Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների թիվը աճում է.առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը. Դ.Թումասյան 03/16/2019   13:08  |  Հարցազրույց


Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեց տարի ավելանում են երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ավելի մեծ թվով երեխաներ են տուժում ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնությունից: Երբեմն այդ բռնարարի դերում հանդես են գալիս հենց այն անձինք, ովքեր պարտավոր էին պաշտպանել երեխային, ում ծանր վիճակում հայտնվելիս երեխան դիմում է օգնության ակնկալիքով, կամ ով ստանձնել է այդ պարտավորությունն ի պաշտոնե…

Այս հարցերի շուրջ զրուցել ենք երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ:

- Պարոն Թումասյան, քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն նկատվում է երեխաների նկատմամբ հանցագործությունների աճ։ Բայց այդ տվյալները միայն մեկ քննչական մարմնի իրավասության ներքո գտնվող գործերին է վերաբերում։ Մենք ունե՞նք ամբողջական վիճակագրություն՝ երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

- Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրություն կարելի է ստանալ տարբեր մարմիններից՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ դատական դեպարտամենտից, սակայն այդ վիճակագրությունը վարվում է տարբեր մեթոդաբանությամբ և տարբեր ցուցանիշներով: Քանի որ հարցադրումը ենթադրյալ հանցագործությունների մասին է, այս համատեքստում հատկանշական է ՀՀ քննչական կոմիտեի վիճակագրությունը, քանի որ նախաքննության այլ մարմիններում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ փաստացի չեն քննվում: ՀՀ քննչական կոմիտեն 2016թ.-ից սկսած հրապարակում է երեխաների դեմ ուղղված հանցագործություններով իր վարույթում քննված քրեական գործերի վիճակագրությունը: Այսպես՝ 2016թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ (այդ գործերից 175-ը վարույթ է ընդունվել 2016թ.-ին, իսկ 25-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), 2017թ.-ին՝ 265 քրեական գործ (218-ը վարույթ է ընդունվել 2017թ.-ին, իսկ 45-ը եղել են վարույթում տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր), իսկ 2018թ.-ին արդեն 317 քրեական գործ (275-ը վարույթ է ընդունվել 2018թ-ին, իսկ 42-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր):

Այս թվերը փաստում են, որ ոչ միայն վարույթներն են տարեց տարի ավելանում, այլ հարուցված քրեական գործերը, ինչը պայմանավորված է երկու գործոնով՝ դիմելիության ավելացում՝ իրավապահ համակարգի հետ համագործակցության պայմաններում, և դեպքերի ավելացում:

- Որ հանցատեսակներն են առավել հաճախ կատարվում երեխաների դեմ:

- 2018թ.-ին քննված քրեական գործերից առավել տարածված էին առողջության դեմ ուղղված, այնուհետև՝ սեռական, հետո՝ ազատության դեմ ուղղված, և կյանքի դեմ ուղղված հանցագործությունները: Այսպես՝ 317 քրեական գործերից 41-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին, 11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն և այլն: Նմանատիպ պատկեր է եղել նաև 2016 և 2017 թթ.-ին:

Հատկանշական է, որ 2018թ.-ին 7 քրեական գործ վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, այն դեպքում, երբ արարքն ինքնին քրեականացվել էր 2018թ.-ի հունվարի 27-ից: Սա վկայում է, որ նման արարքի քրեականացումը խիստ անհրաժեշտ էր Հայաստանում՝ չնայած այն հիմնականում պետք է ունենար կանխարգելիչ ազդեցություն և զսպեր ծնողին նման վարքագիծ դրսևորելուց:

Ինչպես նշվել է առավել տարածված են ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը, որոնք շատ ծանր բացասական հետևանք են թողնում ինչպես երեխայի ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական զարգացման վրա, ավելին՝ սեռական բռնության ենթարկված երեխաներն ապագայում կարող են խնդիրներ ունենալ նորմալ սեռական կյանքով ապրելու, ընտանիք կազմելու հարցում:

-Կա՞ նման ուսումնասիրություն, թե ովքե՞ր են կատարում երեխաների դեմ ուղղված հանցագործություններ, որեւէ օրինաչափություն կա՞ բռնարարների կերպարի վերաբերյալ։

- 2018թ.-ին երեխաների դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործերով 198 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ընդ որում 6 անձ եղել են 14-16 տարեկան, 18-ը՝ 16-18 տարեկան, 111-ը՝ 18-35 տարեկան, 63-ը՝ 35 տարեկանից բարձր: Այսինքն՝ 24 երեխա ենթադրաբար կատարել էր հանցագործություն երեխայի նկատմամբ (2017թ.-ին եղել է 14 երեխա, իսկ 2016թ.-ին՝ 24): Այս ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ փաստում են երեխաների ագրեսիվության մասին, որն ուղղված է այլ երեխաների նկատմամբ: Հաշվի առնելով, որ 14-16 տարեկան երեխաները պատասխանատվության են ենթարկվում միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, ակամա կարելի է փաստել, որ նրանց ագրեսիվ վարքագիծն ունենում է դաժան դրսևորումներ:

Երեխաների դեմ ուղղված հանցագործություններով մեղադրյալների մեծամասնությունն ունեին միջնակարգ կրթություն, սակայն կային նաև բարձրագույն, միջին մասնագիտական և տարրական կրթությամբ մեղադրյալներ:

2018թ.-ին որպես մեղադրյալ ներգրավված 198 անձանցից 11-ը նախկինում եղել են դատապարտված, 2017թ.-ին՝ 129 անձանցից 5-ը, իսկ 2016թ.-ին՝ 122 անձանցից 6-ը: Այսինքն՝ նախկինում դատապարտված անձանց կողմից երեխաների դեմ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիվն ավելացել է: Եթե հավելենք, որ այդ անձինք, որպես կանոն, չունեն հիմնական զբաղմունք կամ աշխատանք, նրանք փորձում են տարբեր եղանակներով շփման եզրեր գտնել երեխաների հետ, մասնավորապես՝ երեխաների ժամանցի, դպրոցների մոտակայքում ուսումնասիրություններ և պոտենցիալ «զոհ» որոնելով:

-Ովքե՞ր են տուժողները, ո՞ր տարիքային խմբի երեխաներն են առավելապես տուժում հանցագործություններից:

- 2018թ.-ին վարույթում գտնվող գործերով եղել են թվով 305 տուժողներ, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան: Այսինքն՝ տուժող երեխաների կեսից ավելին մանկահասակ էին, ինչը խիստ մտահոգիչ է: Նախկին տարիներին մանկահասակների տեսակարար կշիռն անհամեմատ ավելի փոքր է եղել: Տուժող երեխաները եղել են տարբեր ընտանիքներից. ունեցել են ինչպես երկու ծնողներ, այնպես էլ մեկ, պատկանել են սոցիալական տարբեր խմբերի, սակայն տուժողները մեծամասամբ եղել են միակողմանի ծնողազուրկ, չունեին զբաղմունք, չէին հաճախում դպրոց կամ հաճախում էին պարբերաբար բացակայելով, ընտանիքներն ինքնին անապահով էին: Հայտնաբերվել են դեպքեր, երբ ծնողների պատշաճ վերահսկողության բացակայությունն անուղակի նպաստել է երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելուն:

- Խոցելի ընտանիքների հաշվառում արդյոք չի՞ իրականացվում մեր երկրում, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները չդառնան հանցագործության զոհ։

- Երեխաներին հանցագործություններից պաշտպանելու համար պետք է հետևողական և նպատակաուղղված աշխատանք, որը պետք է իրականացվի ինչպես ընտանիքում, այնպես էլ դպրոցում և այլ հաստատություններում, որտեղ գտնվում է երեխան: Պետք է հնարավորինս վերահսկել երեխայի առօրյան՝ չմիջամտելով նրա անձնական ազատությանը, մասնավորապես՝ համացանցում շփումներ իրականացնելիս կամ տարբեր մարգինալ խմբերի ներկայացուցիչների հետ առնչություն ունենալու դեպքում:

Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մի մասը կատարվում է ընտանիքի անդամների կամ նրանց ընկերների ու մտերիմների կողմից: Այստեղ կարևորվում է երեխային հավատալը, քանի որ երեխայի շրջապատում միանշանակ կլինի այն մերձավորը կամ բարեկամը, ում երեխան վստահում է և պատմում է իր հետ կատարվածը: Եվ կարևոր է, որ այդ անձը չփորձի պարզել դեպքի իսկությունը ենթադրյալ հանցագործից, քանի որ այդ անձը միանշանակ կհերքի դա, արդյունքում ավելի վնասելով երեխային, նրան դնելով ավելի խոցելի վիճակի մեջ, երբեմն ձևավորելով հանցավոր շղթա:

Այնուամենայնիվ, երեխաների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ պետք է իրականացվի ծնողների և երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող այլ անձանց կողմից, իսկ պետությունն արդեն պետք է միջամտի այն դեպքում, երբ նախորդ տարբերակը չի գործում կամ գործում է ի վնաս երեխայի՝ անտեսելով երեխայի լավագույն շահը: Տարբեր բարդ իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ տարվում է տարաբնույթ աշխատանք թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ մարզպետարանների և քաղաքապետարանների, թե՛ համայնքային ծառայությունների կողմից, սակայն այդ աշխատանքները համակարգման կարիք ունեն՝ միասնական պրակտիկա ձևավորելու և «երեխայակենտրոն» ու «ընտանիքահեն» մոտեցում ցուցաբերելու համար:

- Պարոն Թումասյան, որքանո՞վ եք այսօր պաշտպանված համարում հանցագործությունից տուժած երեխաների լավագույն շահը և իրավունքները։ Տեղեկատվության ազատությունն, իհարկե, կարեւոր դերակատարում ունի պետական մարմինների հաշվետվողականությունն ապահովելու համար, բայց հանցագործությունից, հատկապես սեռական բռնությունից տուժած երեխաների անհատական տվյալները լայն շրջանակներին հասանելի դարձնելը որքանով է իրավաչափ։

- Այս հարցը քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին և դրա հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային, ինչպես նաև ԵՄ և ԵԽ բազմաթիվ հրահանգներին ու պարզաբանումներին: Տուժող երեխայի վերաբերյալ տվյալները չպետք է հրապարակվեն, և դա վերաբերում է ոչ միայն անվանն ու ազգանվանը, այլ նաև ցանկացած այլ տեղեկատվության, որը հնարավորություն կընձեռի նույնացնել երեխային: Տուժող երեխաների տեսաձայանագրությունը պետք է իրականացվի միայն նախաքննության և դատաքննության ընթացքում օգտագործվելու նպատակով, այդ տեսաձայանագրությունները չպետք է հանրայնացվեն, քանի որ հասարակությունը կարող է անհանդուրժող լինել տուժողի նկատմամբ: Գործնականում եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ անչափահասին հասարակության ներկայացուցիչները ոչ միայն «մեղադրել են ջահել տղուն կործանելու», այլ նաև իրենց երեխաներին վատ օրինակ ծառայելու համար: Տուժող երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի չվնասելու նախապայմանով:

Հեղինակ` Քրիստինե Հարությունյան


Հարակից հրապարակումներ`

12:55 05/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Թումասյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից
22:32 06/02/2019  |  ՀարցազրույցԱվելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան
19:56 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբար»-ի երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ
17:13 27/08/2017  |  ԱռողջությունԻնչպե՞ս երեխային սովորեցնել պահպանել ձեռքերի հիգիենան
22:15 12/08/2017  |  ԱնցուդարձՀամակարգչային կախվածությունը կանխարգելելու համար պետք է երեխայի կյանքում հետաքրքրություններ մտցնել. հոգեբան
11:34 25/06/2017  |  Առողջություն8 միֆ նորածինների փորկապության մասին
23:26 22/06/2017  |  Հետաքրքիր է իմանալԽղճահարության ցուցաբերումը սովորեցնում է երեխաներին «սերտած անօգնականության». ամերիկացի փորձագետ
00:26 16/06/2017  |  ԱնցուդարձԳեր կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում զարգացման արատներով երեխաներ. գիտնականներ
19:54 09/06/2017  |  Հետաքրքիր է իմանալԵրեխաները դեմքերը տարբերում են դեռևս մինչև ծնվելը. գիտնականներ
22:54 07/06/2017  |  Քրեական խրոնիկոնՀայրը անառակաբարո գործողություններ է կատարել երեքամյա դստեր հանդե՞պ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]