Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

«Ձուկը դեռ ջրում է»... Արմեն Աշոտյան 09/10/2019   16:42  |  Վերլուծություններ

Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։

Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական համակարգի փլատակների տակից սկսեցին լսվել սկզբում ցաքուցրիվ, հետո՝ ավելի կազմակերպված ձայներ։

Հայաստանում իշխանափոխության ակունքների մասին շատ է խոսվել։ Այստեղ միայն փաստեմ, որ մեր սխալները միայն առիթ էին, իսկ տեղի ունեցածի պատճառները՝ շատ ավելի խորն էին։

Ռուսական, իսկ հետո՝ Խորհրդային տարածքի մտավորականությանը մշտապես բնորոշ երկու էքզիստենցիալ հարց ձեւավորեց երկրիս «սեւական» օրակարգը. «Ո՞վ է մեղավոր» եւ «Ի՞նչ անել»։

Հերթով անդրադառնամ։

«Ով է մեղավոր»

Երկրում ստեղծված իրավիճակի համար հանրային-քաղաքական դիսկուրսը մատնանշում է մեղավորների հետեւյալ հիմնական երկու տարբերակը. 

1.         Սերժ Սարգսյան

Ա) «Սաղ Սերժնա մեղավոր» աղանդի հետեւորդների համար կա անցյալի, ներկայի եւ ապագայի դժբախտությունների եւ անհաջողությունների մեկ միասնական ամենափրկիչ բանաձեւ, ըստ որի՝ իր, իր մորաքրոջ աղջկա, իր բաջանաղի հարսի եւ ընդհանուր երկրի խնդիրների մեջ իր մշտական, անսասան եւ մոգական ազդեցությունն ունի Հայաստանի երրորդ նախագահը։ Այս ուղղության երկրպագուների քաղաքական հավատամքը խարսխված է «Սաշիկի 50/50»-երի, «կազինոներում Սերժի տանուլ տված միլիոնների» եւ Բադեն-Բադենի լողավազանում թրջված դեղին լողազգեստի վրա։

Բ) «Մեկա Սերժնա մեղավոր»։ Այս հոսանքի հետեւորդների թիվը ավելանում է օրեցօր, սակայն միջնաժամկետ կտրվածքով այս ուղղությունը ինքնուրույն ապագա չունի, այլ հանդիսանում է Ա. կետից հիասթափված, բայց սեփական սխալն եւ քաղաքական միամտությունը դեռեւս չընդունող մարդկանց ժամանակավոր ապաստան։ Նրանց ինքնախաբեության բանաձեւը մոտավորապես հետեւյալն է. «Թող նորմալ կառավարեին, մենք էլ Նիկոլի հետեւից չգնայինք»։ Առավել արժանահավատության համար այն կրկնվում է օրական առնվազն 5 անգամ՝ տաքսիից մինչեւ բլոտի սեղան եւ ուղեկցվում է շրջապատի կողմից «բա իհարկե, ախպեր», «հաստատ, ցավդ տանեմ», «տո սաղ դրանց տակա» բնույթի սույն մարգարիտը բետոնող հավաստիացումներով։ Նախորդ իշխանությունների բազում բացթողումներով հանդերձ, նման մարդիկ իրենց կատարած սխալ ընտրության պատճառներն ու հետեւանքները մշտապես փորձում են գցել ուրիշների վրա։ Վերջիվերջո, կարճ ժամանակի ընթացքում նրանք կունենան բավարար խիզախություն ընդունելու այդ ընտրության պատասխանատվությունը՝ անկախ նախորդների բացթողումներից, եւ կտեղափոխվեն 2-ի Բ խումբ։

Գ) «Նիկոլը Սերժի մարդնա» վարկածի կողմնակիցները ունեն ընդամենը մեկ փաստարկ. «Սերժը շախմատա խաղում ու սաղ հաշվելա»։ Որքան էլ մեծ է խորհրդավորության եւ ամենազորության գայթակղությունն ու նման սուպերմենի տեղակալ լինելու իրողությունը, այնուհանդերձ փաստեմ, որ անգամ ամենասարսափելի երազում նման անտրամաբանական եւ քայքայիչ կոմբինացիա մեր մտքով անցնել չէր կարող (գիտենք, թե այդ վարկածը որտեղ է եփվում։ Կգա ժամանակը՝ բոլորը կիմանան)։ Հնարավոր չէր, ինչպես ժողովուրդն է ասում, առկա ընդդիմադիր բազմազանության մեջ համբուրել հենց Նիկոլ Փաշինյանի ճակատը։

2.         Նիկոլ Փաշինյան

Ա) «Թավիշը շատա»

Դեռեւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Նիկոլը բավարար չափով խիստ չէ նախկինների հանդեպ։ Որ Հանրապետության, Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակների ասֆալտը պետք է ողողել «հանցավոր ռեժիմի» արյամբ, ու ամեն ինչ լավ կլինի։ Այս մոտեցման հետեւորդները, ըստ ամենայնի, հյուսիսային շամանների ժառանգորդների պես կարծում են, որ իրենց պայծառ ապագան կախված է հորինված աստվածներին մատուցված զոհերի քանակից։ Իրականում նրանց մտքին իշխանությունը Նիկոլի ձեռքից «պերեխվատ» անելու մոլուցքն է, եւ , պարադոքսալ է, բայց փաստ, որ նրանք դե ֆակտո իշխանությունների աղախինն են, քանզի իրենց ֆոնին Նիկոլը ներկայանում է որպես չարյաց փոքրագույն։

Բ) #SutNikol

Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը,  եւ անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ։

 «Ի՞նչ անել»

Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետեւորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկությունն ունեն։

Ռոբերտ Քոչարյանի գործոնը այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման եւ անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի։ Ուստի պետք է՝

1. Մոռանալ «հների» եւ «նորերի» մասին, քանզի մեր` ընդամենը 30 տարվա պատմության ընթացքում այդ բաժանումը խիստ պայմանական է։ Ո՞վ է նորը։

Իր քաղաքական կենսագրությունը համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից վերաշարադրող Նիկոլ Փաշինյա՞նը։ Կառավարության կեսը կազմող «հին» դեմքե՞րը։ Չբերեք ԱԺ-ում մարդահաշիվ դարձած, բայց քաղաքական արժեք չներկայացնող ու չստեղծող տասնյակ իշխանական պատգամավորների անուններ։ Նրանք այս խաղի մեջ ընդամենը քաղաքական կրախմալն են, օսլան, որ տարածք ու տեղ է գրավում, ծավալ ստեղծում, բայց որակ չի տալիս։

Մեր օրոք իշխանական ամենաազդեցիկ դիրքերը զբաղեցնող, իսկ այսօր առանձին խաղացող դարձած մարդի՞կ են «նոր»։ 

2. 30 տարվա ընթացքում բոլորն այնքան եմ միահյուսվել, խառնվել ու փոխկապակցվել իրար, որ նման բաժանումները պարզապես ծիծաղելի են։ Անտարակույս, իրենց նորովի դիրքավորող մարդիկ ընդամենը կիսամոռացված, իսկ հաճախ՝ չմոռացված «հինն» են։ 

3. Անշուշտ, վերադարձ «հնին» չի կարող լինել, բայց «հինը» մոռանալը կործանարար է։ Միշտ այդպես է եղել։

4. Դադարել խոսել ռեւանշի մասին։ Եթե համաշխարհային պատմության մեջ ժամանակին պարտության մատնված քաղաքական ուժերի ցանկությունը վերակառուցվելով շարունակել պայքարը դիտարկել որպես ռեւանշիզմ, ապա, այո, քաղաքակիրթ աշխարհի ողջ պատմությունը ռեւանշիզմի պատմություն է։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգ եւ ոչ մի երկրում չէր կայանա, եթե նախկին իշխող ուժերը անհաջողություններից հետո վերանային ասպարեզից։ Մեր դեպքում ասեմ ավելի կտրուկ՝ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ կայուն քաղաքական համակարգ, ապա բացառիկ ինստիտուցիոնալ կուսակցությունը պարտավոր է ներկայացված լինել երկրի քաղաքական կյանքում։

5. Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»։ Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը։ Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին եւ ... փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող։

6. Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջեւ ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, եւ ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ եւ կիսաեզրափակիչներ։

Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել, միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով։ Ուստի միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ..

7. Եվ վերջինը։ Դիրքավորում, վերադասավորություն, հայտագրում՝ ամբողջը հասկանում եմ... Բայց շտապում եք, տղերք։ «Ձուկը դեռ ջրում է»...

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 08/09/2019  |  ՄեկնաբանությունՄեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն, բայց մեր գլխին նստել չեն կարող. Արմեն Աշոտյան
16:21 04/09/2019  |  ՄեկնաբանությունՌոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ. Արմեն Աշոտյան
14:52 03/09/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանը ժողորդավարության պոչամբար. Արմեն Աշոտյան
11:46 03/09/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանի պատվիրակությունից պահանջվելու է նախաձեռնողականության, հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ. Աշոտյան
13:35 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍԴուք «բավականին առաջ եք գնացել»՝ նշելով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար». Ա. Աշոտյանի բաց նամակը
12:09 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱրցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու հայանպաստ լուծման. Աշոտյան
14:26 29/08/2019  |  ՄեկնաբանությունԶարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը. Աշոտյան
11:14 28/08/2019  |  ՔաղաքականԱրտաքին քաղաքական և ոչ մի ոլորտում իշխանափոխությունը չբերեց բեկումնային դրական զարգացումների. Աշոտյան
10:22 27/08/2019  |  ՄամուլՈ՞ւր է գնում Հանրապետականը. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Առավոտ»-ում
14:43 24/08/2019  |  ՄեկնաբանությունՓաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]