ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը կարևորագույն խնդիր է համարում սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի ստեղծումը 02/12/2019 14:58 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ փաշինյանը չափազանց կարևոր է համարում Հայաստանի և հայկական սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում. «Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ այնքան և ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլև ֆունկցիոնալ փոփոխությունները և մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ, որովհետև եթե միևնույն գործառույթն իրականացնում են մի քանի կառույցներ, կարող ենք արձանագրել, որ այդ գործառույթները փաստացի չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, դրդապատճառներից մեկը, որ որոշեցինք, որ Հայաստանը պետք է չունենա սփյուռքի նախարարություն հենց սա էր, որովհետև սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում էին այլ նախարարությունների կողմից: Խոսքը կրթական, մշակութային, երիտասարդական, կազմակերպական գործառույթների մասին է:
Եվ սրա փոխարեն, կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, ըստ էության, չէին իրականացվում: Եվ ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Սրա փոխարեն վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև վարչապետի հանձնարարությամբ կկոորդինացնի նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների բավական բարձր և պատշաճ մակարդակ»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս տրամաբանության մեջ կառավարությունը սփյուռքի հետ հարաբերություններում երկու խնդիր է դրել իր առաջ, որոնք, ըստ էության, պետք է անվանել հեղափոխական: Առաջինը՝ որքան էլ զարմանալի լինի, մենք անկախության ձեռքբերման առաջին օրերից խոսելով սփյուռքի ներուժի մասին՝ մինչ օրս չունենք սփյուռքի ներուժի քարտեզագրում: Մենք մինչև այսօր չգիտենք, թե որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի սփյուռքը, ազդեցության ինչպիսի միջավայր և ծավալ: Հետևաբար, այս ամբողջ համակարգը բավարար չափով կազմակերպված չէ և, եթե նկատել եք՝ կառավարության գործունեության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը: Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամփոփ և կիրառելի ամենօրյա տեղեկատվություն, թե սփյուռքի որ հատվածում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք, և այդ պոտենցիալի հետ կառավարությունն ինչ համագործակցություն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Իհարկե, սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի պարտավորություններ և ծառայություններ, ու մենք ամեն ինչ պետք է անենք դրանք պատշաճ մակարդակով ապահովելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը:
Հաջորդ կարևորագույն խնդիրը և գործոնը սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպությամբ կամ ձևաչափի ստեղծումն է: «Մենք պետք է կարողանանք ձևավորել և ձևակերպել կոնկրետ հասցե՝ արձանագրելու համար, թե սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Շատ հարցեր կան կառավարության, քաղաքական օրակարգում, երբ ասվում է, որ այս հարցերը պետք է քննարկել սփյուռքի հետ, իսկ կոնկրետ ո՞ւմ հետ, որովհետև սփյուռքը շատ մեծ ծավալներ ունի և շատ ընդգրկուն է: Կան հազարավոր կազմակերպություններ և եթե նույնիսկ ֆիզիկապես նրանց մի մասի հետ հնարավոր է քննարկել, ապա մյուս մասին և բոլորի հետ հնարավոր չէ քննարկել: Եվ ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս միշտ առաջանում է գայթակղությունը, որ սփյուռքի ինչ որ մի հատված իրեն մեկուսացած կզգա պրոցեսից և կհամարի, որ կառավարությունն ընդհանրապես իր հետ այդ հարցը չի քննարկել: Հետևաբար, մենք խնդիր ունենք ձևավորելու ամբողջ սփյուռքը ներկայացնող ինչ որ ներկայացուցչական կառույց և մենք բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է չափազանց մեծ մարտահրավեր և լրջագույն խնդիր, որովհետև գիտեք, որ սփյուռքը բազմաշերտ է, շատ բարդ է, այնտեղ կան բազմաթիվ հարաբերություններ, հակասություններ: Այսօր մենք ունենք նաև մի իրավիճակ, որ սփյուռքահայության մի զգալի հատված դուրս է մնացել սփյուռքի կազմակերպման մեզ հայտնի և ավանդական շրջանակից և մենք խնդիր ունենք այդ պոտենցիալը կենտրոնացնել և այդ պոտենցիալի և Հայաստանի հարաբերությունների համար ստեղծել պլատֆորմ, ստեղծել կոնկրետ հասցե: Եվ երբ այդ պլատֆորմի հետ մենք քննարկած լինենք որևէ հարց՝ ունենանք լեգիտիմ իրավունք՝ ասելու, որ այս հարցը քննարկվել, համաձայնեցվել է սփյուռքի հետ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ