Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ 01/21/2019   18:15  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

 Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի:

 Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

 «Հարգելի հյուրեր,

Սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Հաճելի է հանդիպել ձեզ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս ֆորումը և այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև: Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին:

Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով:

Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ:

Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար:

Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար:

ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ:

2017 թ. ՀՆԱ-արտահանում  հարաբերակցությունն  անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում:

Երկրորդ հարցը` ո՞ւր ենք ուզում գնալ:

Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը:

Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա:

Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը:

Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է.

 ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել:

բ. Ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք,

գ. Արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները.

դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր:

ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ):

զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության):

Այսպիսով, հաջորդ հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչ կարող է առաջարկել՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար:

Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ: Առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը:

Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ:

Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ:

Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ:

Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները.

1. Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա  և դեղագործություն

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արտադրական ոլորտում մրցունակության բարձրացմանը:

Մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել բոլոր ոլորտներում գործարարների հետ, որպեսզի բացահայտենք մրցունակության խոչընդոտները՝ անհրաժեշտության դեպքում համադրելով հասարակության և մասնավորի ջանքերը:

Մրցունակ լինելու համար մենք պետք է ինտեգրենք նորարարական տեխնոլոգիաներ արդյունաբերական գործընթացներում: Բարձր տեխնոլոգիաները կծառայեն որպես արդյունաբերական զարգացման խթան և համակողմանի աճի գրավական:

Արդյունաբերությունը բավական բազմազան է. մրցակցային ոլորտներից են տեքստիլը, կոշկեղենը, դեղագործությունը, բիոտեխնիկան, նրբագեղ ոսկերչական իրերն ու ժամագործությունը:

Հայաստանի մրցակցային առավելությունների վրա հիմնված հաջող ներդրումների շատ օրինակներ կան: Մի շարք ընկերություններ սոսկ արտադրությունից հասել են ավելի բարձր մակարդակի` ընդգրկելով գիտահետազոտական կենտրոններ հետաքրքիր նորամուծությունների ակնկալիքով:

Դա ապահովելու համար մենք ծրագրում ենք.

ա. Արդյունաբերական արդիականացման գործիքի ստեղծում. դա կարող է ներառել ազատ տնտեսական գոտիների ստեղծում` դեղագործության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ու կենսանվտանգության ոլորտներում ներդրումների համար:

բ. Կառավարության և գործարար համայնքի միջև երկխոսության հարթակի ստեղծում:

գ. Հմտությունների զարգացում և ստեղծագործական աջակցություն: Թիրախային ուղղություններից են զարդագործությունը, ադամանդագործությունը և ժամագործությունը:

դ. Բիզնեսի համար բարենպաստ հարկային և կարգավորիչ միջավայրի ապահովումը:

ե. Արտահանողների աջակցությունն արտաքին շուկաներում ներկայացվածության բարելավման և լոգիստիկ խոչընդոտների վերացման միջոցով:

Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտներում: Կառավարությունը հանձնառու է այդ ներուժի ավելացմանը` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում STEM ուսումնական առարկաների դասավանդմամբ, ինչպես նաև Թումո կենտրոնների և գերազանցության կլաստերների ստեղծմամբ և շահագործմամբ:

Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ 2018 թվականին Թումոն մասնաճյուղեր է բացել Ստեփանակերտում և Փարիզում: Գերմանիայի և Ռուսաստանի մասնաճյուղերն ընթացքի մեջ են:

2. Գյուղատնտեսություն, վերամշակված  սնունդ և խմիչքներ

Հայաստանի տնտեսության 15 տոկոսը գյուղատնտեսությունն է, և պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ագրարային ոլորտի ապագան կախված կլինի ուժեղ ավանդույթների և նորարարության միաձուլումից:

Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության ոլորտի խոշորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն առաջնային է լինելու մեր կառավարության համար: Օրգանական գյուղատնտեսությունը և այնպիսի ինտենսիվ մեթոդների լայն կիրառումը, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, կխթանեն այս ոլորտի զարգացումը:

Գինեգործությունը հատուկ դեր է խաղում մեր մշակույթի մեջ: Հայաստանը 6000 տարվա գինեգործության փորձառություն ունի, և այդ միտումը շարունակվում է առայսօր: 2017 թվականին գինեգործության ոլորտն աճեց շուրջ 80 տոկոսով:

3. Զբոսաշրջություն

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու աշխարհին: Կարևորներից է մեր մշակույթը: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ մշակույթը ճանաչելու լավագույն միջոցն ուղիղ շփումն է: Դրա համար էլ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, և աճի մեծ ներուժ ունի: Բացի այդ, աճող զբոսաշրջային հատվածն ունի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման ամենաբարձր ներուժը՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր խոշոր քաղաքներից դուրս:

Այս նպատակով մենք պատրաստվում ենք՝

ա. բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև մարզերում փոքրածավալ հյուրանոցների մասին իրազեկության մակարդակը:

բ. Զարգացնել էկո և գաստրո զբոսաշրջությունը:

գ. Ընդլայնել տրանսպորտի և ենթակառուցվածքի ցանցը, որը հնարավորություն կտա մատչել հեռավոր շրջաններ:

դ. Նվազեցնել ճանապարհորդության ֆինանսական և ժամանակային ծախսերը Հայաստանում և Հայաստանից դուրս:

4. Ենթակառուցվածքներ

Մարդկանց, հմտությունների և գիտելիքի ազատ տեղաշարժը մեր սահմաններում և դրանից դուրս ապահովելու նպատակով կառավարությունն իրականացնում է տրանսպորտի և ենթակառուցվածքի բարելավման երկարաժամկետ ծրագիր:

Էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման կարևորությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հայաստանի համար դա ոչ միայն տնտեսական անհրաժեշտության հարց է, այլ նաև ռազմավարական հրամայական:

Մենք դրան նայում ենք որպես մի խնդիր, որը կարող է լուծվել տեսանելի ապագայում, քանի որ Հայաստանը վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական ներուժ ունի:

Վերջին տարիներին արևային էներգիայի ոլորտը զգալի զարգացում է ապրել, և Հայաստանն ընթանում է բնական պաշարների օգտագործման ճանապարհով, որպեսզի ավելացնի էլեկտրաէներգիայի սպառման մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը:

Մենք գիտենք, որ չենք կարող միայնակ հոգալ մեր ենթակառուցվածքային կարիքները: Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի գիտելիքների և ռեսուրսների: Այսպիսով, կառավարությունը գործում է մասնավոր հատվածի հետ համագործակցության տառին և ոգուն համապատասխան:

Հարգելի ընկերներ,

Մենք կարող էինք շարունակել կառավարության հնգամյա տեսլականի, ռազմավարական նպատակների, առաջնահերթությունների և կոնկրետ գործողությունների նկարագրությունը:

Այնուամենայնիվ, այդ նպատակներին կարող ենք հասնել միայն կառավարության և Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մեր մասնավոր և հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ: Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին:

Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ և ունենք քաղաքական կամք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար:

Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ և ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք ուրիշներին:

Շնորհակալություն»:

Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
09:22 19/01/2019  |  ՄամուլԿառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները. «Հրապարակ» 
10:47 01/02/2018  |  ԼՐԱՀՈՍԴավոսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ. Կարեն Կարապետյան
09:50 27/01/2018  |  ՄամուլՀայաստանն արդյո՞ք կսկսի աշխատել Նահանգների հետ՝ էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ. «Ժամանակ»
14:50 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԴավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ
13:22 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել
12:36 26/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ
17:43 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը ՀՀ վարչապետին վստահեցրել է, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
15:35 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Նիդեռլանդների վարչապետները պայմանավորվել են ակտիվ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում
11:06 25/01/2018  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը հանդիպում է  ունեցել Էստոնիայի  վարչապետի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]