Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հիշում են ժառանգները 05/18/2019   15:24  |  Հետաքրքիր է իմանալ

Կինոքննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանի հետ զրուցում ենք իր ընտանիքի, անվանի հայրիկի ու պապիկի մասին։ Կինռեոժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը ծնվել է քաղաքական ականավոր գործիչ Արամայիս Երզնկյանի ընտանիքում: 1940-ականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ որպես նկարիչ, իսկ հետո՝ ռեժիսոր: Նկարահանել է վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Հեղինակել է «Հասցեատիրոջ որոնումները», «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը», «Մեր թաղի ձայները» և մի շարք այլ ֆիլմեր:

Արամայիս Երզնկյանի տունը նման էր փոքր վերնատան

Հայրս ծնվել է Թիփլիսում,  մեծացել է ականավոր գրողների, երաժիշտների, նկարիչների շրջապատում: Պապս՝ Արամայիս Երզնկյանն իր տանը հյուրընկալում էր Թումանյանին, Չարենցին, Սարյանին, Իսահակյանին, մեր մյուս մեծերին: Ստեղծվում էր փոքր վերնատան մթնոլորտ, որտեղ էլ Յուրի Երզնկյանը ձևավորվել է որպես անհատականություն: Նա եղել է  տան ամենափոքր երեխան ու վայելել ծնողների, եղբոր և քույրերի սերը: Ամեն ինչ լավ կլիներ, եթե պապիս ռեպրեսիայի չենթարկեին: 1936 թվականի նոյեմբերին Արամայիս Երզնկյանին որպես  «ազգի դավաճան» ձերբակալեցին: Նույն թվականի մայիսին մահացել էր տատիկս...

«Դավաճաններ»-ի երեխաները դպրոցում դասերը կանգնած պետք է անցկացնեին

Որոշ ժամանակ հայրս ապրում է Թիֆլիսում՝ մեծ քրոջ մոտ: Դժվար օրեր է անցկացրել։ Պատմում էր, որ իրենց տնօրենի պահանջով՝ բռնադատվածների երեխաներն ամբողջ դասի ընթացքում պետք է կանգնած մնային։

Յուրի Երզնկյանն անցել է Ռուբեն Սիմոնովի, Միխայել Ռոմի կինոդպրոցը

Տեղափոխվելով Երևան՝ 16 տարեկանում նա բեմադրական աշխատանքներ է իրականացնում Ռուսական թատրոնում։ Ժամանակ անց մեկնում է Մոսկվա, փորձաշրջան անցնում Վախթանգովի անվան դրամատիկական թատրոնում։ 1943-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Պատերազմից հետո՝ կրկին Մոսկվա. Սովորում է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց), ավարտում է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ Աշխատում է նաև կինոռեժիսոր Բորիս Բառնետի հետ, ինչը որոշակի հետք պետք է թողեր հայրիկիս ստողծագործական կյանքում։ 1952 թվականին ավարտում է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Եթե ռեժիսոր չլիներ, կդառնար կինոքննադատ

Լավ գիտեր կերպարվեստ, գրականություն և երաժշտություն: Միշտ քննադատորեն էր վերաբերվում արվեստին,  իր ֆիլմերին: Հաճախ տեսնում ավելին, քան պետք էր: Շատերը կարծում էին, որ եթե նա ռեժիսոր չլիներ, ապա շատ լավ կինոքննադատ կդառնար:

Հնարավորության դեպքում ֆիլմի նկարահանումներն անպայման անցկացնում էր Հաղպատում

Երզնկյանների տոհմը ժամանակին Երզնկայից տեղափոխվել է Հաղպատ, պապս էլ ծնվել է հենց այնտեղ: Հայրիկս շատ էր սիրում Հաղպատը և հետագայում էլ իր սերն ու կապվածությունը փոխանցվեց մեզ: Նա հարմար առիթը ձեռքից բաց չէր թողնում, որպեսզի նկարահանումներ անցկացներ  Հաղպատում: Մանուկ ժամանակ մեր ամառային արձակուրդների տասնհինգ օրերը  կապված էին Հաղպատի հետ: Այնտեղի օդը, ջուրը մեծ ուժ են տալիս մեզ:

Կինոյում կարևորում էր պատկերը, բայց հասկանում էր, որ առանց գեղարվեստական հիմքի դժվար է ստեղծել գեղարվեստական արժեքավոր գործ

Յուրի Երզնկյանը կինոյում մեծ նշանակություն էր տալիս պատկերին, պատկերային լուծումներին: Սակայն կարևորում էր նաև գրական հիմքը, առանց որի անհնար է ստեղծել բարձրարժեք գործ։ Նրա հիմնական աշխատանքներն էլ հենց գրական երկերի էկրանավորումներն էին: Իմ կարծիքով՝ հայրիկիս ֆիլմերում նկատելի են նաև իր  ուսուցիչների մոտեցումները՝ հարստացած երզնկյանական ընկալումներով: Մեծ հարգանք էր վայելում գործընկերների շրջապատում։ Կարող էր մի փոքր դերի համար անգամ հրավիրել խորհրդային ականավոր  դերասանի և մերժում չստանալ: 1990-ական թթ., երբ Սովետմիությունը փլուզվեց, ֆիլմեր գրեթե չէին նկարահանվում, և նա հրատարակեց «Կինո» թերթը:

Յուրի Երզնկյանի շնորհիվ Մանկավարժական ինստիտուտը մի նոր շունչ ստացավ

1980-ականներից դասավանդում էր Մանկավարժական ինստիտուտում, հետո դարձավ ամբիոնի վարիչ: Նրա շնորհիվ բուհը նոր շունչ ստացավ, կինոուսումնառությունը բարձրացավ մի նոր մակարդակի: Ստեղծվեց Երզնկյանական կինոդպրոց: Հարություն Խաչատրյանը, Նարինե Մալյանը, հայրիկիս  ուսանողներից շատերն այսօր իրենց խոսքն են ասում մեր մշակույթում: Յուրի Երզնկյանի կապերի շնորհիվ ինստիտուտն ունեցավ կինոժապավեն, և ուսանողները հնարավորություն ստացան սև ու սպիտակ ժապավենի վրա նկարահանումներ անել: Հեշտությամբ էր հաղորդակցվում երիտասարդների հետ։  Երբեք չէր սպանում ուսանողի մղումը։

Երբ հայրիկդ Յուրի Երզնկյանն է...

Հայրիկիցս մեզ փոխանցվեց կերպարվեստի ու գրականության հանդեպ սերը։ Երեկոյան միշտ նստում էինք թեյի սեղանի շուրջ, ընտրում որևէ հեղինակի և սկսում փոքրիկ դրվագներ ընթերցել: Մեր տանը հաճախ էին լինում   Տիգրան Մանսուրյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Վարուժան Վարդանյան, Ռոբերտ Էլիբեկյան, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան։ Ես և եղբայրս մեծացանք արվեստի, կյանքի մասին նրանց խոսակցությունների մթնոլորտում: Հայսր հետաքրքիր զրուցակից էր: Դասընկերներս էլ էին սիրում նրա հետ  շփվել: Հաճախ անգամ մեր տուն գալիս էին ոչ թե ինձ տեսնելու, այլ, ինչպես իրենք էին ասում, Յուրիի հետ խոսելու համար:

Ճանապարհը հաղթահրում է նա, ով գնում է այդ ճանապարհով, ոչ  թե մնում նույն տեղում

Դեռ մանկուց հայրս առնչվել է դժվարությունների: Հետագայում իրեն հանդիպած ֆինանսական և գաղափարախոսական պատնեշները, որքան էլ ցավոտ լինեին, նա հաղթահարում էր ու հասկանում, որ միշտ պետք է առաջ գնալ: Անշուշտ, շատ էր օգնում ընտանիքը: Նա գալիս էր տուն ու գիտեր, որ այնտեղ  ապահով է, ջերմ է. իրեն սիրում են ու հասկանում:

Դրսում եղածը թողնում էր դրսում

70-ական թվականներից մայրիկս և հայրիկս միևնույն ստեղծագործական խմբում էին աշխատում։ Այնտեղ էլ քննարկում էին աշխատանքային հարցերը, թեպետ ֆիլմին նախորդող սցենարի քննարկումներին մենք էլ  էինք մասնակցում։ Հայրս միշտ ասում էր. «երբ տուն եմ մտնում, դուռը փակում եմ։ Այն ինչ դրսում է եղել, մնում է այնտեղ: Ես արդեն տանն եմ»:

 

Յուրի Երզնկյանն իր ֆիլմերում է

Հայրս  աշխատում էր տպագրական մեքենայով։ Երբ ամուսնացա  ու առանձին էի ապրում, ամեն օր գալիս էի  հայրական տուն՝ հայրիկիս  տեսնելու, զրուցելու։ Երբ բակ էի մտնում, դեռ հեռվից, նույնիսկ ձմռանը, երբ պատուհաները փակ էին, լսվում էր տպագրական մեքենայի ձայնը։ Մինչև հիմա այն ականջիս մեջ է: Հայրիկը կա մեր մեջ, իր ֆիլմերում և իհարկե իր ուսանողների մեջ:

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

21:34 21/04/2019  |  ԱնցուդարձԱհա թե ինչ է նշանակում հոգնել. Ճապոնիայի փողոցներում քնած գործարարների 10 լուսանկարներ
18:03 31/03/2019  |  ԱնցուդարձՄիլիոնատերը փնտրում է օգնական, ով կճամփորդի իր հետ
16:11 30/03/2019  |  ԱնցուդարձՀարսնացուի տարօրինակ պարը` ամուսնության առաջարկ ստանալուց հետո (տեսանյութ)
22:11 28/03/2019  |  ԱնցուդարձՉինացի կինը ծննդաբերել է ամուսնուց և սիրեկանից միաժամանակ
21:11 24/03/2019  |  ԱնցուդարձՎիրաբույժը կարել է վերքը տափակաշուրթի օգնությամբ
16:06 22/03/2019  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները պարզել են, որ տաք թեյը մահացու վտանգավոր է
01:17 21/03/2019  |  ԱնցուդարձԶբոսաշրջիկները նկարահանել են, թե ինչպես է ալիքը հարվածել աղջկան` մինչ նա լուսանկարվում էր Instagram-ի համար (տեսանյութ)
20:58 20/03/2019  |  ԱնցուդարձԳինեկոլոգը, գաղտնի բեղմնավորելով կանանց, ունի 48 երեխա
00:35 20/03/2019  |  ԱնցուդարձՄաթեմատիկոսն ազատվել է աշխատանքից` ուսանողուհիներին սիրո բանաձեւը բացատրելուց հետո
19:16 19/03/2019  |  Անցուդարձ«Տղամարդը՝ կանչով» պատմել է կանանց անսովոր ցանկությունների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]