Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ. Արմեն Աշոտյան 10/09/2019   18:28  |  Հարցազրույց

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ 

-Պարոն Աշոտյան, նախ խնդրում եմ գնահատեք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եղան հայտարարություններ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ՝ բավականին կոշտ գնահատականը ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության վերաբերյալ, ապա նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի պատասխանը այս հայտարարությանը։

-Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ նախաճգնաժամային։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ անգամ ամենավատ բանակցությունները, ցանկացած պատերազմից ավելի լավ են եւ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի արտգործնախարարը, տվյալ դեպքում՝ Լավրովը, հայտարարում է, որ բանակցությունները փակուղում են, սա շատ լուրջ ազդանշան է, շատ լուրջ ահազանգ է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հետ կապված։ Երկրորդ մտահոգությունս այն է, որ տարիներ շարունակ, Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, հաջողվում էր կամաց-կամաց առաջ տանել մեր դիվանագիտական դիրքերը, ստանալ մաքսիմալ հայանպաստ բանակցային ձեւակերպումներ եւ մոտեցումներ, միաժամանակ, Ադրբեջանին մշտապես թողնելով դեստրուկտիվ կողմի կարգավիճակում։ ՄԽ համանախագահները շատ լավ գիտեին Հայաստանի կոնստրուկտիվ եւ Ադրբեջանի դեստրուկտիվ կեցվածքի մասին, եւ այդ ամենը՝ Հայաստանի ու Արցախի համար ամենաբարենպաստ բանակցային փաթեթի ֆոնին։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, որի նախադեպը վերջին 15 տարիներին ես չեմ հիշում, երբ ՄԽ համանախագահ երկրի արտգործնախարարի շուրթերով բանակցային գործընթացի փակուղային վիճակը նկարազարդելու համար հիշատակվում է Հայաստանը՝ հայկական կողմի մոտեցումները։ Սա նույնպես շատ անհանգստացնող է, որովհետեւ, եթե մենք նախկինում դժգոհել ենք ՄԽ մոտեցումներից՝ միայն այն փաստից, որ նրանք իրենց հրապարակային գնահատականներում նույն սանրով են մոտենում Հայաստանին ու Ադրբեջանին, մինչդեռ այսօր ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ։ Հատկապես անհանգստացնող է Ադրբեջանական կողմի հերթական ռազմական ագրեսիայի լեգիտիմիզացիան, երբ խնդիրը բարդվի հայկական կողմի վրա եւ փաստացի, Փաշինյանը մի կողմից քանդում է Սերժ Սարգսյանի կառուցած դիվանագիտական ամուր դիրքերը բանակցային գործընթացում, մասնավորապես, Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնեւ, երեք սկզբունքներ՝ այդ թվում , ինքնորոշման իրավունքի, մյուս կողմից նա դրա փոխարեն որեւէ բան ստեղծել չկարողացավ։ Ավաղ, մնացին օդում Արցախը բանակցային կողմ դարձնելու հայտարարությունները, ինչը եւ ենթադրվում էր, մնաց օդում նաեւ Փաշինյանի պարզած ձեռքը, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ ՄԽ համանախագահող որեւէ երկիր նրա առաջարկած բանակցային ձեւակերպումներին այդպես էլ սատարում չհայտնեց։

-Այս ամենի ֆոնին Արցախի Հանրապետության նախկին ԱԱԽ Վիտալի Բալասանյանը կրկին չաափազանց կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՀ իշխանությունների հասցեին՝ լուրջ մտահոգություններ հայտնելով Արցախի ու մեծ հաշվով նաեւ Հայաստանի անվտանգության հետ կապված։

- Վերը նշվածը, իհարկե, Արցախի շուրջ շատ լարված եւ անկանխատեսելի դիվանագիտական եւ անվտանգային սպառնալիքներով լի միջավայր է ստեղծում։

Չմոռանանք նաեւ Իլհամ Ալիեւի ռազմատենչ ելույթը «Վալդայ» ակումբում, որից եւս , լավ հոտ չէր գալիս։ Ցավոք, այս իրադարձությունները հետեւանք են նաեւ, եթե չասեմ՝ նախ եւ առաջ Հայաստանի նոր իշխանությունների՝ Արցախի հարցում վարվող ապիկար քաղաքականության։ Ինչպես արդեն շեշտեցի, քանդելով, հյուծելով, մսխելով նախորդ շրջանի բանակցային կախպիտալը, Փաշինյանը եւ նրա թիմը որեւէ բան դրա փոխարեն չստեղծեցին եւ հիմա իրավիճակը համանախագահները արդեն գնահատում են փակուղային՝ այստեղից բխող բոլոր հնարավոր ելքերով։ Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ պատրաստ լինեն նման զարգացումների։ Ավաղ, մեր երկրում մոլեգնում է անհանդուրժողականության, հասարակության պառակտման, բեւեռացման ախտը, որի կնքահայրը եւս Փաշինյանն է, ինչը ցավոք , հյուծում է Հայաստանի եւ Արցախի ռազմավարական կարողությունները, իմունիտետը։ Ավաղ, փայլուն վիճակում չեն Հայաստանի եւ Արցախի միջպետական հարաբերությունները։ Սա նույնպես տեսանելի է եւ ավաղ, Արցախում եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ, կան Հայաստանում հովանավորներ ունեցեղ շրջանակներ, որոնք փորձում են ապակայունացնել Արցախի ներքաղաքական իրավիճակը։ Սա է այն ամենը, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք դեռ անցած տարի։ Ավաղ, իմ կանխատեսումները դառնում են իրականաություն եւ Աստված մի արասցե, որ ռազմական գործողությունների վերսկսման իմ կանխատեսումը նույնպես դառնա իրականություն։ Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ դեռ ամիսներ առաջ ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկը հոդված-խորհուրդ էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին, որտեղ բառացի ասված էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է հաջողել իր խաղաղասեր քաղաքականության մեջ Արցախյան հարցում, ապա պետք է օր առաջ ազատվի Արցախյան ուժայիններից, այսպես ասած՝ սիլավիկներից, եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է խառնվել Արցախի ներքին գործընթացներին ՝ ըստ ամենայնի, ցանկություն ունենալով հաջորդ տարի Արցախում ընտրացնել իր համար հարմար թեկնածուի՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։


-Պարոն Աշոտյան, «Սասնա Ծռերը»-ը արձագանքեցին Բալասանյանի հարցազրույցին, որտեղ ի թիվս այլ մտահոգությունների, խոսվեց վերջիններիս հետ Փաշինյանի հանդիպման մասին։ «Սասնա Ծռերը» հայտարարեցին, մեջբերեմ. «սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, տեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ» եւ ըստ էության Փաշինյանից պահանջեցին «մեկուսացնել սպառնալիքը»։

-5-րդ շարասյան եւ մնացած ամեն ինչ մասին խոսակցություններ ստեղծողներն ու տարածողները պարզապես ընդգծում են, որ Հայաստանն ու Արցախը լավագույն մարզավիճակում չեն մոտենալու հնարավոր ռազմական գործողություններին։ Ներքաղաքական գզվրտոցը պրոյեկցվել է ավաղ, նաեւ Արցախի վրա եւ նման վերաբերմունքը հենց ի սկզբանե Նիկոլ Փաշինյանից է եկել, երբ Արցախյան հերոսամարտը ստորադասվել է ապրիլյան իշխանափոխությանը, երբ որ Արցախի հերոսների, պատերազմում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ ագրեսիվ, հակաքարոզչական պատերազմներ են վարվում՝ այդ թվում նաեւ իրավապահ համակարգի ներգրավմամբ ճնշում գործադրելով։ Իսկ ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի՝ բուն ասածին, ապա դա դիտարկեք վիրուս-անտիվիրուս դիլեմայի շրջանակում։ Իհարկե, եւ Հայաստանում, եւ Արցախում պետք է արմատախիլ լինի զենքի եւ ցանկացած ուժով հարց լուծելու մոլուծքը։

Այստեղ, ավաղ, իշխանական քարոզչական դաշտը եւ քաղաքական վայ գործիչները դրսեւորում են երկակի ստանդարտներ, երբ վարչապետը հանդիպում եւ իր մոտ ընդունում է «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներին, երբ ՊՊԾ-ի վրա գրոհած քաղաքացիները, որի արդյունքում 3 զոհ ունեցանք, ազատության մեջ են , երբ իշխանությունները, ելնելով իրենց շահերից, սկսում են օգտվել ահաբեկչություն իրականացրած խմբավորումների շահերից, որքան էլ նրանք փորձեն այսօր դիրքավորվել որպես քաղաքական կուսակցություն ։ Այս ամենը, իհարկե, շատ մտահոգիչ է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ
17:23 08/10/2019  |  ՄեկնաբանությունԿարո՞ղ է Քիմին խնդրեք մյուս տարի ՄԱԿ-ում ինքը խոսա Հայաստանի անունից. Աշոտյան
19:10 05/10/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները.Աշոտյան
17:35 04/10/2019  |  ՄեկնաբանությունԱլիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք էր ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ. Աշոտյան
15:42 03/10/2019  |  ՄեկնաբանությունԳնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու. Աշոտյան
22:49 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած պատգամավորին. Աշոտյան
10:42 02/10/2019  |  ՄեկնաբանությունԱրտաքին քաղաքականությունը երբեք քո փեշագը չի եղել.Աշոտյան
10:03 01/10/2019  |  Մամուլ«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. «168 ժամ»
09:20 01/10/2019  |  Մամուլ«Սերժի վախտ» Արմեն Աշոտյանը կանխել է «դասական» Էդմոն Մարուքյանի ցանկությունը. «Իրատես»
13:52 26/09/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար. Աշոտյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]