ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Մկրտումյանը ճանաչվել է տուժող. կատարվել են խուզարկություններ 08/29/2018 19:25 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Հայր և որդի Մկրտումյանների ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Վնասազերծված անձը, ով Շիրակի մարզի բնակիչ է, ձերբակալվել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։
Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։
Միջադեպի հետևանքով վնասվածք է ստացել Ա.Մկրտումյանը. վարույթն իրականացնող մարմնին տրամադրված բժշկական տեղեկանքի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք»։ Արման Մկրտումյանը ճանաչվել է տուժող։
Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
Զինված անձանց շարժը, երթուղին պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել դեպքի վայրին հարակից վայրերում տեսանկարահանող սարքերի առկայությունը և տեսագրությունները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ։
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք, քննության շահերից ելնելով, նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/23/2024 08:19 Կհաջողվի՞ Փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:16 Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»
- 05/23/2024 08:14 «Երեկոն» սրբազանի հետ․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:09 Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»
- 05/23/2024 08:04 Կիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»
- 05/23/2024 07:49 Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
- 05/23/2024 07:41 Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/23/2024 11:29 «Աստծով, գնացե՛ք». Վիգեն Սարգսյան
- 05/22/2024 13:49 Երկրում իրավիճակ է փոխվել, Խաչատուր Սուքիասյանը նույնիսկ սպառնաց, որ ընդդիմադիր գործիչները կարող են մահանալ.քաղաքագետ
- 05/22/2024 11:06 Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում. Ասողիկ աբեղա Կարապետյան
- 05/21/2024 18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/23/2024 23:57 Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
- 05/23/2024 20:33 Երևանում 11-ամյա տղայի են վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
- 05/23/2024 19:26 7 ավտոմեքենա է բախվել Պռոշյան գյուղում․ 7 վիրավորների մեջ կան երեխաներ
- 05/23/2024 10:53 Հրդեհ Փյունիկ գյուղի տներից մեկում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/22/2024 23:33 Կինն ամուսնուց գաղտնի նամակագրություն է սկսել անծանոթի հետ և հայտնվել փակուղում
- 05/21/2024 23:46 Կինը տարօրինակ դեղահաբեր է գտել ամուսնու մոտ եւ նրան մեղադրել դավաճանության մեջ
- 05/17/2024 23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին
- 05/16/2024 00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից
Հետաքրքիր է իմանալ
- 05/23/2024 15:59 Այս ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները