Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»

Հայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները 07/06/2019   20:01  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է առաջիկայում համապարփակ գանգատ ներկայացնել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործով՝ նրա արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Ա.Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Կ.Ղազարյանի վերաբերյալ առաջին դիմումը ներկայացվել է 2018 թվականի հուլիսին։ «Կարեն Ղազարյանի ծնողների անունից ներկայացրեցի դիմում, առաջնային դիմումը բավարարվեց, անմիջապես գործի քննությունը սկսվեց։ Այս մեկ տարվա ընթացքում փորձել եմ երկու անգամ Եվրոպական դատարանի ուշադրությունը հրավիրել նոր զարգացումների վրա՝ դիմումներով, բայց մերժվել է, մասնավորապես, որ Կարենի եւ ծնողների միջեւ կապի միջոց չի ապահովվում, եւ նրա 20 տարվա դատապարտման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ի հավելումն ներկայացված գանգատի՝ առաջիկայում  կներկայացվի արդարադատության իրավունքի խախտման վերաբերյալ համապարփակ բողոք եւ կխնդրեն Եվրոպական դատարանին՝ արագացնել գործի  քննությունը՝ նկատի ունենալով, որ նա դատապարտվել է։

«Կարենը դատապարտվել է առանց արտաքին աշխարհի հետ կապի հաղորդակցության: Մենք չգիտենք Կարենը փաստաբան ուզել է, թե չի ուզել, դատավարությունն ինչպես է ընթացել:  Այս ամենը նկատի ունենալով գտնում ենք, որ նրա նկատմամբ արդարադատության մերժում է տեղի ունեցել»,- նշեց Ա.Ղազարյանը՝ ավելացնելով, որ անգամ դատապարտումից հետո մինչև հիմա հնարավոր չի եղել նրա  հետ կապ հաստատել: Ճիշտ է, Կարմիր Խաչի միջոցով ծնողները ստացել են այն վայրի  հեռախոսահամարները, որտեղ նա  գտնվում է, բայց, ինչպես նշեց փաստաբանը, Հայաստանից կապ հաստատել չի հաջողվում։ «Կարենը դատապարտվելուց հետո շարունակում է մնալ արտաքին աշխարհի հետ առանց հաղորդակցման հնարավորության, որը աննորմալ երեւույթ է»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա նշեց, որ տեղյակ չեն Կարեն Ղազարյանի գործով վերջնական դատական ակտ կայացվել է,  թե ոչ ։ «Մենք տեսանք 1,5 րոպեանոց տեսանյութ, որից արդեն պատկերացրեցինք, որ փաստաբան չկա։ Դատարանը նրան հարց է ուղղում եւ չկա որեւէ մեկը, որը նրան խորհուրդ կարող է տալ։ Կարենը պահվում էր  ակվարիումի մեջ։ Այսինքն՝ Նա մեկուսացված էր դատարանից՝ կարելի է պատկերացնել  տեսականորեն, որ դա արվել է նրա անվտանգության նկատառումներից ելնելով, բայց իրական իրավիճակից պետք է նայել, չեմ կարծում, որ անվտանգության խնդիր կար, նրա կողքին ոստիկաններ էին, բայց փաստաբան չկա»,- ասաց նա՝ արձանագրելով, որ այդպիսով կարող ենք փաստել, որ արդարադատության մերժում է տեղի ունեցել։

Նշենք, որ ընդդեմ Ադրբեջանի փաստաբանի ավելի վաղ ներկայացրած գանգատներից չորսն  արդեն կոմունիկացվել են, վճիռների են սպասում: Այդ չորս գործերն են՝

1. Մանվել Սարիբեկյանի գործը – երիտասարդը  2010-ին գնացել էր  կորած անասուններին գտնելու և ետ չի վերադարձել: Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն  տարածեցին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ: Նրան ձերբակալել են, որոշ ժամանակ անց Հայաստանին վերադարձրել  Մանվել Սարիբեկյանի դին: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքը խախտելու հոդվածով:

2. Գուրգեն Մարգարյանի գործը- 2004-ին հայ լեյտենանտը սպանվել է  ադրբեջանցի  Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքի և  խտրականության արգելման հոդվածներով:

3.Արթուր Բադալյանի գործը – 2009-ին ընկերների հետ գնացել է զբոսնելու և գերի է ընկել: Մինչև 2010-ի նոյեմբերը Ադրբեջանը հերքել է, որ Արթուր Բադալյանը իր տարածքում է:  22 ամիս գերության մեջ մնալուց հետո փոխանակվել է ադրբեջանցու հետ: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:

4. Մամիկոն Խոջոյանի գործը- 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է 2014 թվականի հունվարի 28-ին  եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով: Մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:  ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:

Նա տեղեկացրեց, որ փաստաբանների խմբով 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո ներկայացրել են մի քանի հարյուր գանգատ։ «Ապրիլյան դեպքերի վերաբերյալ ներկայացված 23 գործ եւս սպառել են բոլոր ընթացակարգերը եւ սպասում ենք վճիռների։ Տեղահանված, կամ ռմբակոծության ենթարկված բնակավայրից մոտ 360 գործով սպասում ենք ՄԻԵԴ առաջնային որոշումներին՝ գրանցել են, բայց դեռ  քայլեր չեն արվել»,- ասաց Արա Ղազարյանը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ բողոքները վերաբերում են կյանքի իրավունքին, անմարդկային վերաբերմունքին, անձնական կյանքի հարգման իրավունքին ,  գույքային իրավունքին։ «Այս ամբողջը խտրականության բացառման իրավունքի համատեքստում է ներկայացվել։ Մասնավորապես Ադրբեջանում ծավալված ռասիստական քաղաքականությունը էթնիկ հայերի կամ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Ա.Ղազարյանը։

 

Հեղինակ` Անահիտ Հովհաննիսյան


Հարակից հրապարակումներ`

13:27 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ավելի բարձր դատական ատյանը. Արա Ղազարյան
16:16 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
21:07 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն
17:49 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». նախազգուշացում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
19:33 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն առաջարկել է փոխանակել 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին, բայց նույն կարգավիճակի ադրբեջանցիներ Հայաստանում չկան
11:57 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴադարեցրե՛ք Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնելը, նա կալանավորված ՀՀ քաղաքացի է. փաստաբան
17:26 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍԳերեվարված Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
12:27 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացի, առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման
12:13 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հրաժարվում է վերադարձնել Կարեն Ղազարյանին, ասում են՝ բոլորը բոլորի հետ. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]