ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մակերեսային տեղեկացվածությամբ շեշտադրումները կարող են երկրին մեծ վնաս հասցնել. Պատգամավոր Բաբաջանյանը մտահոգված է Փաշինյանի հայտարարություններով 01/27/2019 15:35 | Մեկնաբանություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ասուլիսում նրա մի քանի հայտարարություններին ու հայտնել մտահոգություններ։
Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրում է.
«Մտահոգությամբ լսեցի ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առթիվ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի որոշ հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ վարչապետի շրջապատում այսպիսի կարևոր միջոցառումների և դրան հաջորդող ճեպազրույցների համար խիստ անհրաժեշտ բարձրակարգ մասնագետների պակաս կա, ովքեր պարտավոր կլինեն արժանահավատ փաստական տեղեկություններ փոխանցել երկրի ղեկավարին։ Մակերեսային տեղեկացվածությամբ շեշտադրումները, այս և ցանկացած այլ պարագայում, կարող են երկրին մեծ վնաս հասցնել։
Այսպես, վարչապետը ասում է․
Ну Барак Обама президент Соединенных Штатов, он считал, что президент Буш сделал неправильно, когда ввел войска в Ирак․
Այդպիսի շեշտադրումներ շատ ենք լսել նեոպահպանողական ամերիկյան (և ոչ միայն) փորձագիտական շրջանակներում։ Այստեղ խնդրահարույց է «զորք մտցնել» ձևակերպումը։ Մի ճշգրտում միայն․ ԱՄՆ Սենատի 2002թ․ հոկտեմբերի 16-ի 114 բանաձևում հստակ ամրագրված է «Իրաքի հանդեպ ռազմական ուժի կիրառում» Use of Military Force Against Iraq:
Մինչև 2008թ․ նախագահական ընտրությունները, այսինքն մինչև Օբամայի ընտրությունը 2007 թվականին, բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 55%-ը կարծում էր, որ իրաքյան պատերազմը պետք է դադարեցնել, իսկ 2008թ․ նախագահական ընտրություններում գրանցված ընտրողների (registered voters) 51%-ը պահանջում էր դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից։
Он решил сделать прямо противоположное: отозвать, снять войска из Ирака․
Իրականությունը, սակայն, կապ չունի այս հայտարարության հետ։ Ամերիկյան զորքերը, որոնք Բաղդադ էին խուժել Բուշի հրամանով՝ 2003թ մարտի 19-ից-ապրիլի 9-ը տևած ցամաքային և օդային գործողության արդյունքում, այդ երկրից դուրս բերելու մասին որոշումը կայացրել էր նույն Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության ավարտին՝ 2008թ. դեկտեմբերի 14-ին։ Բաղդադում ԱՄՆ նախագահի և Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ «Ուժի կարգավիճակի» Status of Forces մասին կնքված համաձայնագիրը ենթադրում էր ամերիկյան զորքերի դուրս բերում Իրաքից մինչև 2012 թվականը։
Վստահաբար, Բարաք Օբամային կարելի է մեղադրել, որ նա ոչինչ չձեռնարկեց այդ համաձայնությունը կասեցնելու ուղղությամբ։ Մինչ օրս այդպես էլ վարվում են ամերիկացի շարքային փորձագետներն ու վերլուծաբանները։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետն էլ իր կարծիքը ձևավորել է ԱՄՆ դեմոկրատական վարչակարգի դեմ քարոզարշավ ծավալած փորձագիտական շրջանակների ազդեցության տակ, բայց դա խիստ սուբյեկտիվ մոտեցում է և սխալ է այդ կարծիքը հնչեցնել, որպես Հայաստանի տեսակետ։
Իր հաջորդ ընտրության շեմին ամերիկյան զորքը Իրաքից դուրս չբերելու համար ԱՄՆ 43-րդ նախագահը պետք է վերստին սկսեր բանակցել Իրաքի իշխանության հետ, մինչդեռ 2011 թվականին բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 75 տոկոսը և Իրաքի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էին, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերել Իրաքից։
И что мы получили? Получили Исламское государство․
Շատ պարզունակ քարոզչական թեզ է՝ ներամերիկյան կամ նեոպահպանողական-դեմոկրատական դիմակայության տիրույթում։ Մերձավոր արևելքի մասնագետները, պատմաբանները, կոնֆլիկտաբանները ցայսօր համոզված չեն՝ կարո՞ղ էր արդյոք ամերիկյան ռազմական ներկայությունը Իրաքում զսպել Իսլամական պետության կազմավորումն ու հետագա տարածումը դեպի Սիրիա։ Ես հատուկ նշեցի մասնագետների մասին։ Այդ վեճը հենց նրանց գործն է, բայց ոչ Հայաստանի առաջնորդի, որովհետև անցյալի վերաբերյալ այդպիսի վեճերն ի վերջո ոչ մի տեղ չեն տանում։
Իսկ Իսլամական պետության կազմավորման նախադրյալները 2014 թվականին հետևյալն էին՝
- Իրաքի՝ մեծությամբ երկրորդ 2 միլիոն բնակչությամբ Մոսուլի գրավումը 2014թ․ հունիսի 10-ին մի խմբավորման կողմից, որն այդ ժամանակ իրեն կոչում էր «Իրաքի և Լևանտայի իսլամական հանրապետություն»,
- ԻԼԻՊ-ի կողմից նվաճված Մոսուլում 2003 թվականից ի վեր ամերիկյան բարձրակարգ սպառազինությունն ու տեխնիկայի գոյությունը, և Իրաքի կենտրոնական բանկի Մոսուլի մասնաճյուղի պահուստներում հայտնաբերված շուրջ 500 միլիոն դոլար կանխիկ փողը,
- Սիրիայից սուննի մի քանի հարյուր զինվորականների և ապա հազարավոր փախստականների անարգել մուտքը Իրաք,
- Իրաքի կանոնավոր բանակից զինվորականների փախուստի պատճառով ահաբեկիչների կողմից Տիգրիսի ափին գտնվող բնակավայրերի՝ այդ թվում նավթի մեծ պաշարներով հարուստ Բայջիի և Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտի գրավումը
- 2014թ․վերջին ողջ աշխարհում սարսուռ առաջացրած ամերիկացի լրագրողների, միսիոներների գլխատումը պատկերող տեսանյութերի տարածումը
- շիիթական մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև օրավուր աճող հակամարտությունը,
- ընդհատակյա Ալ-Ղաիդայի ցանցը, որը շարունակում էր գործել նույնիսկ հորդանանյան ահաբեկիչ ազ-Զարքավիի սպանությունից հետո,
Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել