Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Փոխվարչապետ Ավինյանի ԱՄՆ այցից հետո խոստացված 30.5 մլն դոլարի ներդրումների հետքերով. Փաստերը լռում են 07/05/2019   20:16  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ և Կանադա 2018 թվականի ամռանը կատարած աղմկահարույց աշխատանքային այցից հետո պաշտոնապես ներկայացվեց, թե  ձեռք է բերվել 30.5 մլն դոլար ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Անցել է մեկ տարի, սակայն կատարված  ներդրումների մասին փոխվարչապետը, պատկան մարմինները լռում են։

Պատճառը, թերեւս, խոստացված ներդրումների բացակայությունն է։

Այսպես՝  «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է  ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն՝ իմանալու՝ փոխվարչապետի 2018թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։

Մասնավորապես՝  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել, արդյոք «Սերվիս Թայթն» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ ստեղծե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա , երբ եւ քանի՞ աշխատակից ունի մասնաճյուղը, իսկ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։ Ե՞րբ է նախատեսվում իրականացնել «St.Jude Medical Inc.» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Ո՞ր փուլում է գտնվում ամերիկահայ գործարարների հետ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու պայմանավորվածությունը։ Քանի՞ ամերիկահայ գործարար է նշված ոլորտներից յուրաքանչյուրում ներդրումային ծրագիր ներկայացրել։

Ինչ փուլում է գտնվում  դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը՝ արդյոք ամերիկահայ Աշոտ Թադեւոսյանը ներկայացրե՞լ է  արդեն նեդրումային ծրագիրը, եւ ինչպիսին է եղել կառավարության արձագանքը։  Ի վերջո՝ ԱՄՆ-ում ձեռք բերված ներդրումների վերաբերյալ պայմանավորվածության  որքա՞ն մասն է կատարվել,  քանի՞ միլիոն դոլարի ներդրում է կատարվել եւ արտադրության ո՞ր ճյուղերում։

 Հարցմանն ի  պատասխան նախարարությունն, ըստ էության, նշել էր, որ ասելիք չունեն։ «ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու գործընթացն ամբողջությամբ ազատականացված է, այսինքն` մինչ ներդրումներ իրականացնելը բացակայում է որևէ պետական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կամ համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Հետևաբար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնօրինում է բացառապես այն տեղեկատվությանը, որը ներդրողները նպատակահարմար են գտնում տրամադրել Նախարարությանը՝ ՀՀ կառավարությունից օրենքով սահմանված կարգով արտոնություններ ստանալու որևէ հարցի շուրջ պարզաբանում ստանալու կամ պարզապես իրազեկելու նպատակով», - ասված է նախարարության պատասխանում։

 

Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք  Փոխվարչապետին՝ նույն հարցերի շրջանակի վերաբերյալ, պարզելու համար, թե մեկ տարի առաջ հայտարարված ներդրումների կատարման ուղղությամբ աշխատանքներ ի վերջո տարվում են, թե ոչ։ Հարցման պատասխանը ստացվեց այն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց՝ նշելով միայն, որ Հայաստանում մասնաճյուղեր են հիմնել «Սերվիս Թայթն» և «Դիսքո» ընկերությունները, սակայն դրանց  վերաբերյալ մանրամասները բացակայում են։ Այսինքն՝ երբ են հիմնել, գործունեություն ծավալում են թե, ոչ՝ փոխվարչապետի գրասենյակը ոչինչ չի հայտնում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է, թե ընթացքի մեջ  է գտնվում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվող նոր բնակելի շենքը, ինչպես նաև նախագծման փուլում է ամերիկահայ գործարարի կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը։

Նկատենք, սակայն, որ այցից հետո հայտարարվել էր արտադրության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարվելու, առնվազն 7 ներդրումային ծրագրի  վերաբերյալ նախնական պայմանավորվածության մասին, որոնց վերաբերյալ մեր  հարցադրումներին  Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզապես չի պատասխանել ու լռության մատնել։

Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկահայ գործարար Դրո Դարբինյանի հետ քննարկվել էր նաեւ սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հարցը։ Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը չէր պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքան ժամանակում է նախատեսվում իրականացնել «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Փոխվարչապետի գրասենյակից անտեսել էին նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվել է, թե ոչ։ Նկատենք, որ ներդրումային նման ծրագրով Տիգրան Ավինյանի այցելության ժամանակ հանդես է եկել «Eco Panel Group Inc» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանը։

Փոխվարչապետն ԱՄՆ այցելության ժամանակ ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Աշոտ Թադևոսյանը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկել է դեղագործության ոլորտում ներդրումային նախնական հակիրճ ծրագիր, որն ուսումնասիրվել է, նախնական դիրքորոշում է ներկայացվել։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը և ծրագրի մանրամասները։

Ինչ վերաբերում է փոխվարչապետի ամերիկահայ գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի ու գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելուն, ապա փոխվարչապետի գրասենյակից անդրադառնում են միայն աղբի վերամշակման հետ կապված ծրագրին, մասնավորապես գրելով.

«Աղբի վերամշակման հետ կապված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ստացել է ամերիկահայ գործարարների մի շարք առաջարկներ, որոնք ընթացք կստանան, երբ կառավարությունը կամբողջացնի ներկայումս մշակման փուլում գտնվող աղբի կառավարման ռազմավարությունը։ Ռազմավարության մշակումը տեղի է ունենում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում, որի հիմնումը ևս այցի արդյունքներից է», - նշված է պատասխանում։

Ի վերջո` փոխվարչապետի աշխատանքային այցից մեկ տարի անց չենք տեսնում առարկայական որևէ գործողություն՝ ուղղված ԱՄՆ-ում ամերիկահայ գործարարների  ներկայացրած ներդրումային ծրագրերի աջակցությանը և դրանց իրագործմանը։ Փոխարենը փոխվարչապետի գրասենյակը հորդորում է  ներդրումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գերատեսչություններ, այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Վերջինս էլ, ինչպես արդեն նշեցինք, չէր տիրապետում ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ տեղեկատվության։

 

 

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները
12:43 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
09:10 26/06/2019  |  ՄամուլՏիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»
11:46 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին
18:07 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
18:51 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն
14:55 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ
13:16 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
10:35 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
09:52 11/06/2019  |  ՄամուլԱվինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու ծրագի՞ր ունի. Հիմա էլ մասնագետներին են ուղարկում Չինաստան. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]