Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/29/2024   23:39 Տեխասում սկսել են ձերբակալել Պաղեստինին աջակցող ցուցարարներին 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   23:02 Կառավարության, նրա ղեկավարի պատճառով հերոսական ժողովուրդը մատնվել է անզորության. Սրբազանի արձագանքը` Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը 04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   23:18 Տրանսպորտով անհետացած ռուս դատախազի տեղակալին մահացած են գտել 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում 02/27/2019   15:22  |  ԼՐԱՀՈՍ

«Հարգելի Վալենտինա Իվանի,

հարգելի գործընկերներ,

հարգելի ընկերներ,

նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար:

Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաեւ գործարար մակարդակում եւ ոչ պակաս կարեւոր` մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը:

Ուղղակի, անմիջական եւ անկեղծ երկխոսություն, որն ուղղված է փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը, հնարավոր բոլոր հարցերի քննարկումներին, փոխշահավետ լուծումներ փնտրելուն եւ բացառապես բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը: Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար եւ մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում եւ բարձրացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերներին:

Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել. նման փորձերն ավելի քան ապարդյուն են եւ ի սկզբանե դատապարտված են լիակատար ձախողման, քանի որ մեր դարավոր հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է, քանի որ մեր երկրների եւ ժողովուրդների մերձեցման երկարաժամկետ հիմքերը, նախադրյալներն ու պատճառները քաղաքական իրավիճակի եւ որոշ շրջանակների այսրոպեական նեղ շահադիտական հետաքրքրություններից վեր են կանգնած: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ միայն մենք ձեզ հետ միասին կարող ենք որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը, եւ մենք կշարունակենք դա անել՝ ելնելով պատմականորեն ձեւավորված փոխադարձ հոգեւոր եւ մշակութային մտերմությունից, մեր ժողովուրդների համակրանքի ու բարեկամության, մեր պետությունների փոխադարձ երկարաժամկետ շահերից:

Եւ ղեկավարվելով այդ բարձր առաջնահերթություններով՝ ժողովրդի կամքով եւ պետության շահով, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես անհրաժեշտ եմ համարում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում եւս մեկ անգամ հնչեցնել եւ ամրագրել այն թեզը, որը բազմիցս մեր կողմից 2018 թ. ապրիլից սկսած ասվել է բոլոր մակարդակներում եւ տարբեր առիթներով. «Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի համար, Հայաստանը Ռուսաստանին համարել եւ համարում է իր ռազմավարական գործընկերը, մեր հարաբերությունների հետագա ամրապնդումը եւ այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:

Այս ընկալումը, այս հայեցակարգն արտացոլված է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրերս հաստատված կառավարության հնգամյա ծրագրում, ինչը, իհարկե, վերը նշվածի վառ վկայությունն է:

Հարգելի ընկերներ,

hայ-ռուսական համագործակցության առանցքային կողմերից մեկը, ընդհանուր առմամբ աշխարհում եւ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, անվտանգության ապահովումն ու կայունության պահպանումն է: Մենք հանդես են գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ եւ ողջունում մեր երկրագնդի վրա ամուր խաղաղության եւ կայունության հասնելուն ուղղված նախաձեռնությունները: Այս առումով, ավելի լայն փոխգործակցության լույսի ներքո վերջին շրջանի օրինակ կարող է լինել Սիրիայի Արաբական Հանրապետություն մեր մասնագետների խումբ ուղարկելը: Սիրիա վերջերս ուղարկված հայկական մարդասիրական առաքելությունը ծառայում է բացառապես խաղաղության եւ կայունության խթանմանը՝ օգնելով սիրիացի ժողովրդին հակամարտությունից տուժած շրջաններում վերականգնելու կենսագործունեությունը: Շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի առաքելությանը լոգիստիկ աջակցության տրամադրման, ինչպես նաեւ վերջին տարիներին մեր մարդասիրական օգնությունն այդ երկիր ուղարկելու կազմակերպմանն աջակցելու համար:

Վերոնշյալ մարդասիրական բաղադրիչն ավելի արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ աշխարհի հայերը հարգում են ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթյան գազանաբարո կոտորածի զոհերի հիշատակը, որը դարձավ հայերի, ռուսների եւ հրեաների դեմ ուղղված ծրագրի նախերգանքը՝ սկիզբ դնելով լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանը: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ այլ քաղաքների հայ բնակչության զանգվածային արտագաղթին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ առումներով բնական արձագանք էր հայ բնակչության ամբողջական ոչնչացման նպատակային քաղաքականությանը:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ որպես միջազգային հանրության օրինական մանդատ ունեցող միակ ձեւաչափի: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հարգելի բարեկամներ,

պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջեւ բարձր մակարդակի եւ դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը:

Միաժամանակ մեր միջխորհրդարանական հարաբերություններում կարեւոր դեր է խաղում եւ առանցքային օղակ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովը: Տարիներ շարունակ հանձնաժողովն արդյունավետ հարթակ է ծառայել խորհրդարանականների, փորձագետների, երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության համար: Այսօր մենք հանձնաժողովին կարող ենք նոր լիցք հաղորդել եւ պատրաստել դրա թարմացված օրակարգը:

Հարգելի գործընկերներ,

չեմ կարող չընդգծել բազմակողմ ռազմական համագործակցության եւ տնտեսական ինտեգրման ուղղությունները՝ ամրապնդված միջազգային ռազմաքաղաքական եւ տնտեսական կազմակերպություններում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում մեր երկրների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովում հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ ստեղծվեց նոր՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցմամբ, եւ սա եւս մեկ ծանրակշիռ օրինակ է, որը, ի դեպ, կարող է մեծապես ծառայել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար:

2019 թվականի հունվարի 1-ից մեր երկիրը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի հունվարի 25-ին ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում, ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը, տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածի զարգացումը եւ միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը, ֆինանսական հատվածի աճի եւ կայունության ապահովումը:

Վերը նշվածի լույսի ներքո կցանկանայի նշել, որ երկկողմ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաեւ միջտարածաշրջանային մակարդակով՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության շուրջ 70 սուբյեկտների մասնակցությամբ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ապակենտրոնացված արգասաբեր համագործակցության հետագա զարգացման համար չօգտագործված զգալի ներուժ ունենք:

Ամփոփելով՝ կարելի է վստահությամբ ասել, որ կան բոլոր նախադրյալները հայ-ռուսական հարաբերություններին նոր իմաստ եւ բովանդակություն հաղորդելու համար` հիմնված փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության եւ մշակութային ընդհանրությունների վրա՝ դառնալով մեր ռազմավարական գործընկերության ակնառու օրինակ: Դրա համար մեր երկու պետությունները պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն: Սա երկկողմանի երթեւեկության փողոց է եւ այստեղ մեր առջեւ համատեղ ինտենսիվ ու պատասխանատու աշխատանքի համար լայն դաշտ է բացվում:

Եզրափակելով ելույթս՝ մեր պատվիրակության անունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վալենտինա Իվանի, Դաշնության խորհրդի հարգելի անդամներին՝ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար: Հուսով եմ, որ իմ այցը եւ ձեր ջերմ ընդունելությունը կդառնա երկու պետությունների հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերությունների անխախտելիության եւս մեկ հաստատում:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:29 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
13:07 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
19:48 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
18:24 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
09:14 13/02/2019  |  ՄամուլԱրարատ Միրզոյանը «կառափնարանի» նիստերին չի մասնակցում, բայց ուղարկում է իր «լրտեսին». «Հրապարակ»
16:32 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է
16:41 08/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
09:41 08/02/2019  |  ՄամուլԱրարատ Միրզոյանը խիստ համեստ և հնարավորինս խնայողական այց կկատարի Արցախ. «Ժամանակ»
17:10 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպման առանցքում հայ-լեհական համագործակցության զարգացմանն ուղղված հարցերն էին
17:06 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]