Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2024   19:34 Լուսաձայնային նռնակ շատ են նետել, որովհետև հարձակվել են ոստիկանության վրա. Ալեն Սիմոնյան 06/17/2024   19:29 Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ 06/17/2024   19:23 Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Կիևում 06/17/2024   19:11 Մենք ձևականությամբ չենք զբաղվում. ժողովուրդը մեծագույն վստահություն ունի կառավարության և վարչապետի նկատմամբ. Ալեն Սիմոնյան 06/17/2024   19:03 Ամենահեշտը հենց մանդատը թողնելն է, բայց դրանից ի՞նչ հարց ենք լուծում՝ քաղաքական առումով. Լևոն Քոչարյան 06/17/2024   18:57 Այս շարժումը բացահայտում է շատերի դեմքերը. Թևան Պողոսյան 06/17/2024   18:56 Կարծես բիոլոգիական զենք լինի. Քաղաքացին ահազանգում է (տեսանյութ) 06/17/2024   18:54 Ընդդիմությունը պահանջել է արտահերթ նիստ՝ Փաշինյանի հրաժարականի հարցով. ԱԺ-ի մոտ հանրահավաք է. ուղիղ 06/17/2024   18:45 Զարգանում է նոր հիվանդություն, որը մարդուն կարող է սպանել 48 ժամվա ընթացքում 06/17/2024   18:44 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար 06/17/2024   18:37 Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա 06/17/2024   18:28 Հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը գիշերային ժամերին փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. - Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ճանապարհահատվածը 06/17/2024   18:24 Նայե՛ք տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին. Գեղամյան 06/17/2024   18:24 Պուտինը գեներալ Պոպովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից և զինծառայությունից 06/17/2024   18:02 Սկսած հունիսի 24 ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը 06/17/2024   18:01 Ինչ են քննարկել Բայրամովն ու Ֆիդանը հեռախոսազրույցում 06/17/2024   17:56 Եթե երթևեկության կանոնների խախտում եք ուզում հայտնաբերել՝ նկարեք ձեր գլխավոր խմբագրի սև «պլյոնկեքով» ջիպերը. Մանուկյան 06/17/2024   17:50 Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ 06/17/2024   17:47 Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին 06/17/2024   17:32 Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը 06/17/2024   17:26 Սոչիի լողափում օրգիայից հետո ՀՀ քաղաքացին արտաքսվել է Ռուսաստանից 06/17/2024   17:25 Ասում են՝ դավաճան... եթե ես իմանամ վատ բան եմ անում՝ ձեր աչքերի մեջ ո՞նց կնայեմ, համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան (տեսանյութ) 06/17/2024   17:23 Ով է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/17/2024   17:12 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ամփոփում 06/17/2024   17:03 Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Գագիկ Սուրենյան 06/17/2024   16:57 Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/17/2024   16:50 ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արթուր Ստեփանյանին՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա 06/17/2024   16:45 Թուրքիայի օդանավակայանները կարող են ավելի մանրակրկիտ վերահսկողություն մտցնել ուղևորների ուղեբեռի վրա 06/17/2024   16:39 Հայտնի է ուղերձի տեքստը, որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում 06/17/2024   16:24 Կրակել են Կոլումբիայի փոխնախագահի ընտանիքի անդամների վրա 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/17/2024   15:59 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է 06/17/2024   15:55 Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված քաղաքացիներից 6-ը, որոնց թվում ԶԼՄ-ի երկու ներկայացուցիչ, դերևս հիվանդանոցում են 06/17/2024   15:50 Նեթանյահուն որոշել է ցրել Իսրայելի ռազմական կաբինետը 06/17/2024   15:33 Երիտասարդներին մեկտեղելը նշանակում է մեկտեղել դեպի հաղթանակ գնալու կամքը. «Հայաստան – Արցախ» երիտասարդական միությունն այլեւս փաստ է (տեսանյութ) 06/17/2024   15:29 Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշեն գյուղը դատարկելու վերաբերյալ լուրերը 06/17/2024   15:27 Մոսկվայում ավելի քան 120 մարդ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց 06/17/2024   15:09 Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնային, ինքն էլ մեր պես հպարտ ման գար...իրանք մարդ չեն. զոհվածի մայր 06/17/2024   15:07 Չեխիայի զորավարժարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ 06/17/2024   14:56 Հնդկաստանում գնացքներ են բախվել. առնվազն 15 զոհ կա 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/17/2024   14:37 Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը 06/17/2024   14:37 Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը 06/17/2024   14:35 Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը 06/17/2024   14:28 Արգիշտի Քյարամյանը և իր կառույցը մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեության․ Բագրատ Սրբազան 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/17/2024   13:57 Փաշինյանը Շուռնուխում բանալիներ է հանձնել այն բնակիչներին, որոնց տները Փաշինյանի կառավարության որոշմամբ 2020 թվականին հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ) 06/17/2024   13:54 Մենք իրավունք չունեն «Եռաբլուրը» գերեզմանատան վերածելու, սա ուխտատեղի է․ Բագրատ Սրբազան 06/17/2024   13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան
06/16/2024   11:31 Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/17/2024   18:45 Զարգանում է նոր հիվանդություն, որը մարդուն կարող է սպանել 48 ժամվա ընթացքում 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/16/2024   13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/17/2024   18:44 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/17/2024   17:26 Սոչիի լողափում օրգիայից հետո ՀՀ քաղաքացին արտաքսվել է Ռուսաստանից 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/16/2024   12:14 Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/16/2024   15:46 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/17/2024   17:23 Ով է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/17/2024   16:57 Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/17/2024   16:50 ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արթուր Ստեփանյանին՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել 06/28/2019   12:41  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին)  համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի (Էջմիածին)  համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքերը, պարզվել դրանց կատարման մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]