ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզում արձանագրվում է բնակարանային գողությունների նվազում 07/08/2019 19:21
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, 2019թ. սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում մարզի դատախազի կողմից մարզպետին և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հասցեագրվել էին համապատասխան գրություններ, ապա նաև մարզի դատախազության նախաձեռնությամբ Շիրակի մարզպետի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի, վերջինիս տեղակալների, ոստիկանության տարածքային բաժինների պետերի, Գյումրու քաղաքապետի տեղակալի, Արթիկի քաղաքապետի, Անի և Ախուրյան խոշորացված համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարտ ամսվա ընթացքում անցկացվել էր խորհրդակցություն: Դրանց արդյունքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, միջոցներ էին ձեռնարկվել համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, իսկ այնպիսի տարածքներում, որտեղ շատ են առանձնատները, որոշվել էր ուժեղացնել պարեկային ծառայությունը:
Խնդիր էր դրվել նաև բնակավայրերի մուտքի ու ելքի, ինչպես նաև առավել խոցելի թաղամասերի, հանգուցային հանդիսացող ճանապարհահատվածներին տեղադրել տեսախցիկներ՝ ելնելով նաև այլ հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:
Պլանավորված միջոցառումների, ինչպես նաև տրված հանձնարարկանների կատարումից հետո՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում, այսինքն ապրիլի 1-ից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր թվով 127 տեսախցիկ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի և Կումայրիի սպասարկման տարածքներում՝ 39-ական, Արթիկում՝ 14, Անիում՝ 12, Ախուրյանում՝ 12, Ամասիայում՝ 6, Աշոցքում՝ 5:
Որպես հետևանք՝ այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ցուցանիշների համեմատական դիտարկումը վկայում է, որ իրականացված միջոցառումներից հետո արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես՝ եթե մինչ այդ, այսինքն առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է 35 նման դեպք, ապա երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 23 կամ 40 տոկոսով ավելի քիչ:
Էապես բարելավվել է նաև նշված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե, օրինակ 2018թ. առաջին կիսամյակում բացահայտվել էր մարզի բնակավայրերում կատարված բնակարանային գողությունների 34 տոկոսը, ապա այս տարվա նույն ժամանակահավածում՝ 57 տոկոսը:
Ընդ որում, վերջին ժամանակահատվածի բացահայտման առումով, մի քանի դեպքով առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը հնարավորություն է ստացել հայտնաբերելու հանցանք կատարած անձանց:
Նշված ոլորտում աշխատանքները շարունակվում են: Համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ