Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Բոլոր դատարանները արգելափակելու գրառման քրեաիրավական վերլուծություն 05/20/2019   01:37  |  Վերլուծություններ

Առավոտյան 8:30-ից բոլոր դատարաններն արգելափակելը հանդիսանում է իրավունքի տարբեր ճյուղերով պաշտպանվող իրավահարաբերությունների կոպիտ խախտում: Այս արտահայտությամբ ոտնահարվում են սահմանադրական իրավունքները, խախտվում մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները և վերջն ի վերջո հրապարակավ հանցագործություն է կատարվում:

Սահմանադրությամբ երաշխավորված է դատական իշխանության անկախությունը: Իսկ Սահամանդրության  162-րդ հոդվածն ամրագրում է, որ
«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:

Այն իշխանության առանձնացված ճյուղ է, որը չի վիճարկվում, և բխում է բոլոր միջազգային փաստաթղթերից, որոնց միացել է նաև Հայաստանը: Բոլոր դատավորներին աշխատանքի վայր մուտք գործելն արգելելը ոչ միայն պարալիզացնում է դատական համակարգը, այլ նաև բերում մարդու իրավունքների խախտման: Քանի անձի խափանման միջոցի հարց պետք է քննարկվեր վաղը,  քրեական, քաղաքացիական ու վարչական գործերով նիստեր տեղի ունենային:

Չտանելով հուզական դաշտ, ինչը չնայած դժվար է, քանի որ դատարաններն արգելափակողների մեջ կլինեն բազմաթիվ հանցագործներ ու նրանց մերձավոր ազգականներ, հարկ է նշել, որ նրանք, անձնական խնդիր ունենալով այս կամ այն դատավորի հետ, օգտվելով ստեղծված իրավիճակից, կփորձեն վրեժխնդիր լինեն դատավորներից:

Բայց կարևորը հետևյալն է, որ Վարչապետին պետք է հիշեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի մասին, որի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը հանցագործություն է ու պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

«Խոչընդոտել» նշանակում է դժվարություններ ու արգելքներ հարուցել ինչ-որ մի բանի առջև, խանգարիչ կամ խափանիչ հանգամանքներ ստեղծել, դիմադրել, խանգարել, արգելել, իսկ «միջամտել» նշանակում է ուրիշների գործերի մեջ մտնել, խառնվել, չեզոք չմնալ, մասնակցել, հեռու չկանգնել, որևէ գործին խառնվել՝ կասեցնելու, ընթացք տալու, խափանելու նպատակով:

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի իմաստով միջամտությունը կարող է դրսևորվել ամենատարբեր եղանակներով՝ պահանջելով, հարկադրելով, տարաբնույթ ճնշում գործադրելով, ծառայություններ մատուցելու խոստումներ տալով, իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելով կամ վերը նշված գործողություններ կատարելու սպառնալիքով և այլ եղանակներով: Միջամտությունը կարող է արտահայտվել նաև ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ կազմակերպելով՝ զուգորդված դատարանին կամ նախաքննություն իրականացնող մարմնին կոնկրետ գործի քննության կապակցությամբ ներկայացվող պահանջներով:

Այս մեկնաբանությունը  գիտի  իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանող կամ ավելի ճիշտ է՝ պետք է իմանա….

Նման կոչը պարունակում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:Հետևաբար ՀՀ վարչապետը դատական իշխանության գործունեությանը որևէ մասնակցություն չպետք է ունենա, իսկ այդ գրառմամբ նա ոչ միայն մասնակցություն է ուզում ունենալ, այլ նաև ակնհայտ միջամտում է և ստեղծում անկայուն անորոշ ծանր մթնոլորտ:

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ վարչապետը որպես պաշտոնատար անձ չունի նման լիազորություն, որով կարող է արգելափակի դատարանների գործունեությունը: Հետևաբար առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Կյանքի պարադոքս….. պարոն վարչապետ, մտածել է պետք….

Նյութի հրապարակման պահին վարչապետին` հակասահմանադրական քայլից հրաժարվելու եւ օրինականության դաշտ վերադառնալու բազմաթիվ հայտարարություններ են եղել, նրանց թվում ՄԻՊ-ի, Փաստաբանների պալատի, ԲԴԽ-ի, տարբեր իրավաբանների ու քաղաքական ուժերի կողմից, իսկ դատախազությունը, ով մեր երկրում կոչված է  քրեական հետապնդում հարուցել ու  հսկողություն իրականացնել մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, հանգստանում էր ու որեւէ մեկնաբանություն չի հնչեցրել դատական մարմինների գործունեությունը պարալիզացնելու գործադիր իշխանության ղեկավարի` վարչապետի հայտարարության առնչությամբ:

 

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածով արգելված է արտակարգ դատարանների ստեղծումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:32 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄիանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան
00:11 20/05/2019  |  ՔաղաքականՀՀ նախագահի հայտարարությունը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ
23:49 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի երկիրը կործանումից դուրս բերելու սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ. Ս.Ասատրյան
23:27 19/05/2019  |  ՔաղաքականՓաստաբանների պալատն անհանգստացած է. դատական համակարգի անկախությունը վտանգված է
23:11 19/05/2019  |  ՔաղաքականՀՅԴ-ն ՀՀ նախագահից պահանջում է ապահովել երկրում սահմանադրական կարգի պահպանումը
23:02 19/05/2019  |  ՔաղաքականՍիրում եմ միչև վերջին վայրկյանը շանս տալ ուրիշներին․ վարչապետն ասել է՝ կառավորությանը խամաճիկային դատարան պետք չէ
22:56 19/05/2019  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթը տեղի է ունենալու կառավարությունում
22:43 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎաղը Ոստիկանությունը պարտավոր է եւ իմ հրամանն է, որ ապահովի խաղաղ ակցիայի անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան
18:55 19/05/2019  |  ՔաղաքականՎաղը կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան
02:22 19/05/2019  |  ՔաղաքականԱյլևս չենք հանդուրժելու, ագրեսիվ փողոցային խուժանը հասարակություն չէ. Դաշնակցության կոշտ հայտարարությունն ու պահանջը` ուղղված իշխանություններին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]