Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել. Դավիթ Տոնոյան. Մեդիամաքս 04/08/2019   14:51  |  Հարցազրույց

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

 - Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները: 

 - Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք: 

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում: 

- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

- Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

- Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

- Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է: 

Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի:

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

- Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք: 

- Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը: 

Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:

- 2018թ. հուլիսին Դուք ներկայացրեցիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս բառերը գործողություններ դառնան: Եվ արդյո՞ք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկար:

- Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն Զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին: 

Երբ հանրությունն ընկալում է Զինված ուժերին զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:

- Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ինչպես Զինված ուժերը՝ «Մարտի 1-ի» գործով, այնպես էլ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը: Փոփոխություններ եղան Պաշտպանության բանակի ղեկավարությունում: Հաճախ կարելի է կարծիքներ լսել այն մասին, որ թիրախավորված պայքար է տարվում Զինված ուժերի դեմ: 

- Նախ եւ առաջ, մենք պետք է սառնասրտորեն սպասենք դատական գործընթացների ավարտին: Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել: Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, եւ եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն:

 Ինչ վերաբերում է բանակի դերակատարությանը երկրի կյանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք, որ Զինված ուժերը այլեւս երբեք չպետք է որեւէ մասնակցություն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում:

 - Տեսլականում ասել եք, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպետք է ունենա բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:

 - Ռիսկայնությունը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրվում ռիսկերի նվազեցման համար: Զինված ուժերում կոռուպցիոն երեւույթները ոչ թե պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թվում են ռեսուրսների ոչ բավարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկությունը, անկատար ինստիտուցիոնալ կարգավորումները, երկրի տնտեսական հնարավորություններին անհամապատասխան քանակով Զինված ուժերը:

- Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:

- Հիմնական խնդիրը կապված է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնությունը սովորաբար բարձր է լինում: Եվ պետք է շատ բաց խոսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրենսդրությունը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարավորություններ է ստեղծում:

- Տեսլականում նշել էիք. «Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից եւ հետամտի առավելապաշտական նպատակներ»: Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ լարվածության նվազեցման մասին, կաշկանդում է բանակին, երբ կարիք կա հակառակորդի հետ խոսել ուժի լեզվով:

- Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդված չենք զգում: Միմյանց չթիրախավորելու պայմանավորվածությունը մինչ օրս հիմնականում պահպանվում է, սակայն եթե հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստորեն կպատժվի:

- 2016 թվականի փետրվարին՝ Ապրիլյան պատերազմից մոտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինված ուժերը «ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «սանձահարման/զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:

- Ես դա կանխազգացում չէի անվանի: Պարզապես սառը հաշվարկ էր:

- Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:

- Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

 - Այսպես կոչված «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

 - Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

 - Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում:

 - Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Աղբյուր` Մեդիամաքս


Հարակից հրապարակումներ`

21:59 07/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան
20:33 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
13:05 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել ականազերծման աշխատանքներին աջակցության միջազգային օրվա առթիվ
09:58 03/04/2019  |  Մամուլ«ԱՄՆ-ից գումար կորզելու փորձ». Ինչպես է մեկնաբանում Ադրբեջանը Դավիթ Տոնոյանի հայտարարությունը. «Հրապարակ»
17:03 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
11:05 02/04/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի
13:28 31/03/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարը Նյու Յորքի հայերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
15:13 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ
13:48 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան
12:53 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]