ Այդ միջոցները, եթե ուղղվեն երկրի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերին, դրանով կխթանենք ֆինանսական միջոցների այն պակասուրդը, որը երկիրը ստիպված է կա՛մ եվրոբոնդեր թողարկելով, կա՛մ վարկեր խնդրելով լրացնել։ 

- 2020 թվականի պետբյուջեով կառավարությունը մտադիր է դեֆիցիտը լրացնել ոչ թե արտաքին աղբյուրներից, այլ ներքին։ Համամի՞տ եք այս մոտեցմանը։Ձեր կարծիքով դա կնվազեցնի՞ Հայաստանի կախվածությունն արտաքին շուկայից։

- Այո, երկրի տնտեսությունը զարգացնելու համար պետք է ներքին ռեսուրսներն օգտագործել, ավելին օֆշորոային գոտիներում գտնվող հայկական կապիտալը, որ փախել է այստեղից, համաներման ճանապարհով պետք է թույլ տալ այստեղ ներդրում կատարեն։ Պետք է հարկային համաներման ակտ կատարվի։ Պետք է ասեն՝ շատ վատ ես արել, որ գողացել ես, տարել ես դուրս, հիմա թույլ եմ տալիս բեր, բայց երկիրը զարգացրու։ Եթե ոչ, ապա անցումային արդարադատության շրջանում քեզ ենթարկելու եմ պատասխանատվության։ Այո, ներքին ռեսուրսները պետք է օգտագործենք։ 

- Կառավարությանը կհաջողվի՞ այս ծրագրով պահպանել ընթացիկ և կապիտալ ծախսերի համամասնությունը։

- Բյուջետային հայտում պահպանված է բյուջետային կանոնը առ այն, որ կապիտալ ներդրումների ծավալը պետք է պակասուրդից պակաս չլինի,  բայց տեսնում ենք որ պակասուրդը շատացել է։ Օրինակ այս տարի կապիտալ ներդրումների ծրագիրը չկատարվեց, թեև հսկայական շինարարություն է գնում։ Ինչումն էր խնդիրը, նախկին բյուջեում եղել  էին կոռուպցիոն սխեմաներով կապիտալ այնպիսի ներդրումներ, որ այս կառավարությունը դադարեցրեց, չթողեց այդ կոռուպցիոն ծախսերը լինեն, որի արդյունքում կապիտալ ծախսերը չկատարվեցին։ Հուսով եմ՝ 2020թ.-ի բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերը կլինեն նպատակային։

- Որքանո՞վ է իրատեսական, որ այս բյուջեն կիրագործվի։

- Հուսով եմ, որ կկատարվի։ Բայց կառավարությանն առաջարկում եմ ևս մեկ անգամ նայել այն։  Պետք է բյուջեում առկա նախկինից եկող կոռուպցիոն սխեմաները վերացնեն։ Օրինակ կարծում եմ, որ գիտության համար տրվող ծախսերը կոռուպցիոն են։ Սխալ է, որ մեր երկրում գիտությունը կառավարում է երեք մարմին՝ ԿԳՄՍ, նրան ենթակա գիտության կոմիտեն և ԳԱԱ-ն։ Պետք է կառվարման բարեփոխում կատարվի։ Երկար տարիներ գիտությունների կոմիտեն կոռուպցիոն նպատակներով տվել է ծրագրեր և արդյունքային ոչ մի ցուցանիշ գիտական մշակումների վրա չկա։ Կարող եմ փաստ նշել։ Առնվազն հինգ տարի՝ 2013-2018 թթ. ընթացքում, Բրյուսովի անվան ինստիտուտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որը ղեկավարում է ԱԺ նախկին նախագահ  Տիգրան Թորոսյանը, երկար տարիներ պետբյուջեից ստացել է 77 մլն դրամ, ինչ-որ հեռանկարային հետազոտություններ անելու համար։ Ցավալիորեն դրա մասին ոչ մի հաշվետվություն չկա։ Երբ մեր կազմակերպությունը որոշեց հետաքննություն անցկացնել, որևէ արդյունքի չհասավ։ Նախարարությունը փորձեց ինձ հետ աշխատել, այդուհանդերձ խնդիրը լուծում չունեցավ։ Խնդրի մասին արդեն 1.5 տարի է, ինչ  բարձրաձայնում եմ։ Փորձեցի բյուջեում տեսնել արդյոք այդ կազմակերպությանը կրկին տալիս են բյուջետային դրամաշնորհ, չգտա նման տվյալ։

Այդուհանդերձ գտնում եմ, որ Գիտությունների կոմիտեի կողմից մրցութային միջոցներով իրականացվող գիտական հետազոտությունները , որոնք կիրառական են, ըստ էության կիրառական չեն և դա բյուջետային միջոցների մսխում է։ Պետք է այդ ծրագրերը վերանայվեն և տան այն ոլորտներին, որը կնպաստի մեր տնտեսության զարգացմանը։ 

Մանրամասները՝ 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]