ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ». «Փաստ» 12/06/2018 09:37 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական հեռուստաբանավեճերի հանդեպ հանրային հետաքրքրությունը վերջին շրջանում էականորեն աճել է: Այդ բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2-3 բանավեճ է տեղի ունենում: Ակնհայտ է, սակայն, որ կան որոշակի խնդիրներ բանավիճային մշակույթում: Խոսքը ոչ այնքան դրանց խայտաբղետ ձևաչափերի մասին է, որքան մասնակիցների սպասելիքների ու ակնկալիքների:
Միանգամից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ բանավեճերի պրակտիկայի բացակայությունը հանգեցրել է մի վիճակի, երբ քաղաքական պրոցեսների կտրուկ հանրայնացմանը քաղաքական վերնախավը պատրաստ չէ, պատրաստ չէ հարմարվել հրապարակային քաղաքականության և դրա առանցքային մաս կազմող բանավիճային ֆորմատի խաղի կանոններին:
Պետք է արձանագրել, որ հեռուստատեսային բանավեճերն, ըստ էության, առանձին ժանր են, մեծ հաշվով՝ գեղարվեստական ժանր: Եվ այդ ժանրն ունի իր կանոնները, որոնցից առաջնայինը ոչ այնքան փաստերի ճիշտ և սխալ լինելն է, որքան համոզիչ և ներկայանալի խոսելը, վստահ պահվածքը, ամուր նյարդերը:
Ընդհուպ մինչև արտաքին տեսքի առանձին բաղադրիչներ կարող են վճռորոշ լինել այս կամ այն բանավեճում հաղթելու համար: Այն հանգամանքը, որ հրապարակային քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե բովանդակությունն ու փաստերն են, այլ համոզիչ, արժանահավատ ներկայանալու ունակությունը, դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով:
Ըստ այդմ, այն նեղսրտման դրսևորումները, թե բանավեճերում քիչ են փաստերը կամ կան փաստերի մանիպուլ յացիաներ, կամ փաստերով խոսողը պարտվեց մանիպուլյացիաներ անողին, պարզապես նշանակում են, որ Հայաստանում հեռուստաբանավեճերի ժանրը դեռևս նոր է ու անսովոր քաղաքական դերակատարների համար:
Մեծ հաշվով, եթե քաղաքական բանավեճերը լինեին փաստերի ճշգրտման, ծրագրերի ներկայացման, ինչպես նաև փորձագիտական ու ակադեմիական քննարկումների հարթակներ, ապա քաղաքականությամբ կզբաղվեին ու կհաջողեին բացառապես գիտնականները, փորձագետները ու քաղաքագետները:
Ողջունելի է բանավեճի մշակույթի այսօրինակ տարածումը վերջին շրջանում: Միաժամանակ հասկանալի է, որ այս նոր երևույթին լիովին հարմարվելու համար ժամանակ է պետք:
Մեդիադաշտը իր խնդիրը լուծում է՝ գտնելով ձևաչափեր բանավեճերի կազմակերպման համար: Հասարակությունն էլ իր վարքով ցույց է տալիս, որ հետաքրքրված է այդ ձևաչափերով:
Հետևաբար հերթը արդեն քաղաքական դերակատարներինն է, որոնք փոխանակ նեղսրտելու, պետք է հասկանան այդ ժանրի առանձնահատկություններն ու կանոնները, ըստ այդմ, դառնալով այդ ժանրի, այդ խաղի մասնակից՝ ընդունեն և խաղան խաղի կանոններով:
Այլապես կարող է ունենանք մի իրավիճակ, երբ քաղաքականությունն այլևս հրապարակային է, մեդիադաշտը պատրաստ է նման ձևաչափերին, բայց չկա բավարար ռեսուրս այդ հրապարակայնությունը կյանքի կոչելու համար, որովհետև, ասենք, ոմանք նեղսրտում են բանավեճերում ընդհատված լինելուց, մանիպուլացվելուց, փաստերի երկրորդվելուց և այլն: Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 06.12.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ