Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին 09/14/2018   13:58  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա:

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

 Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար:

«Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի  բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ:

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի  գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:

«Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից:  Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք  է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:

«Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է:

«Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն:

Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:43 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀիմա հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է. Նիկոլ Փաշինյան
09:03 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա. վարչապետը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին
11:30 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ու Մակրոնի հանդիպման օրակարգը բավական լայն է
15:10 09/09/2018  |  ՔաղաքականՓայլու՞ն, թե՞ գոյություն չունեցող հարաբերություններ Ռուսաստանի հետ. Շարմազանովի հարցերը Փաշինյանին.aysor.am
12:12 07/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ
12:50 03/09/2018  |  Միջազգային լրահոսՄոսկվայի համար կարեւոր Է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով
21:39 02/09/2018  |  ՔաղաքականՎարչապետ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Մոսկվա
18:25 25/08/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
20:29 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն
20:20 11/08/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]