Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

«Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցները վերադառնում են որպես մեր երկրի լավ բարեկամներ. նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին 06/10/2019   19:52  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

-Պարոն նախագահ, Դիլիջանում անցկացվեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Ինչպիսի՞ն էին արդյունքները, ո՞րն էր գագաթաժողովի ուղերձը:

- Հռոմը դարերով կառուցել են: Իհարկե, կարելի է քանդել մեկ օրում, բայց կառուցելու համար տարիների կարիք ունես, որպեսզի ամեն մարդ իր ներդրումը բերի՝ աշխատավորը, գյուղացին, գործարարը, քաղաքական գործիչը, արվեստի գործիչը, գիտնականը: Ընդունեք սա որպես Հանրապետության նախագահի կողմից մի փոքրիկ ներդրում, որն իր ամեն օրվա պարտականության կատարումից դուրս է, որպես նախագահական նախաձեռնություն: Իրականում ես ծրագրել եմ, որ այսպիսի միջազգային կոնֆերանսների շարքը լինի շարունակական:
Ինչո՞ւ: Ինչպես ասացի՝ մեկ օրում կամ նույնիսկ երեսուն տարվա ընթացքում չես կարող երկիր կառուցել: Անընդհատ աշխատանքի, ներդրման կարիք կա: Եվ այդ աշխատանքի, ներդրման անհրաժեշտության մեջ կարևոր է, որ մենակ չանես, ինքդ քո մեջ փակված, այլ՝ անես աշխարհի հետ: Հիմա մենք շատ ենք խոսում ներդրումների մասին: Ճիշտ է, ներդրում ունենալու համար երկրում բազմաթիվ բաղադրիչների կարիք ունես: Որպեսզի ունենաս ճշգրիտ, լավ ձևավորված, մրցունակ, օրինակ՝ հարկային և տնտեսական քաղաքականություն, պետք է ունենաս դատարաններ, որոնք անաչառ են: Եթե դու վստահություն չունես, որ կարող ես քո խնդիրները լուծել ուղղակի պարզ ձևով, գնալ արբիտրաժ կամ դատարան, ներդրումներ չես անի: Այնպիսի երկրի կարիք ունես, որտեղ հստակ ծրագիր կա, գիտես՝ այդ երկիրն այսօրվանից 5, 10, 15 տարի հետո որտեղ է լինելու, քանի որ ներդրում ես անում ոչ թե 2 օրվա, այլ 20 տարվա համար:

Բաղադրիչները շատ-շատ են, և դրանցից մեկը երկրի ճանաչելիությունն է: Երկիրը կարող են ճանաչել զբոսաշրջային ճանապարհով՝ գան-գնան, կամ երկիրը ճանաչեն ինչ-որ գործարք անելով՝ հաջող կամ անհաջող: Բայց կա ավելի ծրագրային ձև, և սա հենց նմանատիպ միջազգային մեծ կոնֆերանսներ կազմակերպելն է: Եվ նույնիսկ այս տարի ես ծրագրում եմ մեկ կամ երկու, գուցե նույնիսկ ավելի մեծ կոնֆերանս, տարբեր ֆորմատով: Մանավանդ որ, իրականում այսպիսի կոնֆերանսը մեր պետության վրա համարյա չնչին ծախս արժե, քանի որ կոնկրետ այս կոնֆերանսը, որն աշխարհում ճանաչված է, շատ փոքր բեռ է պետության վրա: Իրականում այն ֆինանսավորվում է և՛ մասնակիցների, և՛ բարերարների կողմից:

«Մտքերի համաժողով» կոչվածը շատ հայտնի գագաթնաժողով է: Տեսեք, թե երկու օրվա ընթացքում ինչի հասանք: Հասանք նրան, որ հիմա աշխարհում դրա մասին խոսում են, սկսվեց լուրջ խոսակցություն, որ Շամոնի և Դիլիջան քաղաքները դառնան քույր քաղաքներ: Իսկ Շամոնին Մոնբլանի մոտ է, հսկայական թվով զբոսաշրջիկներ են գնում, հետևաբար, կապելով՝ դու այդ տուրիստներին գրավում ես նաև դեպի Հայաստան:

Երրորդը, որ շատ էական է, եկան բարձրորակ մարդիկ, որոնց մեծ մասին ես ճանաչում եմ որպես անձ, որպես գիտնական կամ գործարար: Նրանց մեծ մասը, ովքեր վերադառնում են Հայաստանից, տվյալ դեպքում՝ գագաթնաժողովից, շատ ուրախ են վերադառնում, հետևաբար, գնում և դառնում են ինչ-որ իմաստով մեր դեսպանները:

Եթե մեկը որոշել է Հայաստանի հետ գործարար աշխատանք ունենալ, պետք է փորձագետի կարծիք հարցնի: Եվ եթե փորձագետը գիտի Հայաստանը, սիրում է այն և պատրաստ է Հայաստանի մասին լավ խոսել, ուրեմն ևս մեկ բաղադրիչ դրական ձևով աշխատում է մեր երկրի օգտին: Սա, իհարկե, մեկ տարվա գործ չէ, այնպես չէ, որ այսօր եկան, վաղն արդեն միլիոնները հոսելու են: Մենք բոլորս ծանր աշխատանքի կարիք ունենք՝ ձեզ հետ միասին, որովհետև դուք էլ շատ մեծ դեր ունեք և՛ ներսում, և՛ դրսում:

Գագաթնաժողովի արդյունքները այսպիսին են: Աշխատանքային խումբ կա, քանի որ այն «Չեթհեմ հաուս ռուլս» է, այսինքն՝ ներսում բոլոր քննարկումները չեն հրապարակվում, բայց բոլոր քննարկումները վերլուծվելու են, փաստաթուղթ դառնալու: Փաստաթուղթը կհրապարակվի: Բայց արդյունքն արդեն կա: Հայաստանն այսօր ճանաչում են:

Շատ էական խնդիր կա, երբ խոսում ենք բաղադրիչների մասին: Ենթադրենք, ի՞նչ է պետք, որ երկիրը ճանաչեն, գան ներդնեն: Նախ և առաջ, երկիրը պետք է դնես աշխարհի քարտեզի վրա, ասես՝ ես կամ, ես կամ, որովհետև լավն եմ, ճիշտ տնտեսական քաղաքականություն ունեմ, ամեն ինչ կայուն է, դատարաններս լավն են, մարդիկ լավն են, ուտելիքը լավն է, զբոսաշրջիկները գալիս են: Նաև շատ էական բաղադրիչ է երկրի կերպարը: Կա աշխարհում հայի կերպար: Հայը, որ աշխարհով մեկ սփռված է, ունի դրական կերպար: Հայերին ընդունում են որպես լավ ու աշխատասեր մարդկանց:

Աշխարհում տարբեր ձևեր կան՝ գնահատելու երկիրը: Գնահատում են ըստ ՀՆԱ-ի: Մեր ՀՆԱ-ն աշխարհի ամենամեծերից չէ: Գնահատում են երկիրն իր տնտեսական զարգացման տեմպերի կամ ներդրումների միջոցով և այլն: Բայց կա նաև զուտ մարդկային գնահատման ձև. լավ երկիր է ոչ թե այն իմաստով, որ լավն է կամ վատը, այլ՝ թե երկրի ընկալումն ինչպիսին է: Մարդիկ հաճույքո՞վ են ընկալում, հաճույքո՞վ են երկիր գալիս, թե՞ ոչ: Շատ էական է, որ լավի մեջ ջերմություն զգաս:

Մենք խոսում ենք ներդրումներից, քաղաքականությունից: Սրանք բոլորն էական են, քանի որ «Մտքերի գագաթնաժողով»-ին եկած մարդիկ բոլորը մեր բարեկամներն են:Ե՛ւ լավ օրվա բարեկամ են, այսինքն՝ քաջալերելու են քաղաքական մտքի, արվեստի, տեխնոլոգիաների, նաև ներդրումների հոսքը, և՛ վատ օրվա, երբ Հայաստանը խնդիրներ կունենա, մեր այս մարդիկ կողքին կլինեն: Սա շատ էական է:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն էր ամենագրավիչ թեմաներից մեկը, որի մասին արժե խոսել, և որը ոգևորիչ է:

- Գիտեք, մեկ թեմա չէ: Տարիներ շարունակ ես Քենեդիի դպրոցի խորհրդի անդամ եմ եղել: Դավոսում մենք, Հարվարդի համալսարանի Քենեդիի դպրոցի տնօրեն Գրահամ Ալիսոնի հետ ամեն երեկո հարցնում էինք՝ մենք մի բան սովորեցի՞նք այսօր, թե՞ ոչ, թե՞ այն ամենը, ինչ լսեցինք, ծանոթ էր:

Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այս երկու օրվա ընթացքում ես ինքս շատ բան սովորեցի և սովորեցի նաև Հայաստանի մասին: Սովորեցի, որովհետև Հայաստանին նայեցի ուրիշների աչքերով, մտքերով: Չեմ ուզում մեկն առանձնացնել աշխարհաքաղաքականության կամ արհեստական բանականության, քաղաքակրթությունների երկխոսության մեջ: Ես ծրագրում եմ ունենալ առանձին մեծ կոնֆերանս արհեստական բանականության թեմայով: Մյուս թեման սննդի անվտանգությունն է:

Գիտեք, սննդի անվտանգությունն աշխարհում ամենակարևոր խնդիրներից մեկն է: Հայաստանը չնայած փոքր երկիր է, սակայն եթե ճիշտ կազմակերպվենք, կարող ենք նաև ներդրում ունենալ, որովհետև իրականում մենք խաչմերուկ ենք՝ դրական իմաստով: Եվ նորից երկրի նկատմամբ վերաբերմունքի մասին: Մարդիկ գալիս են Հայաստան և այստեղից բարությամբ են հեռանում: Բարությունը երբեք չես կարող կորցնել: Չնայած ես մաթեմատիկոս, ֆիզիկոս եմ, բայց ամեն ինչ չէ, որ թիվ է: Ես այս Նոր տարուն այցելեցի մեր ընտանիքներից մեկին, որն 8 երեխա ունի՝ Սուրենավանում: Եթե չեմ սխալվում՝ Հովսեփյան էր ազգանունը: Ութ երեխա՝ 12-ից մինչև 1 տարեկան, պատկերացնո՞ւմ եք: Ապրում են շատ ծանր պայմաններում: Ես մինչև հիմա այդ ընտանիքի հետ ապրում եմ, որովհետև այդ ընտանիքն ամեն ինչից բացի բարի ընտանիք էր: Ամենամեծ տղան 12 տարեկան էր, անունը՝ Միշա: Երբ գնացինք, նվեր էի բերել, ասացի՝ Միշա, ես քեզ նվեր ունեմ: Գիտե՞ք ինչ արեց: Ձեռքերը հետ դրեց, ասաց՝ իսկ իմ քույրիկներին, եղբայրներին բերե՞լ եք, թե չէ: Եվ դա չես կարող երբեք մոռանալ, ամբողջ կյանքում, որովհետև Միշան մտածում էր ամբողջ ընտանիքի մասին: Եվ հետո փորձեցի, ասացի՝ քո նման լավ երեխաներ կա՞ն քո գյուղում, ասաց՝ շատ կան, իրենց է՞լ եք օգնելու:

Ինչո՞ւ համար եմ սա ասում: Երբ մարդիկ գալիս են Հայաստան, և Հայաստանը տեսնեն որպես բարի ընտանիք, Հովսեփյանների ընտանիքի նման, այդ բարությունը տանելու են: Եվ ես ուզում եմ ամեն ինչից բացի՝ տնտեսական ցուցանիշներ, դատաիրավական համակարգ, մեր երկրի մասին մտածեն որպես բարի երկիր, լավ երկիր: Հիմա աշխարհում նմանատիպ չափանիշների փորձեր անում են, թե ամենալավ երկիրը որն է: Լավը, իհարկե, էմոցիոնալ է, բայց մարդկանց վերաբերմունքը շատ էական է: Իսկապես, մեզ՝ հայերիս, վերաբերվում են շատ լավ՝ որպես հազար ու մի շատ լավ, դրական որակ ունեցող: Ուզում եմ՝ մեր երկիրն էլ այդպես ընկալվի:

Ուրեմն՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի բազմաթիվ դրական ներդրումից այն կողմ կա նաև այն, որ այս մարդիկ բոլորը վերադարձան՝ հասկանալով, որ սա լավ երկիր է, լավ մարդկանցով: Եվ լավ ընտանիք ենք՝ Հովսեփյանների նման:

- Պարոն նախագահ, ըստ Ձեր տեսլականի՝ 15 տարի հետո Հայաստանը որտե՞ղ է լինելու:

- Որտեղ է լինելու՝ չգիտեմ, որտեղ ես կուզենայի լիներ, ուրիշ հարց է: Գագաթնաժողովի բացմանը ես երեք հարց տվեցի, ընդ որում, այդ երեք հարցը միայն մերը չէ, ամբողջ աշխարհի առջև է դրված: Աշխարհը փոխվում է շատ արագ: Բոլորը համաձայն են, որ սա անկայուն, անկանխատեսելի աշխարհ է, որտեղ մենք ապրում ենք այսօր: Սրան կարող եք նայել վախով, որովհետև որևէ բան, որը անկանխատեսելի է, կարծես ինչ-որ իմաստով վախենալու է, որովհետև չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց, մյուս կողմից էլ, եթե անկանխատեսելի է, դա նաև հնարավորություն է բացում: Եթե դու գիտես՝ ուր ես գնում, հետևաբար հաջողության կհասնես: Անկանխատեսելի է, որովհետև արդեն միաբևեռ չէ: Անկանխատեսելի է, որովհետև հասկանալի չէ՝ երկբևե՞ռ է լինելու, թե՞ երեք բևեռ, թե՞ բազմաբևեռ: Հասկանալի չէ, անկանխատեսելի է, որովհետև համաշխարհային տնտեսությունը անկանխատեսելի է: Բայց, մյուս կողմից, ընդամենը մի քանի տարի առաջ հսկայական տնտեսական ֆինանսական ճգնաժամ ապրեցինք, որից դեռ երկրները չեն վերականգնվել: Անկանխատեսելի է, որովհետև նորից աշխարհում պատեր են կառուցվում Եվրոպայի և Ռուսաստանի միջև, Չինաստանի և ԱՄՆ միջև: Եվ սրանք քննարկելն աշխարհի լավագույն էքսպերտների հետ ուղղակի նվեր է: Մեր հայրենակիցներից շատ -շատերը, ում հրավիրել էինք, մանավանդ երիտասարդները, շատ ոգևորված էին, որովհետև հակառակ դեպքում դուք չգիտեմ ուր պետք է գնաք, պետք է գնաք Շամոնի, որ նույն գիտելիքը ստանաք, հիմա Երևանում եք ստանում և Դիլիջանում: Մյուս տարի նորից եք ստանալու:

- Որտե՞ղ կուզեիք լինել աշխարհաքաղաքական դիրքով: Քարտեզի վրա չէ:

- Առաջատար: Նորից եմ ասում՝ աշխարհն անկանխատեսելի է, դժվար է, պրոբլեմատիկ է, բայց այսօր նաև ունենք հսկայական հնարավորություններ՝ փոքր լինելով, եթե լինենք Հովսեփյանների ընտանիքի նման՝իրար մասին մտածենք, լինենք միացյալ և ունենանք հստակ ծրագիր, թե ուր ենք գնում: 15, 20, 30 տարի հետո աշխարհը տարբերվելու է, որովհետև նույն արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները, մարդկանց վերաբերմունքը, քաղաքականությունը, բոլորը փոխվելու են: Եվ դա մենք քննարկել ենք գագաթնաժողովի ժամանակ: Այսինքն, մենք պետք ունենք Հայաստանի, որը ոչ թե ծրագրավորողների Հայաստան լինի, այլ՝ լինի արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և մաթեմատիկայի կենտրոն: Դրա համար բազմաթիվ բաղադրիչներ են պետք: Պետք է նաև մեծ ընկերություններ Հայաստան գան, ու ես փորձում եմ բերել: «Թալես»-ը, «Դասո»-ն, նույն «Սիմենսի»-ը, «Գուգլ»-ը, բոլոր այդ ընկերությունները ներկա էին կոնֆերանսին: Նրանք չեն գալիս միայն այն բանի համար, որ ինչ-որ բան լսեն կամ Դիլիջանը տեսնեն գնան: Նրանք պրակտիկ մարդիկ են, եկել էին, որ հայտնաբերեին ինչ-որ բան: Մենք պետք է օգնենք, որ նրանք հայտնաբերեն Հայաստանը, Դիլիջանը: Միայն այդ ճանապարհով 15, 20 տարի հետո կարող ենք լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը:
Սա է իմ ոչ միայն տեսլականը, այլև երազանքը: Չափը կարևոր չէ, փոքրը կարող է լինել գեղեցիկ: Ես ուզում եմ մեր երկիրը լինի գեղեցիկ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին
19:32 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան
19:00 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղրղզստանում ՀՀ դեսպան
18:42 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից
18:40 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահն Աշոտ Հովակիմյանին նշանակել է Սլովենիայում ՀՀ դեսպան
15:50 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մենք կերտում ենք մեր պատմության ևս մեկ էջը. նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակները
15:04 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ՝ մենք կսկսենք աշխատել 2020 թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ուղղությամբ. նախագահի անունից ընդունելություն՝ ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների
12:53 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը
12:48 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
17:04 08/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]