Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը 07/03/2019   13:10  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ սկզբնապես այն մակագրվել էր Կոտայքի մարզի դատավորներին, սակայն նրանք հրաժարվել էին քննել իրենց գործընկերոջ գործը և ինքնաբացարկ էին հայտնել։ Ավելի ուշ գործը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով էլ գործուղվել էր Կոտայքի մարզի դատարան։ Հետագայում պարզ դարձավ, որ նա արտագնա նիստ է նշանակել Երևանում։

Նախորդ դատական նիստին սկսվել էր վկաների հարցաքննությունը, ինչն էլ այսօր շարունակվելու է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վկաներից առաջինն այսօր Լիլիթ Մանյանն է, ով փաստաբան է, աշխատում է դատարանի հարակից տարածքում գտնվող շենքում, որտեղ աշխատում է նաեւ գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանը։ Նշենք, որ Մանյանը նախկինում աշխատել է նաեւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ իր խոսքով՝ գործով մեղադրյալ, դատավոր Հեբոյանի հետ ունի զուտ աշխատանքային հարաբերություններ։

Լիլիթ Մանյանը, դատարանի դահլիճում ցուցմունք տալով, նշեց, որ 2019 թվականի մարտի վերջին ինքը գրասենյակում էր Վահագն Դանիելյանի օգնականի հետ, երբ ընդմիջման ժամին մի անծանոթ տղամարդ բարձրացավ, հարցրեց Դանիելյանին, բայց նա տեղում չէր։ Երկու ժամ հետո իրեն զանգահարեց Հեբոյանը, ասաց՝ քաղաքացի կա, որ խորհրդատվության կարիք ունի, եւ երբ եկավ այդ տղամարդը, ինքը հիշեց, որ կեսօրին եկած նույն մարդն է․ «Ես գիտեի, թե եկել է խորհրդատվության, հարցրի՝ ի՞նչ խնդիր ունի, նա էլ ասաց՝ ես խնդիր չունեմ, ես գումար եմ բերել, որպեսզի փոխանցեմ Գագիկ Հեբոյանին։ Ես զարմացա, ասացի՝ գործ ունե՞ք դատարանում, ինքն ասաց՝ այո, բացեցի, կայքում նայեցի, աչքովս ընկավ թռչնաբուծարան բառը, ասաց՝ հա-հա, դա է,էլ չնայեցի մինչեւ վերջ։ Ինձ թվաց՝ պետական տուրքի գումար է ուզում վճարել, ես բացատրեցի,որ այդտեղ գումար չեն վճարում, պետք է գնա, բանկում վճարի, նա էլ ասաց, որ իրեն ասել են, որ պետք է բերի, տա Վահագին, ասացի, որ ոչ մի բանով չեմ կարող օգնել»։

Դատախազ Չախոյանը հարց ուղղեց վկային՝ արդյո՞ք իրեն կասկածելի չթվաց այն, որ իր մոտ մարդ են ուղարկում՝ խորհրդատվության, մինչդեռ վերջինս գումար է ուզում տալ։ Ի պատասխան հարցին՝ վկան ասաց, որ բացարձակ կասկածելի չի թվացել, որովհետեւ ինքը հստակ հասկացել է, թե այդ անձը պետտուրքի մասին է խոսում։ Հարցին՝ մի՞թե պետք է պետտուրք վճարվեր արտարժույթով (նշվեց, որ այդ անձի մոտ եղել է 2500 ԱՄՆ դոլար), վկան պատասխանեց՝ ասելով, որ եթե բանը հասներ դրան, ինքը կբացատրեր։

Վկան նշեց, որ իր ընկալմամբ՝ Վահագն Դանիելյանը չի ճանաչել այդ անձին՝ Բենիկ Հարությունյանին։ Վստահ չէ, բայց կարծում է, որ Վահագն Դանիելյանի օգնական Լիլիթ Եղիազարյանը եւս չի ճանաչել նրան։

Մեղադրյալ Հեբոյանի պաշտպան Նադիրյանը դիմեց վկային՝ հարցնելով՝ եթե իրականում կաշառք վերցնելու լիներ, արդյո՞ք այդ գործընթացը կվստահեր իրեն։ Ի պատասխան սրան՝ Լիլիթ Մանյանն ասաց, որ դա բացառում է․ «Ես Հեբոյանին ճանաչում եմ գրեթե քսան տարի, նախկինում էլ աշխատել ենք նույն դատարանում, եւ ես բացառում եմ, որ պարոն Հեբոյանը նման թեմայով մարդ ինձ մոտ ուղարկեր»։

Վկային հարց ուղղեց նաեւ նիստը նախագահող դատավորը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք ինքը նպատակահարմար չի գտել Հեբոյանի հետ այդ պահին խոսելու, երբ իր մոտ եկած անձի հետ քննարկել է ոչ թե իրավաբանական հարցեր, այլ գումար է ցանկացել տալ։ Ի պատասխան հարցին՝ վկան ասաց․ «Ես համոզված էի, որ խոսքը պետտուրքի մասին է, եւ կարիք չկար նրա հետ քննարկել, ես որեւէ արտառոց բան չգտա»։

Վկային դարձյալ հարց ուղղեց դատախազը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք համապատասխանում են իր նախաքննական ցուցմունքը ներկայիս ցուցմունքի հետ, եւ արդյո՞ք իրեն որեւէ մեկը ուղղորդել է։ Վկան նշեց, որ իրականությունն է հայտնել ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, իսկ ուղղորդում ոչ մեկի կողմից չի եղել։

Վկայի այս պատասխանի հետո դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ երկու ցուցմունքներում առկա է հակասություն։ Մասնավորապես, ըստ դատախազի, վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ այդ մարդը կասկածելի է թվացել իրեն, ընդհանրաես այդ երեւույթն է կասկածելի թվացել, ինչի մասին ինքը հայտնել է, ինչես Վահագին, այնպես էլ  նրա օգնական Լիլիթին։ Դատախազը նշեց նաե, որ վկան ասել է, թե դատավորը փրորձել է այդ գումարը իր միջոցով ստանալ։

Պաշտպանական կողմը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հակասություն չկա։

Նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ առկա են էական հակասություններ, որովհետեւ նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ դեպքից հետո հասկացել է, թե Հեբոյանը այդ տղամարդուն իր մոտ ինչ նպատակով է ուղարկել, հասկացել է, որ նա չի ցանկացել իր ձեռքով վերցնել դա, եւ փորձել է իր միջոցով դա անել, մինչդեռ այստեղ տված ցուցմունքում առհասարակ բացառեց դա։

Այս պահին հրապարակվում է Լիլիթ Մանյանի նախաքննական ցուցմունքը։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
14:04 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Հեբոյանը բերվեց դատարան. քննվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
12:56 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավորի և փաստաբանի գործով դատական նիստը
12:52 08/06/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը
19:13 27/05/2019  |  Դատական ռեպորտաժներԿոտայքի մարզի դատավորները հրաժարվել են քննել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը
18:24 12/04/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը
11:49 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
21:41 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց
19:48 03/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վ. Դանիելյանը ձերբակալվել է (լրացված)
17:23 02/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց փաստաբանին ձերբակալելու մասին որոշումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]