ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019 16:28 | ԼՐԱՀՈՍ
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը չի ընդունում իր վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հնչած հայտարարությունները։
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում ի հայտ են եկել նոր հանգամանքներ. մեղադրյալները դատարանի դահլիճում հայտարարել են, որ ի սկզբանե իրենց առաջադրված մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, որոնք, նրանց խոսքով, ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից. «Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Արմեն Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականին պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք, ինչից նա հրաժարվել է։ Դրանից բացի, քաղաքապետը 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»,- մեզ հետ զրույցում նշել էր մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Արված հայտարարությունների վերաբերյալ ես իմ կարծիքն ուղարկել եմ դատարան՝ նշելով, որ դրանք անհիմն են եւ զրպարտություն են։ Ես չեմ ուզում դա մեկնաբանել»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե խոսքը կոնկրետ կաշառք պահանջելո՞ւն է վերաբերում՝ Բալասյանն ասաց. «Խնդրում եմ այսքանով սահմանափակվել»։
Ավելի վաղ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ այս քրեական գործի նյութերից երկու դրվագ ուղարկվել է նախաքննական մարմիններ։ Մասնավորապես, Քննչական կոմիտե է ուղարկվել պոլիկլինիկայի նախկին տնօրեն, ամբաստանյալ Արմեն Մոսիկյանի ցուցմունքի այն դրվագը, որով նա հայտնել է, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարը իրենից որպես կաշառք ամսական 250.000 ՀՀ դրամ գումար է պահանջել։ Միաժամանակ Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել պոլիկլինիկայի բուժքույր, գործով ամբաստանյալ Մարինե Բաղդասարյանի ցուցմունքի այն դրվագը, ըստ որի՝ քննիչը իրեն ստիպել և սպառնացել է վարույթն իրականացնող մարմնին տրամադրել կեղծ տեղեկատվություն Արմեն Մոսիկյանի գործողությունների վերաբերյալ, որը ինքը հրաժարվել է տրամադրել:
Քննչական կոմիտեի եւ Հատուկ Քննչական ծառայության լրատվական բաժնից «Փաստինֆո»-ին տեղեկացրին, որ դրանք Դատախազությունից ստացել են, եւ նյութերի նախապատրաստումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ըստ նախաքննական մարմնի՝ բուժքույր Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակության կատարելու համար։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Քրեական գործը դատարանում է արդեն երկու տարի։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ