Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում 06/05/2019   13:56  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահներ,

հարգելի տիկին Թանդիլյան,

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ,

հարգելի պատգամավորներ,

կառավարության անդամներ, լրագրողներ ողջունում եմ բոլորիդ:

Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունն ընդհանրապես առնչություն չուներ, որովհետև խոսքը 2017թվականի բյուջեի կատարման մասին էր: Այս  տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունն ունի ոչ  ամբողջական մասնակցություն, որովհետև մենք կառավարության դերը ստանձնել ենք մայիսին:

Ըստ էության, բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս անդրադառնալու առիթ ունեցել եմ և այսօր, ըստ էության, դրամատիկ նորություններ ասել այդ կապակցությամբ չեմ պատրաստվում, բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչի մասին այս ընթացքում խոսվել է:

Ուզում եմ ընդգծել հետևյալը. 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր և դրա մասին վկայում են ցուցանիշները: 2018թ. ընթացքում տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 5 ընտրություններ,  ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի 1 արտահերթ ընտրություն և մեծ հաշվով երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն ֆոնը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որ ձևավորվել է 2018թ. մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը: Խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես ԱԺ մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ երևի հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ  երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային  քաղաքական փոփոխություններ և այս մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով և ամեն ինչ տեղի է ունենում տնտեսական, մակրոտնտեսական կայունության պայմաններում: 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018թ. բյուջեի նախագծում, որն ընդունվել էր դեռ նախորդ կառավարության և նախորդ ԱԺ կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, նշվել է 4.5 տոկոսը: Այսինքն, ըստ էության, 2018թ. ահա այսպիսի գլոբալ քաղաքական  վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018թ. բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից:

Այս առումով, ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ 2018թ. պետական բյուջեն կատարվել է, 2018թ. բյուջեի կատարման արդյունքներով ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ, կառավարության բոլոր պարտավորությունները կատարվել են: Ըստ էության, մենք 2018թ. ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր և շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով: Կանխատեսվում էր, որ ահա կունենանք գնաճային ցնցումներ՝ սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և հակառակը, տարվա արդյունքերում մենք ունեցանք գնանկում:

Բյուջեի թվային մասերը պարոն Ջանջուղազյանը կներկայացնի: Ըստ էության, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, թերակատարում մենք մի փոքր ունենք ծախսային մասերով, այսինքն ծախսերը, որը պլանավորված էր 2018թ., ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել, բայց սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում՝  կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի  հետ, որովհետև այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված մենք ունենք բազմաթիվ հարցեր, հարուցված են քրեական գործեր և այդ քրեական գործերի հարուցման լետմոտիվը հետևյալն է, որ մենք համարում ենք, ինչպես և նախկինում առիթ ենք ունեցել բազմիցս ասել, որ  պետական բյուջեի, այդ թվում վարկային միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ և այդ ծախսման արդյունքում ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են այն առավելագույն արդյունավետությունը, որակը, որն իրենք կարող են ակնկալել:

2018թ. փորձը մեզ ի՞նչ է հուշում: Այնուամենայնիվ, այն ամենը, ինչը ես նկարագրեցի, իհարկե կառավարության, քաղաքական ուժերի, խորհրդարանի ջանքերի գործադրման արդյունք է, բայց այն մակրոտնտեսական կայունությունը, որ հնարավոր եղավ պահպանել, երկու հիմնական պատճառ ունի: Առաջինը, որ ես ուզում եմ ընդգծել, որի մասին ասել եմ նաև նախկինում՝ հետևյալն է. մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան կայացած որոշակի ինստիտուտներ և այդ կայացած ինստիտուտները թավշյա հեղափոխության շրջանում  իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ իրենք, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետական համակարգի գործունեությունը կարող են ապահովել: Սա շատ լավ նորություն է:

Երկրորդը՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց և շարունակվում է քննադատվել: Շատ է խոսվում այն մասին, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում թավիշը շատ է, որ պետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտ լիներ և կոշտ լինի: Իհարկե կարող էր և կարող է, բայց իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր լուծելու համար: Կառավարությունն իր գործունեության բերումով բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Ինչպես նախկինում, ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթև կշեռքի կամ ճոճանակի հետ: Այսինքն, սովորական կշեռքները եթե ունեն երկու նժար, կառավարության գործունեությունը և կառավարությունը կառավարում է բազմանշար կշեռք և եթե այդ կշեռքներից որևէ մեկի հավասարակշռությունն անհամաչափորեն խախտվի, մենք անխուսափելիորեն կունենանք կոլափսներ ուրիշ ոլորտներում:

Սա շատ կարևոր է ընդգծել, և այս առումով այո՛, մեր կառավարությունը, մեր այն քաղաքական մեծամասնությունը, որի վրա հենվում է կառավարությունը, իր առաջ խնդիր է դրել լինել բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունը որևէ ոլորտում: Իհարկե, կարող է ՀՀ-ում ձերբակալվածների, կալանավորվածների և դատապարտվածների վիճակագրական ցուցանիշներում մենք կարող էինք երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր ունենալ, բայց դա անխուսափելիորեն կազդեր  ցուցանիշների վրա: Ես նկատի ունեմ այն մակրոտնտեսական կայունությունը, որը մենք պահպանել ենք, շատ կարևոր է և առաջին չորս ամսվա ցուցանիշները գալիս են վկայելու այդ մասին: Ըստ էության, մենք ոչ միայն նախորդ կառավարության արձանագրած տնտեսական աճի նպատակադրումներն ենք գերակատարել, այլև ինքներս մեր՝ հիշում եք, երբ նախորդ տարի այս տարվա բյուջեն էր քննարկվում, շատ քննադատություններ եղան տնտեսական աճի նպատակադրումների վերաբերյալ և մենք այն ժամանակ էլ ասացինք, որ նպատակադրումը կոնսերվատիվ է, բայց, բնականաբար, մեր նպատակները շատ ավելին են: Ուրախ եմ արձանագրել, որ այս բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ: Ես ուզում եմ ընդգծել՝ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլև ամփոփված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը: Ապրիլ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրվել է 9.2 տոկոս:

 

Ես համարում եմ, որ սա համատեղ աշխատանքի արդյունք է, սա միայն կառավարության գործունեության արդյունքը չէ, սա կառավարություն-խորհրդարան համագործակցության, այդ թվում՝ ընդդիմադիր մեր գործընկերների,  որովհետև այն խորհրդարանական քննարկումները, որոնք երբեմն լինում են սուր և երբեմն դրա հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ ժողովրդավարության պայմաններում այդ էներգիան, որը պետք է խթանի, ընդհանրապես, մեզ առաջընթացի, ձևավորվում է հենց այդ շփման, հենց  այդ քննարկումների, հենց այդ քննադատությունների արդյունքում: Իսկապես, եթե մենք ուզում ենք, որ ունենանք ժողովրդավարական երկիր, պետք է սովորենք նախ այդպիսի միջավայրում ապրել և երկրորդը՝ իհարկե փոխադարձ այդ կոմունիկացիայի կուլտուրան դեռ պետք է հղկվի, դեռ պետք է քննադատությունների և ընկալման, և հասցեագրման, և ձևակերպման մեջ լինենք ավելի պրոֆեսիոնալ ու հարգալից միմյանց նկատմամբ, բայց ես որևէ կասկած չունեմ, որ խորհրդարանը և այդ քննարկումները, որոնք տեղի են ունենում տարբեր ֆորմատներում, հենց այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է էներգիան, որը պետք է ապահովի հետագա առաջընթացը:

Այս առումով, օգտվելով առիթից, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս ընթացքում մեր ունեցած համագործակցության համար: Կարծում եմ՝ բյուջեի կատարողականի հետ կապված շատ կարևոր է նաև խոսել այն մթնոլորտի և միջավայրի մասին, որը մենք ունենք և ուզում ենք ունենալ ՀՀ-ում: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք լիարժեք հավատարիմ ենք այն արժեքներին, որը հռչակել ենք ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքում: Հայաստանի Հանրապետությունում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը և մեր կառավարության համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ  խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը ՀՀ-ում՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել է և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով արմատավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և տրամաբանությունը և բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ-ում, իմ գնահատմամբ դրանք լուսանցքային երևույթներ են, ետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից, թե նրանք իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ-ի հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե այլ դեպքերում, երբ դուրս մղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում՝ դա այլ պատմություն և պրոցես է, այն դեպքում, երբ պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն այդ երևույթների, դա բոլորովին այլ գործընթաց է:

Նաև խորհրդարանի աջակցությամբ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ առումով իրավապահ մարմինների աշխատանքը լինի արդյունավետ: Ես ուզում եմ հստակ արձանագրել որպես ՀՀ վարչապետ և մարդ, ով այս կարգավիճակին արժանացել է  ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում, խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում: Կրկին եմ ասում՝ անկախ նրանից, դա իշխանության, կառավարության համակիրների կողմից կամ այդպիսի մարդկանց կողմից է արվում, թե հակառակը, բռնության որևէ քարոզ, բռնության որևէ դեպք, բռնության որևէ դրսևորում, ատելության որևէ դրսևորում  ՀՀ-ում տեղ չունի և տեղ չպետք է ունենա և ես համոզված եմ, որ չի կարող ունենալ: Կարծում եմ, որ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենուս և այն պետք է արտահատվի նաև պետական մարմինների աշխատանքում:

Անդրադառնալով պետական բյուջեի կատարման հաշվետվության գործընթացին՝ ուզում եմ ընդգծել մի քանի առանձնահատկություն: Երկար տարիներ լինելով ԱԺ պատգամավոր՝ բյուջետային քննարկումերի ընթացքում ես անընդհատ բարձրացրել եմ այն հարցը, որ բյուջեի կատարման գործընթացում նույնպես Հայաստանում պաշտոնյաների որոշակի կաստայական բաժանում է ձևավորվել և եղել են պաշտոնյաներ, ովքեր հարկ չեն համարել ներկայանալ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: Ես ուզում եմ ասել, որ այս տարի կառավարությունը և առընթեր մարմինները, վարչապետին ենթակա մարմինները, այս թեմայով քննարկում ենք ունեցել նաև Երևանի քաղաքապետի հետ և բոլոր մարմինները, ներառյալ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Երևանի քաղաքապետարանը բյուջեի կատարման հաշվետվությանը կներկայանան առաջին դեմքով, այսինքն՝ մարմինների ղեկավարների մակարդակով և կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հնարավորության համար և հաջողություն մաղթել ԱԺ-ին և մասնավորապես, բյուջետային հարցերի հանձնաժողովին: Տիկին Թանդիլյան, ուզում եմ ձեզ հաջողություններ մաղթել, որպեսզի այս քննարկումները ծառայեն այն նպատակներին, որոնք մեզ միավորում եմ: Ես համոզված եմ, որ այդպիսի նպատակները բազմաթիվ են և մենք պատրաստ ենք ու կարող ենք համատեղել ջանքերն այդ նպատակների իրագործման համար:

 

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:03 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍԼուրջ մասնագետը դատավոր չի աշխատի, եթե իմանա՝ կաշառք չի վերցնելու. Նիկոլ Փաշինյան
12:38 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Արցախի իշխանություններին է փոխանցել բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը
21:02 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի աջակիցները 14 օր ժամանակ են տալիս հանրային խորհրդին
12:38 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ է նշանակել
12:29 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալներ է նշանակել
12:19 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ է նշանակել
12:14 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը նշանակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ
11:38 04/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն շարժվում են համաքայլ. այդ գործընթացն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով. վարչապետ
10:59 03/06/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում
12:28 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]