ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պարտեզ» ռեստորանի մոտ վիրավորված ուսանողի վիճակը ծայրահեղ ծանր է 02/05/2019 16:29 | Քրեական խրոնիկոն
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նույն աղբյուրի համաձայն՝ մեղադրյալներից մեկը հետախուզման մեջ է։ Այս պահին կալանքի տակ է գտնվում 3 մեղադրյալ, եւս 2 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մյուս 5 մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով երկու կալանավորվածներն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու միջավայրից են, որոնցից մեկը՝ Արթուր Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձի, զենք պահելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մյուս կալանավորը Վ.Գրիգորյանն է, ով աշխատեցնում է վուլկանիզացիան եւ ունեցել է ակտիվ դերակատարում։ Կալանավորված մեղադրյալների թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին, ով նաեւ ունի վնասվածքներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ վիճաբանությունն առաջացել է վուլկանիզացիայում, որը պատկանում է «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ին, որտեղ էլ աշխատում են Գրիգորյան եղբայրները։ Համենայն դեպս՝ դատարանը հիմնավորված է համարել նրան կալանավորելու հիմքերը, քանի որ մյուս բոլոր դեպքերում, որոնց մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանության համար, դատարանը մերժել է կալանավորումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը համամիտ չէ դատարանի գնահատականի հետ եւ ներկայումս քննարկվում է այդ որոշումների դեմ դատախազության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու տարբերակը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը եղբորորդու ընկերն է, ով վնասվածքն ստացել է կրծքավանդակի հատվածում, վիրավորվել են զարմիկները՝ եղբոր եւ քրոջ տղաները։ Վիրավորներից մեկի՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Վերջինս Մելիք Մանուկյանի ազգականն է եւ սովորում է ԵՊՀ-ում։
Հակառակ կողմից տուժել է երկու անձ։ Հետաքրքիրն այն է, որ վերջիններիս որոնց ստացած վնասվածքները ծանր չեն եւ կյանքին վտանգ չեն սպառնում։ Այսինքն՝ ավելի տուժել են Մելիք Մանուկյանի հարազատները։
Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որը ինչպես նշեցինք կապվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ եւ աշխատեցվում էր Գրիգորյանի եղբայրների կողմից։ Վուլկանիզացիայում հրաժարվել են նրանց սպասարկել՝ իրենց հետ լավ տոնով չխոսելու ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ, որի պատճաով առաջացել է վիճաբանություն։
Քրեական գործով հարցաքննվել է նաեւ Ծառուկյանի որդին, թե ինչ առնչություն ունի նա նշված միջադեպի հետ առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում նաեւ Ծառուկյանի որդին։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրա տանը կատարվել է նաեւ խուզարկություն։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ