Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Փոխվարչապետ Ավինյանի ԱՄՆ այցից հետո խոստացված 30.5 մլն դոլարի ներդրումների հետքերով. Փաստերը լռում են 07/05/2019   20:16  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ և Կանադա 2018 թվականի ամռանը կատարած աղմկահարույց աշխատանքային այցից հետո պաշտոնապես ներկայացվեց, թե  ձեռք է բերվել 30.5 մլն դոլար ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Անցել է մեկ տարի, սակայն կատարված  ներդրումների մասին փոխվարչապետը, պատկան մարմինները լռում են։

Պատճառը, թերեւս, խոստացված ներդրումների բացակայությունն է։

Այսպես՝  «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է  ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն՝ իմանալու՝ փոխվարչապետի 2018թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։

Մասնավորապես՝  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել, արդյոք «Սերվիս Թայթն» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ ստեղծե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա , երբ եւ քանի՞ աշխատակից ունի մասնաճյուղը, իսկ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։ Ե՞րբ է նախատեսվում իրականացնել «St.Jude Medical Inc.» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Ո՞ր փուլում է գտնվում ամերիկահայ գործարարների հետ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու պայմանավորվածությունը։ Քանի՞ ամերիկահայ գործարար է նշված ոլորտներից յուրաքանչյուրում ներդրումային ծրագիր ներկայացրել։

Ինչ փուլում է գտնվում  դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը՝ արդյոք ամերիկահայ Աշոտ Թադեւոսյանը ներկայացրե՞լ է  արդեն նեդրումային ծրագիրը, եւ ինչպիսին է եղել կառավարության արձագանքը։  Ի վերջո՝ ԱՄՆ-ում ձեռք բերված ներդրումների վերաբերյալ պայմանավորվածության  որքա՞ն մասն է կատարվել,  քանի՞ միլիոն դոլարի ներդրում է կատարվել եւ արտադրության ո՞ր ճյուղերում։

 Հարցմանն ի  պատասխան նախարարությունն, ըստ էության, նշել էր, որ ասելիք չունեն։ «ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու գործընթացն ամբողջությամբ ազատականացված է, այսինքն` մինչ ներդրումներ իրականացնելը բացակայում է որևէ պետական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կամ համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Հետևաբար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնօրինում է բացառապես այն տեղեկատվությանը, որը ներդրողները նպատակահարմար են գտնում տրամադրել Նախարարությանը՝ ՀՀ կառավարությունից օրենքով սահմանված կարգով արտոնություններ ստանալու որևէ հարցի շուրջ պարզաբանում ստանալու կամ պարզապես իրազեկելու նպատակով», - ասված է նախարարության պատասխանում։

 

Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք  Փոխվարչապետին՝ նույն հարցերի շրջանակի վերաբերյալ, պարզելու համար, թե մեկ տարի առաջ հայտարարված ներդրումների կատարման ուղղությամբ աշխատանքներ ի վերջո տարվում են, թե ոչ։ Հարցման պատասխանը ստացվեց այն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց՝ նշելով միայն, որ Հայաստանում մասնաճյուղեր են հիմնել «Սերվիս Թայթն» և «Դիսքո» ընկերությունները, սակայն դրանց  վերաբերյալ մանրամասները բացակայում են։ Այսինքն՝ երբ են հիմնել, գործունեություն ծավալում են թե, ոչ՝ փոխվարչապետի գրասենյակը ոչինչ չի հայտնում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է, թե ընթացքի մեջ  է գտնվում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվող նոր բնակելի շենքը, ինչպես նաև նախագծման փուլում է ամերիկահայ գործարարի կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը։

Նկատենք, սակայն, որ այցից հետո հայտարարվել էր արտադրության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարվելու, առնվազն 7 ներդրումային ծրագրի  վերաբերյալ նախնական պայմանավորվածության մասին, որոնց վերաբերյալ մեր  հարցադրումներին  Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզապես չի պատասխանել ու լռության մատնել։

Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկահայ գործարար Դրո Դարբինյանի հետ քննարկվել էր նաեւ սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հարցը։ Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը չէր պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքան ժամանակում է նախատեսվում իրականացնել «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Փոխվարչապետի գրասենյակից անտեսել էին նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվել է, թե ոչ։ Նկատենք, որ ներդրումային նման ծրագրով Տիգրան Ավինյանի այցելության ժամանակ հանդես է եկել «Eco Panel Group Inc» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանը։

Փոխվարչապետն ԱՄՆ այցելության ժամանակ ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Աշոտ Թադևոսյանը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկել է դեղագործության ոլորտում ներդրումային նախնական հակիրճ ծրագիր, որն ուսումնասիրվել է, նախնական դիրքորոշում է ներկայացվել։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը և ծրագրի մանրամասները։

Ինչ վերաբերում է փոխվարչապետի ամերիկահայ գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի ու գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելուն, ապա փոխվարչապետի գրասենյակից անդրադառնում են միայն աղբի վերամշակման հետ կապված ծրագրին, մասնավորապես գրելով.

«Աղբի վերամշակման հետ կապված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ստացել է ամերիկահայ գործարարների մի շարք առաջարկներ, որոնք ընթացք կստանան, երբ կառավարությունը կամբողջացնի ներկայումս մշակման փուլում գտնվող աղբի կառավարման ռազմավարությունը։ Ռազմավարության մշակումը տեղի է ունենում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում, որի հիմնումը ևս այցի արդյունքներից է», - նշված է պատասխանում։

Ի վերջո` փոխվարչապետի աշխատանքային այցից մեկ տարի անց չենք տեսնում առարկայական որևէ գործողություն՝ ուղղված ԱՄՆ-ում ամերիկահայ գործարարների  ներկայացրած ներդրումային ծրագրերի աջակցությանը և դրանց իրագործմանը։ Փոխարենը փոխվարչապետի գրասենյակը հորդորում է  ներդրումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գերատեսչություններ, այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Վերջինս էլ, ինչպես արդեն նշեցինք, չէր տիրապետում ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ տեղեկատվության։

 

 

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները
12:43 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
09:10 26/06/2019  |  ՄամուլՏիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»
11:46 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին
18:07 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
18:51 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն
14:55 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ
13:16 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
10:35 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
09:52 11/06/2019  |  ՄամուլԱվինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու ծրագի՞ր ունի. Հիմա էլ մասնագետներին են ուղարկում Չինաստան. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]