ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չնայած գործադրված ջանքերին, դատարանի նկատմամբ կիրառված ճնշումներին՝ Քոչարյանին կաշառքի համար առաջադրված մեղադրանքը փուչիկ է. Ալումյան 03/25/2019 21:44 | Հարցազրույց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Բեկթաշյանի նախագահությամբ, օրեր առաջ բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը։ Դատարանը եզրակացրել էր, որ ազատության մեջ գտնվելով երկրորդ նախագահը կարող է ազդել քննության վրա, բայց նաեւ արձանագրել, որ կաշառքի դրվագով մեղսագրված արարքում բացակայում է հիմնավոր կասկածը։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
- Պարոն Ալումյան, դատավոր Ա.Բեկթաշյանի որոշման դեմ բողոքն արդեն ներկայացրել եք Վերաքննիչ դատարան։ Որքանո՞վ էր դատարանի նման որոշումը կանխատեսելի ձեր համար, այն հիմնավորված համարո՞ւմ եք։
- Դատավոր Բեկթաշյանի որոշումը բաղկացած է բացառապես ընդհանուր ձեւակերպումներից։ Օրինակ՝ դատարանը նկատի է ունենում է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ծանրությունը կամ դատարանը հաշվի է առնում, որ նա հանդիսացել է Արցախի, Հայաստանի նախագահը, ինչով պայմանավորված ունի լուրջ կապեր, որոնց միջոցով կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Բացարձակապես հորինված ձեւակերպում է։ Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժը տեղի է ունենում թիկնազորի աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր Ազգային անվտանգության ծառայության ավագ սպաներ են։ Նրանք ներկա են գտնվում նրա բոլոր հանդիպումներին։ Երկրորդ նախագահը լինելով ազատության մեջ կամ կալանքի տակ ունի ավելի քիչ հնարավորություն խոչընդոտելու գործի քննությանը, քան ՀՀ որեւէ այլ քաղաքացի։
Դատարանի որոշման մեջ աչք են զարնում նաեւ այլ խնդիրներ։ Մասնավորապես՝ դատարանն ամբողջությամբ անտեսել է պաշտպանական կողմի բազմաթիվ փաստարկները։ Մեր կողմից վկայակոչված որեւէ փաստարկ դատարանի որոշման մեջ չի արտացոլվել։ Մեկ բառով՝ այս որոշումն ամբողջությամբ հիմնազուրկ է։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Բեկթաշյանի որոշումն անակնկալ էր կամ արդյոք ունեցել ենք այդ առումով ինչ-որ սպասելիքներ, ապա միանգամից ասեմ՝ ոչ։ Ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ «թավշյա» իրադարձություններից հետո դատարանների նկատմամբ գործադիր իշխանության կողմից ճնշումների պրակտիկան դրական առումով որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Քաղաքական իշխանության համար կարեւորություն ունեցող քրեական գործերով դատավորների նկատմամբ ճնշումները շարունակում են մնալ որպես սովորական պրակտիկա, ինչպես նախկինում։ Իհարկե, նոր իշխանություններին հաջողվել է թարմացնել ճշման մեթոդը։ Ներկայումս՝ քաղաքական իշխանության համար ցանկալի դատական որոշումն ստանալու համար առավել տարածված մեթոդը հանրային կարծիքի վրա ազդելն է։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է պարտադիր մնա կալանքի տակ։ Եթե որեւէ դատավոր համարձակվում է նրան արգելանքից ազատել, ապա հասարակության մեջ անմիջապես ձեւավորվում է ատելության մթնոլորտ, ասենք՝ անհանդուրժողականություն տվյալ դատավորի նկատմամբ։ Ավելին՝ այդօրինակ քաղաքականությունն իրականացվում է նաեւ փաստաբանների նկատմամբ, ովքեր «համարձակվում են» պաշտպանել երկրորդ նախագահին։
Այս տեխնոլոգիան բարեհաջող ներդրվեց 2018 թվականի օգոստոսին, երբ դատավոր Ազարյանը, օրենքի տառին համապատասխան, արգելանքից ազատեց Քոչարյանին։ Այս որոշումից հետո այն ատելությունը, որը նպատակաուղղված թափվեց դատավորի վրա, ով համարձակվել էր կիրառել օրենքը, աննախադեպ ազդեցություն ունեցավ դատավորների վրա, ովքեր հետագայում այս կամ այն չափով առնչություն են ունեցել Քոչարյանի գործին։
Դատավորները, ովքեր պատրաստ չէին շրջանցել օրենքը հանուն երկրի բարձրագույն իշխանության քաղաքական կամքի կամ չունեին բավականաչափ համարձակություն՝ Քոչարյանին ազատել արգելանքից, սկսեցին զանգվածաբար ինքնաբացարկ հայտնել։ Արդյունքում՝ յուրաքանչյուր դեպքում գործը հայտնվել է այն դատավորի մոտ, ով պատրաստ էր այս կամ այն չափով շրջանցել օրենքը՝ իշխող քաղաքական ուժի կամքը կատարելու համար։
Բայց անգամ այս մթնոլորտում, որն առավել նման է 30-ականների իրավիճակին, դատավոր Բեկթաշյանն ստիպված եղավ իր որոշմամբ ընդունել, որ կաշառքի դրվագում բացակայում է նվազագույն ապացուցողական բազան։ Ընդգծեմ, որ այս փուլում չէր որոշվում երկրորդ նախագահի մեղավորության հարցը, այլ նրան արգելանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը։ Անգամ այս նպատակի համար ապացույցները, որոնք կարող էին հաղթահարել հիմնավոր կասկածի նշաձողը, վարույթն իրականացնող մարմինը չի ունեցել։ Այսինքն՝ չնայած գործադրված ջանքերին, դատարանի նկատմամբ կիրառված ճնշումներին, կաշառքի համար առաջադրված մեղադրանքը փուչիկ է։ Գոնե նվազագույն ձեւով հիմնավորել այս մեղադրանքը, անգամ ամենամեծ ջանքերը գործադրելու դեպքում, հնարավոր չէ։
- Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար էր անհրաժեշտ նման անհիմն մեղադրանքի առաջադրումը։
- Կարծում եմ՝ բոլոր այն պետական մարմինները, որոնք այս կամ այն չափով առնչվել են այս գործին, արդեն հասկացել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 –րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Քոչարյանն օգտվում է բացարձակ անձեռմխելիությունից։ Որքան էլ տարբեր դատարաններ կամ դատավորներ փորձեն դիմել տարբեր բառախաղերի, դրանից բովանդակությունը հնարավոր չէ փոխել։ Հետեւապես անհրաժեշտություն էր առաջացել վերեւից իջեցված պատվերը կատարելու հնարավորություն ունենալու համար Քոչարյանին մեղադրել որեւէ այլ արարք կատարելու մեջ, որի վրա չի տարածվում նախագահականա անձեռնմխելիությունը։ Հենց այդպես էլ առաջացել է կաշառքի մեղադրանքը։
- Նկատի ունենալով, որ դատարանն արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայությունը՝ արդյո՞ք պաշտպանական կողմը չի պատրաստվում միջնորդություն ներկայացնել՝ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու մասին։
- Առայժմ չենք պատրաստվում բացել մեր խաղաքարտերը, նախապես տեղեկացնել մեր քայլերի մասին։ Երբ արդեն կձեռնարկենք կոնկրետ գործողություններ, ապա այդ մասին անպայման կտեղեկացնեք։
-Որքանո՞վ եք արդարացված համարում Սամվել Մայրապետյանի դրվագն այս գործից անջատելը՝ նկատի ունենալով, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ ինքն անձամբ գումար չի տվել Ռոբերտ Քոչարյանին։
- Կաշառքի դրվագին առնչվող բոլոր մասերը, կարծում եմ, եթե անգամ չէին դադարեցնում, ապա չպետք է միացնեին «Մարտի 1»-ի քրեական գործին։ Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ դրվագի նպատակն է օրակարգից, ենթադրաբար, հանել երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը։
- Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանի գործով քանի՞ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ։
- ՄԻԵԴ ուղարկվել է 5 գանգատ։ Դրանցից 2-ն արդեն գրանցվել են, մյուս երկուսի մասին կտեղեկացնեն առաջիկայում։ Ինչ վերաբերում է հինգերորդ գանգատին, ապա այն վերաբերում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտմանը, որն ամրագրում է ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Գանգատը վերաբերում է Վճռաբեկ դատարանի գործողություններին, քանի որ արդեն երեք ամիս է, ինչ վերաքննիչ քրեական դատարանի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ, որի հիման վրա կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը, ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել։
Այսօրինակ բողոքները պետք է քննվեն անհապաղ։ Այս իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է, որ Վճռաբեկ դատարանը մեր դատական համակարգի կույր աղիքն է ։ Համարվում է, որ կույր աղիքը մարդուն ինչ-որ մի բանի համար պետք է, բայց ոչ ոք չգիտի թե կոնկրետ ինչի համար։ Նույն իրավիճակն է վճռաբեկ դատարանի հետ։ Ինչի համար է նա մեզ այդպիսին պետք։
Հարցազրույցը՝ Լանա Մշեցյանի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ