Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը 10/25/2018   16:46  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Մասնավորապես, փաթեթով առաջարկվում է մեխանիզմներ ստեղծել՝ ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաներին հակաբարոյական, նրանց լիարժեք ու ներդաշնակ զարգացմանն սպառնացող տեղեկատվության տարածումից հնարավորին զերծ պահելու համար:

Կառավարության առաջարկության համաձայն՝ երեխայի լիարժեք զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան նախագծով առաջարկվող ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող կամ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանն ուղղված տեղեկությունները, ուստի միայն վերջինների տարածման կամ քարոզչության համար արգելք սահմանելն արդարացված չէ:

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագծի սահմանումները պետք է «ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը», մինչդեռ նախագծում օգտագործված որոշ հասկացություններ միանշանակ չեն ընկալվում, հետևաբար չեն կարող ունենալ միատեսակ կիրառում (օրինակ՝ «ոչ ավանդական սեռական հարաբերություն» և «ավանդական սեռական հարաբերություն» և այլն): Կառավարությունը գտնում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է  և առաջարկում է գործող օրենքները թողնել անփոփոխ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք պրակտիկայում այս օրենքն ընդհանրապես կիրառելի է: 

«Այսօր համացանցում կա կատարյալ ազատություն և երեխաները նույնպես օգտվում են համացանցից: Ամեն ինչին, ըստ էության, հասանելիություն կա, եթե նույնիսկ այդ ձևակերպումներով օրենքն ընդունենք»,-նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այդ հասանելիությունը սահմանափակելու հնարավորություն չկա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհում առկա է այդ խնդիրը, որի լուծումը դեռևս գտնված չէ:  Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նման հարցերը պետք է քննարկվեն  և քվեարկվեն խիստ գաղտնի ռեժիմով, քանի որ  ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում:

Հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծի նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն  հանգամանքը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդվածով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:

 «Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ: Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ: Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել: Եվ դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է՝  Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի «բացառությամբ գովազդային վիճակախաղերի», ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը:

Կառավարությունը ներկայացրել է մի շարք հանգամանքներ և առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը: Բացի այդ, կառավարությունում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմանը և ռիսկերի նվազեցմանը:

Գործադիրը հավանություն է տրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրինագծի համաձայն՝ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել  ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես  հանել  «եռամսյակների» բառը, քանի որ ըստ եռամսյակների ուսման գանձումների պարագայում բուհերի համար կստեղծվեն հնարավոր ֆինանսական բարդություններ: Բացի այդ, ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից բխող այլ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթում ներառված է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ առաջարկվող կարգավորմամբ:

Հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի և Սուրեն Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի լրացումը կբարձրացնի երկրի անվտանգության, պաշտպանունակության մակարդակը և կապահովի հողային հարաբերությունների նկատմամբ պետական պատշաճ վերահսկողություն: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված տարբերակով նախագծի ընդունումից: Մասնավորապես, հարցը դիտարկելով իրավական որոշակիության տեսանկյունից, գտնում է, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումները չեն համապատասխանում օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, օրենքում օգտագործվող ձևակերպումների հստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կանխատեսելիության պահանջներին:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ  օրենքում  լրացումներ  կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ  օրենքում  լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Սահմանվել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը

Գործադիրը սահմանել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը:  Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա: Որոշմամբ նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:

Այլ որոշումներ

Կառավարության համապատասխան որոշմամբ 56,8 մլն դրամով նվազեցվել է  ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:

Հավանություն է տրվել Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագրին: Համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները, ինչպես նաև պարզեցնել փրկարարական կազմավորումների, սարքավորումների, փոխադրամիջոցների տեղափոխման, վթարից տուժածներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղորայք տրամադրելու գործընթացները: Այն թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Գործադիրի որոշմամբ «Արգա-Յուրոսիթիլ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է զբաղվել չժանգոտվող պողպատից խոհանոցային, վառարանային և այլ մասերի արտադրությամբ։ Ներկայացված ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 0,68 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 300 հազար  դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 18/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան
13:05 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու
12:10 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր տարվա վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ լավ վայելել. Կարեն Կարապետյանը՝ հունվարի անելիքների մասին
12:36 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի զգուշացում-հանձնարարականը՝ նախարարներին
13:30 22/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց
16:42 27/07/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարության նիստի օրը փոխվել է
19:44 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը Մարզահամերգային համալիրին գույք կտրամադրի
20:36 23/07/2015  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն Քննչական կոմիտեին նվիրեց ոչ միայն իր շենքերը, այլև «Գազպրոմ Արմենիա»-ին ունեցած պարտքը
15:24 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը միաձայն որոշեց՝ Երևանի ավտոբուսները կաշխատեն գազով
14:26 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Արման Սահակյանին` «հասկացանք...»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]