ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու՞ է, ի վերջո, անչափահաս երեխաների մայրը կալանավորվել. պարզաբանում է Քննչական կոմիտեն 07/23/2018 18:49 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի բնակչուհու կողմից կատարված առերևույթ խարդախության բազմաթիվ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, օրերս սոցցանցում քննարկում էր ծավալվել` խարդախությամբ հափշտակություններ կատարելու մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցի վերաբերյալ՝ վիճարկելով քննիչի կողմից նման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտության իրավաչափությունը՝ մատնանշելով միայն մեղադրյալի՝ բազմազավակ մայր լինելու հանգամանքը։
Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունը և կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պետք է արձանագրենք, որ քրեական գործի փաստական հանգամանքների վերաբերյալ սոցցանցում ծավալված քննարկման ժամանակ հանրությանը տրամադրվել է ոչ լիարժեք տեղեկատվություն՝ պատճառ դառնալով հանրային թյուր կարծիքի ձևավորմանը։ Տվյալ պարագայում ամենակարևոր փաստական հանգամանքն այն է, որ բազմաթիվ առերևույթ խարդախությունների մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն նախաքննության ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներից ստացվել են նոր ահազանգեր առ այն, որ նրա մասնակցությամբ կատարվել են նոր հանցավոր արարքներ։
Այսպես՝ 2017 թվականի հունվարին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 400 կգ խոզի միս խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործը։ Քննությամբ պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակչուհի է՝ անչափահաս երեխաների մայր։ Նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` նույն կնոջ կողմից տարբեր անձանցից առերևույթ հափշտակություններ կատարելու վերաբերյալ, ընդ որում՝ տուժողների տարիքային խումբը, սեռը եղել է տարբեր, գողոնը՝ ևս։
Խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար 2017 թվականի հունիսի 15-ին կնոջը մեղադրանք է առաջադրվել 11 դրվագով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նրա հղի լինելու և խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։ Սակայն հետագայում, ինչպես նշվել է վերևում, ստացվել են բազմաթիվ այլ ահազանգեր` մեղադրյալի կողմից առերևույթ հանցավոր գործունեությունը շարունակելու վերաբերյալ, և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ կատարված խարդախության ևս 15 դեպքին նույն կնոջ հնարավոր առնչության վերաբերյալ։ Բացի այդ, վերջինս նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամ ծանուցվել է հարցաքննության նպատակով քննչական բաժին ներկայանալու մասին, սակայն չի ներկայացել, իսկ նրան բերման ենթարկելու մասին որոշումներին ի պատասխան՝ ոստիկանության բաժնից գրավոր տեղեկացրել են, որ նա բացակայում է բնակության վայրից։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի ապրիլին որոշում է կայացվել` կնոջն առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ շուրջ 26 դրվագով։ Հաշվի առնելով, որ մեղադրյալի կողմից խախտվել էր նախկինում ընտրված խափանման միջոցի պայմանները, բացի այդ, արձանագրվել են հանցավոր նոր դրսևորումներ՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ խարդախության շուրջ 5 դրվագ կինը կատարել է իր մտերիմի հետ միասին, և ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախություններին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ուսումնասիրվել է մեղադրյալի 4 անչափահաս երեխաների խնամքի հարցը և պարզվել, որ նրանք մնացել են ավագ քրոջ խնամքին, ուստիև՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի կողմից գրություն է ուղարկվել Էջմիածնի քաղաքապետարան՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից մեղադրյալի անչափահաս երեխաների խնամքի հարցը կազմակերպելու համար:
Բացի այդ, տեղեկացնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ստացել է մեղադրյալի ռուսերեն դիմումը, որը սահմանված կարգով ուղարկվել է թարգմանության, քանի որ պետական հիմնարկներում գրագրությունը կատարվում է հայերենով։ Դիմումի քննարկումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ