Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ

Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է 04/26/2019   17:01  |  Վերլուծություններ

Մինչ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին զարգացումները մեզ վաղուց հայտնի՝ տունտունիկ մանկական խաղը հայ-ադրբեջանական դիմակայության ասպարեզ տեղափոխվելու տպավորություն են ստեղծում, ողջ աշխարհը հայտնվում է մի նոր ու անտեսանելի պատերազմի մեջ։

Սկսած Նոր Զելանդիայից, ուր «պատահաբար» մահմեդականներ են գնդակահարվում, կամ Շիրի-Լանկայից, ուր նույնպես պատահաբար քրիստովյաններ են ահաբեկչության ենթարկվում   մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ու Երուսաղեմի Տաճարի լեռը, ողջ աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ հրահրող մի անտեսանելի ձեռք է գործում։ Հայաստանում առայժմ ոչ բոլորն են զգում նրա ապակայունացնող ազդեցությունը, քանզի միջնորդները մեզ շարունակում են ներքաշել շատ փոքր ու խիստ պրոզայիկ ներկայացման մեջ։ Մեր շուրջն այսօր Ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների Երկխոսության  վերածելու սցենարն է բեմականացվում։

Միջնորդները, փոքրիկ երեխաների վիճակում հայտնված, հակամարտ կողմերին սովորեցնում են քաղաքակիրթ վարքի նորմերը, որպեսզի շարունակեն որոշակի դերակատարություն ստանձնել տարածաշրջանային ներկայացման մեջ։ Ով է դրան պատրաստ, իսկ ով՝ ոչ առանձնապես չի հետաքրքրում նրա ռեժիսորներին։ Նրանք իրար մեջ այնքան լուրջ խնդիրներ ունեն այսօր, որ  առայժմ մեր դիմակայության բորբոքման կարիքը չունեն։ Ուստի հակամարտ կողմերին ինչ որ բանով զբաղեցնելու համար նրանք առաջարկում են կազմակերպել մարդասիրական բնույթ ունեցող միջոցառումներ, լիցքաթափել լարվածությունն ու ձերբազատվել փոխադարձ թշնամանքից, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան ընդունել հաշտության այն բանաձեւը, որն նրանց են  մատուցելու իրենք՝ միջնորդները։ Եվ այս առումով թվում է, թե ամեն ինչ լավ է. մեր վարչապետն էլ նման առիթից օգտվելով Եվրոպա է տեղափոխում հայկական հեղափոխության մասին ցուցահանդեսը, իսկ Բաքվի բռնապետը նրան ինչ որ չափով նմանվելու համար ստիպված է բանտերից ազատել իր ընդդիմախոսներին։

Սակայն վտանգը, որը ստեղծվել է հայկական կողմի համար  իշխանափոխության արդյունքում, դրանից ամենեւին էլ չի վերանում։ Որովհետեւ փոխվում է ոչ թե կողմերի շահերի ռեալ բովանդակությունը, այլ դրանց հետապնդման արտաքին խաղադաշտը։ Բայց այդ պայթյունավտանգ միջավայրի լիցքաթափումը նույնպես ժամանակավոր բնույթ ունի, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դեմքի հստակեցումը նոր է միայն սկսվում։ Եվ սկսվում է այնտեղից, որտեղից նա աղճատվել էր անցած դարի 20-ական թվականներին։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին մենք գործ ունեինք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետխորհրդային բնորդի հետ, ապա այսօր աստիճանաբար, բայց հետեւողական կերպով նրա մեջ է ներքաշվում ժամանակին իր զինվորների սվիններով Ադրբեջան պետությունը ստեղծած Թուրքիան։

Վերջին մեկ տարում մի քանի անգամ ավելացել են թուրքական պաշտոնյաների հայտարարություններն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին, որոնցում Ղարաբաղի հարցն օգտագործվում է սոսկ որպես հարմար պատրվակ։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ էր նորանկախ Ռուսաստանին՝ Թուրքիային տարածաշրջանից մեկուսացնելու համար, ապա այժմ դա անհրաժեշտ է Թուրքիային՝ տարածաշրջան վերադառնալու համար։ Ուստի նրանում Արեւմուտքի ակտիվացումը Թուրքիայում  գնահատում են որպես լուրջ շանս, որտեղ իրական խնդիրը ուժերի ապագա հարաբերակցության ձեւավորումն է։ Իսկ այդ առումով այն ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, Հյուսիսային Կովկասում ու Հյուսիսային Իրանում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան դիմակայության փաստորեն ողջ արտաքին շառավիղի երկայնքով, առայժմ Թուրքիայի օգտին է։

Վրաստանում վրաց էթնոսի դանդաղ մահվան գործնթացը փոխակերպվել է այնպիսի ժողովրդագրական աղետի, երբ բնական աճի ներազգային ռեսուրսները լիովին սպառվել են, իսկ ներպետական ռեսուրսներից մնացել են միայն Ջավախքի հայերը, որոնց վրացերեն սովորեցնելու խնդիրը լուծվում է  երկրի նախագահի մակարդակով։ Ուստի կես միլիոնի սահմանը վաղուց հատած Վրաստանի ադրբեջանական համայնքը բավարար է՝ ժամանակի միջին տեւողության ծիրում այդ երկիրը ներքնապես նվաճելու համար՝ չխոսելով արդեն մյուս իսլամական տարրերի ու բուն թուրքերի ներկայության ամրապնդման մասին։

Հյուսիսայիւն Կովկասում  ներկայումս համատարած իսլամացումը դուրս է եկել Չեչնիայի ու Դաղստանի սահմաններից ու տեղափոխվել Ստավրոպոլի երկրամաս, որում վերջին տասնամյակներում հաստատված հայերին կամ հույներին այժմ ոչ թե խեթ աչքով են նայում, այլ ուղղակի խնդրում են մնալ՝ իսլամացող զանգվածի հակակշիռը պահպանելու համար։

Հյուսիսային Իրանում պանթյուրքիստական շարժումներն ու հոսանքներն այնքան են ուժեղացել, որ արդեն համարձակություն են դրսեւորում հակադրվելու այդ երկրի համար սրբություն սրբոց հանդիսացող ընկեր Այաթոլլայի  կողմից թելադրվող արտաքին քաղաքականության ուղեգծին՝ ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի այցի օրերին։

Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում արդեն կոնկրետ քայլերի դիմող արեւմտյան քաղաքականության երկու վեկտորների օրեցօր ավելի ու ավելի հստակացող տարանջատման պայմաններում։ Դրանցից առաջինը՝ Եվրամիության միջոցով եւ ուղղակիորեն գործող գերմանաֆրանսիական  ինտեգրացիոն վեկտորն է, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի միջոցով իրականացվող՝  տարածաշրջանի ապակայունացման միտումը։ Առաջինը ձգտում է տնտեսապես ու մշակութապես  յուրացնել տարածաշրջանը, իսկ երկրորդը՝ ապակայունացնել այն՝ Ռուսաստանի, Իրանի դեմ խրամատավորվելու համար։ Ուստի Մերձավոր Արեւելքից սկիզբ է առել ահաբեկչական խմբավորումների գործուղումը  դեպի մեր տարածաշրջան, որը ներկայումս իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի քողարկված աջակցությամբ, ինչը ռազմավարական առումով չի հակասում երկրորդ վեկտորի հետապնդած նպատակներին։

Սա ցույց է տալիս, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվում է ժամանակավորապես կառուցողականություն խաղալ մեկը՝ մյուսի հետ, նրանք աննկատ կերպով ներքաշվում են տարածաշրջանի շուրջը ծավալվող՝ քաղաքակրթությունների պատերազմի մեջ։ Արդեն Հայաստանում լուրեր են շրջում իսլամիստ ահաբեկիչների գաղտնի թափանցումների մասին։ Առայժմ այդ լուրերը պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց այն փաստը, որ Թուրքիայի հետ մեր սահմանին նորանոր կասկածելի հյուրեր  են ձերբակալվում ռուս սահմանապահների կողմից, վկայում է այն մասին, որ ծուխն առանց կրակի չի լինում։

Ուստի ողջ խնդիրը նրանում է, թե որքան է տեւելու այս բանակցային տունտունիկը, կամ՝ անտեսանելի պատերազմի լյուստրացիայի ձգձգումը։ Դատելով ամենից՝ մենք պետք է կարողանանք առանց ուշացնելու անհրաժեշտ չափով նախապատրաստվել մեր շուրջն արդեն  ընթացող քաղաքակրթությունների պատերազմին։ Դրա համար չի կարելի ժամանակից շուտ լարել մեր հասարակության ուշադրությունը, բայց չի կարելի նաեւ բթացնել այն։ Խաղաղության պայմաններում ծավալվող անտեսանելի պատերազմն առաջ է բերել լուրջ ու հիմնավոր նախապատրաստության սուր պահանջը։ Մինչդեռ անցած մեկ տարում երկիրը հայտնվել է լուրջ ու հիմնավոր ցնցումների մեջ, որոնք անընդհատ շեղում են նրա ուշադրությունը։

Նման պայմաններում,  երբ այդ ցնցումները հրահրող հիմնական ուժը գործող իշխանությունն է, կայունացման ու համախմբման միտումների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Խնդիրը նրանից դուրս գտնվող համախմբման ու կայունացման առանցքի ձեւավորման մեջ է։ Մինչդեռ իշխանությունից նոր հեռացված ուժերը պատրաստ չեն դրան, քանի որ իրենց մտքով ու սպասումներով դեռ անցյալում են, իսկ նորերի ձեւավորման համար ժամանակ է պահանջվում։

 

 Սարգիս Սահակյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]