Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, դա Հանրապետականն էր. Հարցազրույց Վիգեն Սարգսյանի հետ. Aysor 12/06/2018   16:07  |  Հարցազրույց

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գնահատմամբ՝ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը կարևոր մշակույթ էր, դրանով լավ ավանդույթ դրվեց և այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Aysor.am-ի հարցազրույցը Վիգեն Սարգսյանի հետ հեռուստաբանավեճի, քարոզարշավի և մի շարք այլ հարցերի շուրջ է։

- Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ ենք ասել, որ հեռուստաբանավեճը կայացավ:

- Շատ կարևոր էր, որ բոլոր ուժերի առաջին համարները ներկա էին: Դա կարևոր մշակույթ է: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական անցյալ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը նույն նախաձեռնությամբ էր հանդես եկել, և ցավոք, մեկ-երկու առաջին համարների բացակայության հետևանքով մնացածներն էլ որոշեցին, որ իրենք էլ չեն մասնակցելու: Դա, իհարկե, սխալ էր: Երեկ լավ ավանդույթ դրվեց, վստահ եմ, որ դա նաև պետք է օրենսդրորեն ամրագրել: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ ափսոս էր, որ մենք հնարավորություն չունեցանք առանձին բանավիճելու, թեև պարոն Փաշինյանի ողջ քարոզարշավը կառուցված էր Հանրապետական կուսակցության քննադատության վրա, ընդ որում ինչպես մենք ցույց տվեցինք այս օրերին` ստերի ճանապարհով: Դա տանում է ընտրությունները դեպի անցյալի խնդիրներ, ոչ թե ապագայի, իսկ ընտրողը պետք է ընտրի ապագային նայելով: Կարծում եմ, որ եթե մենք առանձին բանավիճելու հնարավորություն ունենայինք, երեկվա բանավեճում շատ ավելի հնարավորություն կլիներ այլ թեկնածուների համար ևս կարծիք արտահայտել: Այս կերպ, փաստորեն, պարզ է, որ ընտրապայքարում երկու ֆավորիտներն ավելի շատ ուշադրությունն իրենց վրա վերցրեցին:

- Իսկ բովանդակայի՞ն առումով:

- Կային հարցեր, որոնց բավականին խորքային անդրադարձ կարողացանք ունենալ, որոշ հարցեր ավելի ձևական բնույթ էին կրում։ Բանավեճին մասնակցում էին նաև ուժեր, որոնք ոչ թե իրենց ծրագրերը ներկայացնելու համար էին այնտեղ, այլ «սևերին» ավելի «սևացնելու»: Դա, իհարկե, չհաջողվեց իրենց, բայց երևույթը կարծում եմ, օգուտ չէր բերում ու նմանվում է ատելության քարոզի։

- Բանավեճը գնահատելիս մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, թե կուսակցությունների առաջին դեմքերի կողմից կային տրված հարցեր, որոնք անիմաստ էին: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ գործընկերների հարցերը գնահատել, որովհետև իրենցից գրեթե բոլորը ճանապարհ անցած քաղաքական գործիչներ են. եթե որևէ հարց տվել են, երևի թե դրա տակ տեսել են որոշակի քաղաքական իմաստ: Քաղտեխնոլոգներն իրավունք ունեն նման գնահատականներ տալու, քաղաքական գործիչներն այս պարագայում` ոչ:

- Երեք ժամից ավելի տևած բանավեճում կարողացա՞ք ասել այն, ինչ ցանկանում էիք:

- Իհարկե՛ ոչ: Երեքուկես ժամը 210 րոպե է, և հաշվի առնելով 11 մասնակցին ու հաղորդավարների հարցերն ու ընդհատումները, յուրաքանչյուրիս համար ստացվեց 15 րոպե: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում բանավեճային ձևաչափով 11 մասնակցից շատ բան սպասել դժվար է: Բանավեճերը փոքր ֆորմատով միշտ ավելի շահեկան են հասարակության ու քաղաքական ուժերի համար: Կարծում եմ, որ հանրային հեռուստաընկերությունն այդ առումով բավական լավ կազմակերպեց փոքր ֆորմատով` 3-4 ուժերից բաղկացած բանավեճերը:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք, մոտավորապես քանի՞ տոկոս կկարողանա հավաքել Հանրապետական կուսակցությունը և Ազգային ժողովում ո՞ր տեղը կզբաղեցնի:

- Ես վաղուց սովորել եմ ընտրությունների վերաբերյալ մեկ կանխատեսում անել. եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ուշ գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական, իսկ առավոտյան արդեն` ամփոփ տվյալները: Այլ կանխատեսումներ սովորաբար չեմ անում: Ամեն ինչ որոշվելու է քաղաքացիների քվեով ու բոլորին կոչ եմ անում կատարել իրենց քաղաքացիական պարտքը` առանց վախենալու ու լավ ծանրութեթև անելով։

- Երկրորդ ուժը լինելու կանխատեսումներն էլ չկա՞ն:

- Առհասարակ որևէ բան չեմ ուզում դրա մասին ասել: Ես ուղղակի գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան ամենատարբեր խնդիրներով, և երեկվա բանավեճը նրանց ևս մեկ անգամ պետք է հուշի, որ միակ ուժը, որը պայքարելու է այս խորհրդարանում իրենց ձայնը լսելի դարձնելու համար, միակ ուժը, որն ունի մարդկային ռեսուրս, գիտելիք, փորձ, թիմ, որը կարող է այդ աշխատանքն արդյունավետ դարձնել, միակ ուժը, որը երեկ բաց քննադատում էր այս ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարության ստեղծած խնդիրները, թիմային աշխատանքի պակասը, ընդ որում, քննադատում էր թվերով ու փաստերով, քննադատում էր կոնկրետ երևույթներով, որոնք մեր անվտանգությանը որևէ բան չեն ավելացնում, դա Հանրապետականն էր:

Մենք չենք ընտրում խորհրդարան, ուժ կամ հակակշիռ մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար, որ ասենք, թե ժամանակ տանք, կաշխատեն: Ցավոք, պարոն Փաշինյանն այնքան արագացրեց այս գործընթացը, որ մարդիկ կողմնորոշվելու քիչ ժամանակ ունեն և ընտրում են խորհրդարան հինգ տարով: Այս հինգ տարիների համար պետք է հասկանալ՝ մենք ունենալո՞ւ ենք հավասարակշռություն, թե՞ ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Ես բանավեճում էլ ասացի, եթե պարոն Փաշինյանն իր ողջ ցուցակի 150 համարը փոխարինի այլ 150 հոգով, իր ցուցակի հավաքած տոկոսը դրանից չի տատանվի: Ինքը չի էլ թաքցնում և իր ռեյտինգային թեկնածուներին գցում է երկրորդ պլան, ասելով, թե ինչ կարիք կա իրենց ձայն տալ, դատարկ թերթիկը վերցրեք, գցեք քվեատուփը, ինձ ձայն տվեք որպես ապագա վարչապետ: Ինչի՞ համար է նա այդ անում, որպեսզի վաղը, մյուս օրն իր թիմին հավաքի ու ասի, որ բոլորդ միասին իմ չափ ձայն չեք հավաքել, ես միանձնյա որոշումներ եմ կայացնելու: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք մեկանձնյա խորհրդարան: Հիմա կամ մենք ունենալու ենք գոնե հավասարակշռված մեկանձնյա խորհրդարան, որին հակակշռում է քաղաքական որոշակի ուժ ու ստիպում է իրեն ևս մոբիլիզացնել թիմ, խելացի մարդկանց, աշխացնել իրենց և այլն, կամ ունենալու ենք տիպիկ պոպուլիստական իրավիճակ, երբ լինելու է հիմնական մեկանձնյա ուժ, կողքից լինելու են գրպանային ընդդիմության ինչ-որ դրսևորումներ, որոնք երկիրը կարող են շատ վտանգավոր ուղղությամբ տանել:

- Քանի որ վաղն արդեն քարոզարշավի վերջին օրն է, խնդրում եմ գնահատեք նաև, թե ինչպե՞ս ընթացավ այն:

- Կարծում եմ, որ այն ի սկզբանե կրճատ ծրագրով քարոզարշավ էր: 12 օրում շատ դժվար է լիարժեք քարոզարշավ տանել, հատկապես Հայաստանի համար այսպիսի բախտորոշ ժամանակներում: Այս անգամ ավելի ակտիվ օգտագործվեցին սոցիալական ցանցերը, ինքս էլ որպես առաջին անգամ այդ ցանցերն ակտիվ քաղաքական նպատակներով օգտագործած մարդ պետք է ասեմ, որ այն մեծ օպերատիվություն ու ճկունություն է տալիս: Լրատվամիջոցները նույնպես շատ լավ աշխատեցին և բոլորը փորձում էին առավելագույնս լուսաբանել: Իհարկե, միգուցե կար որոշակի կոորդինացիայի պակաս, որոշ տեղերում կային կանխակալ մոտեցումներ, հատկապես որ այս ընտրությունները նաև առանձնացան նրանով, որ շատ էին լրագրողները տարբեր ցուցակներում և այսպես թե այնպես լրատվամիջոցներն ունեին իրենց կորպորատիվ շահերը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, և' լրատվամիջոցները լավ աշխատեցին, և' սոցիալական ցանցերը լիարժեք օգտագործվեցին: Մենք նաև շատ աշխատեցինք ռեյտինգային թեկնածուներով տեղերում, շատ տեղերում  կուսակցության առաջին տասնյակի ներկայացուցիչներով գնացինք մեր ռեյտինգային թեկնածուների հետ: Արեցինք առավելագույնը` մեր դիրքորոշումները տեղ հասցնելու համար: Հուսանք, որ ընտրողը հասկանում է, թե ինչու է Հանրապետականը ներկայանում այս ընտրություններին և ինչ առաջարկով:

- Այսօր Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: ՀՀԿ-ի կողմից նմանատիպ արձանագրուներ էլի են եղել։ Շա՞տ էին նմանատիպ դեպքերը:

- Շատ տհաճ դեպքեր կան քարոզարշավում, կա ուղիղ ճնշում թեկնածուների վրա, իրենց ընտանիքների անդամների, ընկերների վրա, անընդհատ լսում ենք, որ նման  գործընթացներ տեղի են ունենում: Կան պրիմիտիվ բաներ, օրինակ՝ Էջմիածնում ինչ-որ մի կազմակերպություն, որը վահանակների սեփականատերն է, որոշել էր, որ ինքը քաղաքական նախընտրություններ կարող է ունենալ, և մեկին տալ, մեկին`չտալ այդ վահանակը, չնայած, որ դա օրենքի կոպիտ խախտում էր: Կային տհաճ շատ երևույթներ. ինչպես ԺՀՄԻԳ-ն է նշում իր զեկույցում, ցավոք մեծ չափի էր հասել սոցցանցերում իրար հանդեպ վիրավորանքի, այլատյացության ծավալն ու դրսևորումները: Դա, իրոք, շատ մտահոգիչ է: Գռեհկացվել է քաղաքական դիսկուրսը և լեզվամտածողությունը, ինպես բանավեճում Փաշինյանը նշեց, բայց լեզվամտածողությունն, առաջին հերթին, պետք է գա երկրի ղեկավար կազմից և, տվյալ դեպքում, կարծում եմ, որ այդ լեզվամտածողոթյան հիմնական սերմանողը մայիսից այս կողմ եղել է Նիկոլ Փաշինյանը, որը ներմուծեց այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` ասֆալտին փռել, պատին ծեփել, վզից քաշել հանել: Այսպիսի ոչ պետքական մաչոիզմ, որը քաղաքական մշակույթին որևէ բան չի ավելացնում:

- Պարոն Սարգսյան, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունը գաղտնալսվել էր և այն հրապարակվեց համացանցում: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է ազդեցություն կամ հետևանք ունենալ քվեարկության, ապա նաև` ընտրությունների արդյունքների վրա:

- Նախ, խիստ դատապարտում եմ այդ երևույթը։ Ապօրինի գաղտնալսում է կատարվել: Կարծում եմ, որ դա մտահոգվելու տեղիք է տալիս անձնական գաղտնիքի պահպանման մակարդակի հետ կապված: Եթե, փաստորեն, հնարավոր է գաղտնալսել երկրի ղեկավարի և անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազանգերը, ուրեմն հասարակ քաղաքացին առհասարակ պաշտպանված չի, և ով գիտի, թե յուրաքանչյուր քաղաքացու վրա որքան կոմպրոմատ կա կուտակված: Անձնական գաղտնիքի պահպանման տեսակետից դա շատ վատ էր: Բայց մյուս կողմից, անկախ նրանից, թե որքանով տհաճ է երևույթը, տհաճ է նաև խոսակցության բովանդակությունը: Մի կողմից շատ տպավորված եմ ԱԱԾ տնօրենի համարձակ և հետևողական դիրքորոշմամբ, որտեղ նա, փաստորեն, կանխատեսում է կայացվող որոշման վտանգը և փորձում է վարչապետին հասցնել դրա հնարավոր հետևանքները, բայց մյուս կողմից, իհարկե, կան մտահոգիչ բաներ առ այն, որ փաստորեն, նախապես հայտնի է դատարանի վճռի էությունը:

Սրանք բաներ են, որոնք չեն կարող չազդել արդարադատության ընկալման վրա: Դրանք նաև ակնհայտորեն ազդում են տվյալ գործով կայացվող որոշումների նկատմամբ և՛ վստահության, և՛ հետագա հնարավոր իրավական հետևանքների տեսանկյունից: Քաղաքական մեծ խնդիր եմ տեսնում այստեղ. վարչապետի պաշտոնակատարը բազմիցս ասել է, որ որևէ միջամտություն երբևէ չի կարող լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինքը գիտի, որ դատավորը որոշում կայացնելուց առաջ զանգահարում, «ճշտվում» է, փորձում է դիրքորոշում ստանալ և որևէ կերպ դրան չի արձագանքում, չի ասում, որ դատավորին պետք է բացարկ հայտնել, միգուցե նաև հետապնդում սկսել նրա համար, որ ինքը ապօրինի գործողություն է անում: Երբեմն Փաշինյանն այնքան արագ է որոշում կայացնում, թե ով ինչ վարույթ պետք է հարուցի, մեկ-մեկ էլ շատ հանգիստ նայում է մի երևույթի, որը սկզբունքորեն իր քաղաքական հիմնական հայտարարություններին է վերաբերում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:59 06/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱյսօր իրավիճակը նույնն է, նույնիսկ ավելի վատն է, քան նախորդ իշխանությունների ժամանակ. Փաստաբան
12:19 06/12/2018  |  Ընտրական իրավունքՀարցման արդյունքներով ընտրողների 69,4 տոկոսը ձայնը տալու է «Իմ քայլին». GALLUP
11:30 06/12/2018  |  ՔաղաքականԵրեկվա բանավեճը, իհարկե, կայացավ. Նիկոլ Փաշինյան
10:45 06/12/2018  |  ՄամուլԱռանձին անհատներ տեսնում են իրենց նկարների տակ «horquri gandz» մեկնաբանություն ու վստահ են, որ իրենք արդեն խորհրդարանում են. «Փաստ»
09:49 06/12/2018  |  ՄամուլՀՀԿ քարոզչությունն իր պտուղներն է տալիս. «Ժամանակ»
09:45 06/12/2018  |  ՄամուլԿառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է. «Հրապարակ»
09:41 06/12/2018  |  ՄամուլԼՀԿ-ական թեկնածուի համակիրները փակել են հեղափոխականների ճանապարհը. «Հրապարակ»
09:37 06/12/2018  |  Մամուլ«Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ». «Փաստ»
12:52 05/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է. Փաշինյանը կասկածում է, որ դրանք ստվերում են աշխատել
11:08 05/12/2018  |  ՄամուլՀՀԿ-ինն ամենաէժան քարոզարշավն է, «Իմ քայլինը»՝ ամենաթա՞նկը. «Հրապարակ»  

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]