ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին 10/15/2019 19:50 | ԼՐԱՀՈՍ
Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:
Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին: «Մենք ունենք հիանալի աշխարհագրական դիրք, որը եղել է հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Այն եղել է մեր հաջողության և, միաժամանակ, նաև ողբերգությունների ու հաղթանակների աղբյուրը,- ասել է նախագահը:- Մենք կորցրել ենք շուրջ 1.5 մլն բնակչություն այն պատճառով, որ այստեղ ենք եղել, սակայն, մյուս կողմից, խաչմերուկին գտնվելով՝ զարգացրել ենք ֆենոմենալ մի կարողություն, որն անհրաժեշտ է այսօր: Մենք վերապրողների ազգ ենք: Ձեզնից յուրաքանչյուրն այս որակն ունի իր ԴՆԹ-ում, և սա մի հատկանիշ է, որը կօգնի ձեզ լինել հաջողակ 21-րդ դարում: Սա լինելու է մի դարաշրջան, որն այնքան անկանխատեսելի է. ամեն բան շատ արագ է փոխվելու, և անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխություններին թե՛ որպես անհատ, թե՛ որպես ընկերություն, ինստիտուտ կամ անգամ երկիր»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ներկայացնելիս երբեմն մտածում է, թե ստարտափի նախագահ է: «Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն, բայց այսօր գաղափարների, ձեռնարկների, մեծ հնարավորությունների երիտասարդ ստարտափ է,-ասել է Արմեն Սարգսյանը:- 21-րդ դարն այն ժամանակն է, երբ կարող ենք լինել հաջողակ եւ դրա համար պետք է շատ աշխատենք»:
Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պատրաստ լինեք դինամիկ փոփոխություններին, անկայունությանը եւ դժվարություններին: Փոփոխվող աշխարհում մարտահրավերներն ավելանում են, բայց մի՛ վախեցեք դրանցից, պարզապես ընդունե՛ք դրանք, եղե՛ք իրատես, համարձակ և ստեղծագործ: Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ»:
«Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
- 03/19/2024 07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»
- 03/19/2024 07:53 Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:31 Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:28 Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:25 Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին