Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել. Դավիթ Տոնոյան. Մեդիամաքս 04/08/2019   14:51  |  Հարցազրույց

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

 - Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները: 

 - Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք: 

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում: 

- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

- Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

- Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

- Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է: 

Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի:

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

- Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք: 

- Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը: 

Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:

- 2018թ. հուլիսին Դուք ներկայացրեցիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս բառերը գործողություններ դառնան: Եվ արդյո՞ք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկար:

- Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն Զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին: 

Երբ հանրությունն ընկալում է Զինված ուժերին զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:

- Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ինչպես Զինված ուժերը՝ «Մարտի 1-ի» գործով, այնպես էլ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը: Փոփոխություններ եղան Պաշտպանության բանակի ղեկավարությունում: Հաճախ կարելի է կարծիքներ լսել այն մասին, որ թիրախավորված պայքար է տարվում Զինված ուժերի դեմ: 

- Նախ եւ առաջ, մենք պետք է սառնասրտորեն սպասենք դատական գործընթացների ավարտին: Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել: Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, եւ եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն:

 Ինչ վերաբերում է բանակի դերակատարությանը երկրի կյանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք, որ Զինված ուժերը այլեւս երբեք չպետք է որեւէ մասնակցություն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում:

 - Տեսլականում ասել եք, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպետք է ունենա բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:

 - Ռիսկայնությունը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրվում ռիսկերի նվազեցման համար: Զինված ուժերում կոռուպցիոն երեւույթները ոչ թե պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թվում են ռեսուրսների ոչ բավարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկությունը, անկատար ինստիտուցիոնալ կարգավորումները, երկրի տնտեսական հնարավորություններին անհամապատասխան քանակով Զինված ուժերը:

- Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:

- Հիմնական խնդիրը կապված է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնությունը սովորաբար բարձր է լինում: Եվ պետք է շատ բաց խոսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրենսդրությունը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարավորություններ է ստեղծում:

- Տեսլականում նշել էիք. «Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից եւ հետամտի առավելապաշտական նպատակներ»: Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ լարվածության նվազեցման մասին, կաշկանդում է բանակին, երբ կարիք կա հակառակորդի հետ խոսել ուժի լեզվով:

- Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդված չենք զգում: Միմյանց չթիրախավորելու պայմանավորվածությունը մինչ օրս հիմնականում պահպանվում է, սակայն եթե հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստորեն կպատժվի:

- 2016 թվականի փետրվարին՝ Ապրիլյան պատերազմից մոտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինված ուժերը «ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «սանձահարման/զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:

- Ես դա կանխազգացում չէի անվանի: Պարզապես սառը հաշվարկ էր:

- Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:

- Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

 - Այսպես կոչված «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

 - Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

 - Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում:

 - Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Աղբյուր` Մեդիամաքս


Հարակից հրապարակումներ`

21:59 07/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան
20:33 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
13:05 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել ականազերծման աշխատանքներին աջակցության միջազգային օրվա առթիվ
09:58 03/04/2019  |  Մամուլ«ԱՄՆ-ից գումար կորզելու փորձ». Ինչպես է մեկնաբանում Ադրբեջանը Դավիթ Տոնոյանի հայտարարությունը. «Հրապարակ»
17:03 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
11:05 02/04/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի
13:28 31/03/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարը Նյու Յորքի հայերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
15:13 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ
13:48 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան
12:53 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]