Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր, նա միշտ ներկա էր իր հայրենիքի կյանքում. Ամենայն Հայոց Կաթողիկոս 10/06/2018   15:50  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զավակ, երգարվեստի ու մշակույթի մեծանուն երախտավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Ճանապարհում ենք նրան դեպի հավերժություն, ուր Տիրոջ հետևորդները ժառանգում են հավիտենական կյանքը, աստվածապարգև երանությունն ու խաղաղությունը: 

Աստվածատուր շնորհներով զարդարյալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնավուրը, հասակ առնելով Ֆրանսիայում և սնվելով նաև այս երկրի հզոր մշակույթից, համամարդկային տարողունակության բարձրացրեց իր արվեստը, ընդունվեց ու մեծապես սիրվեց ողջ աշխարհում: Մենք ամենքս գիտենք և տեսել ենք Շառլ Ազնավուրին իր նվաճումների մեջ արվեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դյուրին չի եղել նրա համար: Ցեղասպանությունից մազապուրծ, տարագրյալ ընտանիքում ծնված հայորդին հաղթահարեց կյանքի բազում նեղություններ, իր նպատակին խոչընդոտող դժվարությունները և իրականություն դարձրեց երգելու և մշակույթին ծառայելու նվիրական երազանքը: Հատկանշական են նրա խոսքերը՝ որպես հավաստում իր զորեղ կամքի և առ Աստված ապավինության. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով՝ երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց»:

Բարեհիշատակ Շառլ Ազնավուրը ողջ էությամբ ներշնչված էր արվեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպես ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կյանքը: Իր ստեղծագործություններում նա ինքնատիպ անկեղծությամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրվատում սերը, բարությունն ու ազնվությունը, բացահայտում մարդկային ներաշխարհի գեղեցկությունն ու վսեմությունը: Նա գրավում էր մարդկանց իր պարզությամբ ու անմիջականությամբ, վեհացնում ունկնդիրներին իր յուրահատուկ՝ հուզիչ երգի ու երաժշտության հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկությունը կրում է նրա լուսավոր պատկերն իր հոգում և հիշողությունների մեջ, ուր շարունակում են հնչել Ազնավուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խոսքերն ու առինքնող մտքերը:

Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասեր էր, մեծ հայրենասեր ու ազգասեր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնավուրի երգարվեստը: Ոգու այս նրբությամբ նա մշտապես ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով և նվիրումով: Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկա էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կյանքում, սրտակցում ու զորակցում էր հայրենի երկրին դժվարությունների մեջ, ապրում, շնչում և ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նրա բազմաթիվ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված իր ստեղծագործությունները վկայում են մեծանուն հայի հայրենանվիրումն ու ազգանվիրումը, իսկ Սուրբ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հավատքն ու ջերմ սերը առ Աստված:

Արվեստին ծառայելով՝ Ազնավուրը խոսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզվով, լուսեղեն հնչյուններով, համամարդկային արժեքներով, եղավ համերաշխության, արդարության, ազնվության Քրիստոսավանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնավուրը, իր լուսավոր հետագիծը թողնելով պատմության մեջ և իր անմար հիշատակը ամենքիս սրտերում, այսօր փոխադրվում է հավիտենություն: Այդ հետագիծը նրա աստվածահաճո գործերի խոր ակոսն է՝ ձգված համամարդկային արժեքների անծայրածիր անդաստանում։ Եվ այսօր նա, որպես համայն մարդկության և իր ազգի արժանավոր զավակ, իր թողած բարի ու արդյունաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին և Աստծուն՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34):

Ի խորոց սրտի աղոթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստված երկնից օթևաններում խաղաղության մեջ ընդունի նորոգ ննջեցյալ Շառլ Ազնավուրի հոգին, պարգևի երանություն ու հանգստություն և Սուրբ Հոգու բյուր մխիթարությամբ սփոփի Ազնավուր ընտանիքի անդամների և բոլոր սգացյալների սրտերը:

Խունկ, աղոթք և օրհնություն սիրելի Շառլ Ազնավուրի լուսավառ հիշատակին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:35 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոն
12:50 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին
12:30 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար
11:00 06/10/2018  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 6-ին՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում հայտարարված է սգո օր
19:42 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանսիայի նախագահը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում
16:22 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻ հիշատակ Շառլ Ազնավուրի Երևանի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ
16:19 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով
13:56 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Գևորգյանը նոր ստեղծագործությամբ շնորհակալություն է հայտնում Շառլ Ազնավուրին
12:00 05/10/2018  |  ԼՐԱՀՈՍՖրանսիան ազգային հարգանքի տուրք է մատուցում Ազնավուրին. Ուղիղ
18:24 04/10/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում սուգ է հայտարարվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]