Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ)
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի

ԵՄ ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումների քայլերով.հայտարարություն 10/28/2018   19:04  |  ԼՐԱՀՈՍ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարություն: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային /ԽԳԸ/ 1-ին նիստը ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում: ՀՀ կառավարության անունից հանդես եկավ Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, իսկ Եվրոպական միության անունից՝ Լյուկ Դեվինյը եւ Եվրոպական հանձնաժողովի անունից՝ Վասիլիս Մարագոսը:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական գործընկերության կոմիտեն

1. Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի կարեւորագույն դերը ժողովրդավարական լեգիտիմության հիման վրա Արեւելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում,

2. վկայակոչում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստորագրումը (այսուհետ՝ CEPA), 2017 թ. նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, որպես ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների երկկողմ պատմության կարեւորագույն փուլ,

3. ընդգծում է, որ CEPA-ն հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Ընդգծում է, որ CEPA-ն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության եւ կլիմայական փոփոխության ոլորտներում աշխատանքի շրջանակը, առեւտրի եւ ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ եւ ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար,

4. գոհունակությամբ նշում է, որ 2018 թ. ապրիլի 11-ին ՀՀ Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրեց CEPA- ն եւ հայկական կողմը 2018 թվականի հունիսի 1-ի սկսեց միակողմանիորեն կիրառել հոդվածների մեծ մասը, չնայած այն հանգամանքին, որ կառավարության կազմը փոխվեց: Խրախուսում է Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ներկայումս նախապատրաստման փուլում գտնվող CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզը,

5. վկայակոչում է, որ մինչ օրս CEPA- ն վավերացրել են Եվրամիության հինգ անդամ պետություններ: Խրախուսում է ԵՄ մնացած բոլոր անդամ պետություններին այն վավերացնել առանց անհարկի ձգձգման: Գոհունակությամբ նշում է, որ 2018 թ. հուլիսի 4–ին Եվրախորհրդարանի անդամները CEPA- ի վերաբերյալ տվել են իրենց սկզբունքային համաձայնությունը,

6. ընդգծում է նոր ստեղծված Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի դերը, որը նոր լիցք կհաղորդի Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցությանը CEPA- ի 365-րդ հոդվածի համաձայն` այսպիսով աջակցելով գործադիր մակարդակում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի ստեղծմանը,

7. ընդգծում է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նման հեռանկարային համաձայնագրի ստորագրումը միանշանակորեն ցույց է տալիս, որ ԵՄ Արեւելյան գործընկերները ոչ մի կերպ պարտավորված չեն ընտրություն կատարել իրենց եվրոպական ձգտումների եւ այլ գործընկերների միջեւ, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ,

8. գոհունակություն է հայտնում քաղաքական բոլոր ուժերին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «թավշյա հեղափոխության» ընթացքում զսպվածության եւ պատասխանատվության դրսեւորման համար, որը հանգեցրեց խաղաղ իշխանափոխության, Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրության եւ 2018 թվականի գարնանը նոր կառավարության կազմավորման: Վկայակոչում է, որ խորհրդարանի անկախությունը համընդհանուր եւ հիմնարար իրավունք է, որը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ օրենքին համապատասխան,

9. կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին ներքին քաղաքական դաշտում հետագայում եւս ցուցաբերել զսպվածություն ցանկացած արհեստական ճնշումներից խուսափելու համար, եւ ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուրժողականություն եւ բռնություն քարոզելուց, որպեսզի չխաթարվի երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին երաշավորել հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժողովրդավար անցկացումը արդար եւ թափանցիկ եւ ստեղծել արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, նրանց հնարավորություն տալով խաղաղ անցկացնել իրենց նախընտրական արշավը: Նշում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է գործի Սահմանադրության շրջանակներում: Վկայակոչում է Սահմանադրության համաձայն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման կարեւորությունը,

10. ողջունում է բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը՝ նպատակ ունենալով ձերբազատվել երկիրը քայքայող քաղաքական, տնտեսական սոցիալական խնդիրներից,

11. դրականորեն նշում է, որ վերը նշված ծրագիրը հատկապես կարեւորում է չհիմնավորված մենաշնորհների վերացումը, հասարակական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը, կոռուպցիայի բոլոր դրսեւորումների բացառումը, թափանցիկ եւ մերիտոկրատ հանրային ծառայությունների խթանումը, իրավապահ մարմինների արդյունավետ վերահսկողությունը, դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ վերականգնվող էներգիայի կայուն զարգացումը,

12. ողջունում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված առաջին քայլերը, որոնք ուղղված են այս հարցերի լուծմանը, մասնավորապես, վերջին շրջանում կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկված միջոցառումները՝ որպես կոռուպցիայի հաղթահարման իրենց վճռականության ապացույց: Այնուամենայնիվ, պնդում է, որ կաշառակերության դեպքերի բացահայտումները պետք է զուգորդվեն բացառապես օրենքի գերակայության պահպանմամբ, գողացված ակտիվների վերադարձման նպատակով, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությամբ,

13. ընդունում է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մանրակրկիտ ու երկարատեւ իրականացմամբ եւ ԵՄ ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատշաճ մակարդակի հետ զուգորդմամբ հնարավոր է դիմակայել բոլոր սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որոնց Հայաստանը առերեսվել է,

14. վկայակոչում է, որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160մլն եվրոյի երկկողմ ֆինանսական աջակցություն ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը եւ նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը,

15. հաշվի է առնում, որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակները, պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման եւ ,ավելին ավելիի դիմացե սկզբունքի համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը եւ համատեղել իր բյուջետային գործիքները՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով,

16. շեշտում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումների քայլերով եւ դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես` իրավունքի գերակայության պահպանմամբ, լավ կառավարման ապահովմամբ, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցման նպատակը իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արեւելյան Գործընկերներին օգուտ տալն է,

17. կոչ է անում ավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման համար՝ փոխկապակցվածության ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի ավելացմամբ եւ հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարեւորությունը,

18. խրախուսում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում եւ Արեւելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA եւ հարեւանության ներդրումային հիմնադրամը,

19. կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, եւ ճանապարհ հարթել ԵՄ կառույցներում Հայաստանի մասնակցության համար՝ պայմանների բավարարման դեպքում եւ համապատասխան իրավական շրջանակում,

20. ողջունում է միջանձնյա շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ միջեւ կրթության, երիտասարդության, մշակույթի եւ գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության եւ աշխատունակության բարձրացման ոլորտներում եւ այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձեռնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ կողմից ներկայացված ուժեղացված «Երիտասարդական փաթեթը»,

21. կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առումով, 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում եւ հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման եւ անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում,

22. դրական է գնահատում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը եւ որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձեւավորմանը,

23. կոչ է անում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները, որոնք վերաբերում են մասնավորապես Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ, Եվրոպական միության եւ մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից,

24. վկայակոչում է, որ չնայած 2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, այդուհանդերձ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս էր կազմում Եվրոպական խորհրդարանը, հայտնաբերել է որոշ թերություններ, ինչպես օրինակ՝ կայուն ճնշումները, քվեների գնման գործընթացը եւ ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, օրենսդրական, ինչպես նաեւ այլ միջոցները նման սխալները շտկելու համար,

25. վկայակոչում է գենդերային չափման կարեւորությունը ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը եւ կանանց հնարավորությունների մեծացումը 2020թ. ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017թ. նոյեմբերի 24-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց եւ տղամարդկանց միջեւ վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձեւի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով, համաձայն միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկությունների, ինչպիսին է ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն: Պնդում է, որ ավանդույթները չպետք է խանգարեն կանանց իրավունքների եւ ներուժի իրացմանը,

26. ողջունում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության եւ ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը: Կրկին նշում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցությունն ու փորձը, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ողջունում է Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի («Ստամբուլի կոնվենցիա») հետագա ստորագրումը որպես մեկ այլ կարեւոր ու դրական քայլ,

27. ընդգծում է ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ բանաձեւերի սահմանած խտրականության բոլոր ձեւերը հաղթահարելու եւ դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը,

28. իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքին: Ընդգծում է, որ սիրիացի փախստականների վերաբնակեցումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխան,

29. ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս status quo-ն ոչ ընդունելի է եւ ոչ էլ կայուն, եւ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ,

30. վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում եւ որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար,

31. կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին եւ վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար՝ ներառյալ ապառազմականացման եւ զինաթափման միջոցառումները: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ որին աջակցում է Եվրոպական միությունը եւ Եվրոպական խորհրդարանը,

32. ողջունում է ԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի եւ խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու եւ բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով,

33. խորապես ափսոսում է, որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009թ. ցյուրիխյան արձնագրություններում թուրքական կողմը չի վավերացրել եւ դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը,

34. հիշեցնում է, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշվելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի» 70 ամյակը: Կոչ է անում բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց եւ հանրային քննարկումների առարկա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:45 09/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում շարունակվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը
16:05 09/10/2018  |  ԼՐԱՀՈՍՌումինիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
16:29 23/07/2018  |  ԼՐԱՀՈՍ«Խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հետ կապված». Արմեն Աշոտյան
14:49 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին
18:10 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍԼյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
15:23 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍԼեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
17:34 27/06/2018  |  ԼՐԱՀՈՍՌումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
10:38 27/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. Եվրանեսթ ԽՎ
16:29 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն
12:40 18/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]