Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում 03/21/2019   17:58  |  Վերլուծություններ

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։

«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», - նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ  փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:

 Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները

ü  Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս

ü  Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից

ü  Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ

ü  Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրը

Սրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ։

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։

«Երկիր Մեդիա» ՀԸ գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը հիշում է. «Երբ մենք դիմեցինք թվային հեռարձակման համար հայտարարված հաճախականության մրցույթին, մենք շահելուց հետո գրեթե յոթ տարի չունեցանք թվային հեռարձակում, բայց վճարել ենք բոլոր պետական տուրքերը, որոնք նախատեսված են եղել թվային հեռարձակման համար... 2010-2016 թվականներին՝ գրեթե վեց տարի, վճարել ենք 20 միլիոն պետական տուրք»։

2015 թվականին կատարված փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակը հեռարձակման ոլորտ մասնավոր թվային ցանցի՝ մուլտիպլեքսի մուտքը ապահովելն էր, ինչն այդպես էլ չիրականացավ։ Դաշտում միակ խաղացողը եղել ու մնում է պետական մուլտիպլեքսը՝ հանրային հեռարձակման թվային ցանցը, որի մեջ էլ կենտրոնացվել են գործող 37 համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերությունները։

«Այսօր մասնավոր մուլտիպլեքսի չլինելը սահմանափակում է և նոր հեռուստաընկերությունների ծնունդը, և սահմանափակում է նրանց գոյությունը, որոնք այս կամ այն պատճառներով, շատ ժամանակ ոչ արդար, չհաղթեցին մրցույթում, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ - Ես կարող եմ ենթադրել, որ դա արվում էր միայն նրա համար,  որպեսզի  պահպանեն հանրային մուլտիպլեքսի մենաշնորհը, և նոր հեռուստաընկերությունները դժվար մտնեն մեդիաշուկա»։

Նունե Սարգսյանը ներկայացնում է փորձագիտական մոտեցումներից մեկը. «Մենք ուզում ենք առաջարկենք, որպեսզի նաև լինեն հնարավորություններ փոքր մուլտիպլեքսների համար, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մարզային հեռուստաընկերությունները ոչ միայն բովանդակություն արտադրեն, այլև կարողանան լինել այդ կոնտենտի տարածողը, այսինքն՝ միաժամանակ նաև մուլտիպլեքսի դեր կատարեն՝ ունենալով մուլտիպլեքսի լիցենզիա»:

Օրենսդրական անհիմն սահմանափակումների, կանխակալ և անարդար մրցույթների, սուբյեկտիվ և աչառու որոշումներ կայացնելու ու իրականացնելու հետևանքով մարզային շուրջ 10 տեղական հեռարձակող դուրս մնաց թվայնացման գործընթացից։ «Կամ մենք պետք է գտնենք այն ուղիները, այն գործիքակազմը, որը թույլ կտա նրանց հեռարձակվել թվային եթերում, կամ նրանք ընդհանրապես չեն լինի, - ասում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, որը կարծում է՝ դրանցից ոչ բոլորն են արժանի եթեր դուրս գալու։ - Շատ շնորհակալ եմ հասարակական կազմակերպություններին, որ իրենց ջանքերով պահպանվեցին այդ հեռուստաընկերություններն անալոգային տիրույթում, բայց այս տասից դասական հեռուստաընկերություն կարելի է համարել 4-5-ը, մնացածը հեռուստաընկերություն չեն, թող ինձ ներեն…»:

Ոլորտի փորձագետները հնացած են համարում նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման գործող կարգը։ Թվային դարաշրջանում, երբ տեխնիկական հնարավորությունները բազմակիորեն ընդլայնվել են, օրենքով նախատեսված բարդ և գործնականում սուբյեկտիվ մրցույթները պետք է զիջեն իրենց տեղը շատ ավելի պարզ ընթացակարգերին։ Այդպիսի առաջարկներ պատրաստում են լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը։

«Եթե դու սահմանափակում ես նաև այլ խաղացողների իրավունքը՝ փորձել գտնել տեխնիկական հնարավորություններ և հասանելի դառնալ  իրենց լսարանի համար, դու խախտում ես ուղղակի խոսքի ազատության սկզբունքները, լրատվամիջոցների ազատությունը, դա երբեք չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին», - ասում է ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Արդյոք մենք  պետք է բովանդակություն ապահովողի՞ն լիցենզավորենք, թե՞ պետք է լիցենզավորենք նրան, ով տարածում է, - Նունե Սարգսյանը մեջբերում է քննարկվող հարցադրումներից մեկը։ - Մենք առաջարկում ենք, որ լիցենզավորվի միայն  տարածողը, այսինք՝ միայն մուլտիպլեքսը, հետևաբար, դասական բնորոշմամբ, նրանց հանում ենք լիցենզավորման դաշտից»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստաընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարևոր է համարում, որպեսզի մարդիկ իմանան, թե  հեռարձակողները ինչ հիմնադիրներ ունեն. «Ներկա օրենքը չի բացում մինչև վերջ այդ հիմնադիրների անուն- ազգանունները... մեզ մոտ արգելք կա, որ կուսակցությունները հիմնադրեն հեռուստաընկերություններ, բայց այդ արգելքը շատ հեշտ շրջանցվում է։ Քաղաքացիների համար պետք է պարզ լինի, որ սա այս կամ այն կուսակցության գաղափարական հարթակն է, և այդ ժամանակ քաղաքացին ավելի քննադատաբար կմոտենա այդ բովանդակությանը, որը սփռվում է այդ ալիքներով»։ 

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը հետևյալ համեմատությունն է անում. «Ցանկացած սննդամթերք պետք է գնորդի համար հասկանալի լինի՝ արդյոք այնտեղ ԳՄՕ-ներ կա՞ն, արդյոք այնտեղ քիմիական բաղադրիչներ կա՞ն, որոնք կարող են առողջության համար վնասակար լինել: Եթե այդ ինֆորմացիան մարդը չունի, ինքը չի կարող լինել գրագետ և գիտակից սպառող: Եվ քանի դեռ հեռուստաընկերությունների  գործունեությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց մտավոր և հոգևոր առողջության վրա, ուրեմն ինքն էլ պետք է ցույց տա, թե ինչից է պատրաստված, ով է պատրաստողը, ով է պատվեր տվողը, ով է ֆինանսավորողը, որպեսզի մարդն էլ իմանա, թե որքանով վստահի կամ չվստահի: Այսինքն՝ այդ սկզբունքը ոչ թե մեր ցանկությունն է, թեև մեր ցանկությունն էլ է, բայց դա նաև միջազգային ստանդարտ է, որը չպիտի էլ քննարկվի: Ես տեսնում եմ, որ լրատվամիջոցները սկսել են դժգոհել, որ դա խոսքի ազատության վրա ճնշում կլինի, բայց դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է»:

Ձևավորված փորձագիտական աշխատանքային խումբն այժմ մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ և կներկայացվի խորհրդարան։

 

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]