ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար 05/31/2018 10:48 | Հարցազրույց
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Բանաձև» հաղորդաշարին:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
- Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:
- Շատ ջերմ և շատ պրագմատիկ:
- Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ:
- Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում:
- Պարո՛ն Մնացականյան, անցած շաբաթ ակտիվ քննարկում էր աբխազական երկաթգծի բացման հնարավոր հանգուցալուծումը: Ռուս-վրացական բանակցություններ են տեղի ունենում: Արդյո՞ք շոշափվել է այս երկաթգծի բացման հեռանկարը:
- Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է:
- Պարո՛ն Մնացականյան, վաղը նախատեսված է վարչապետի այցը Ջավախք, ինչը նման մակարդակով առաջին այցն է տարածաշրջան վերջին մոտ քսան տարվա ընթացքում: Այցը ճանաչողակա՞ն է, թե կփորձեք տեղում որոշակի առումով լուծել ջավախահայության խնդիրները:
- Այդ հարցը ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է, և շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները:
- Պարո՛ն Մնացականյան, ես գիտեմ, որ Դուք ունեք բավական հագեցած օրակարգ և մի քանի հարցեր, որոնք որ այս օրերին հրատապ են: Օրինակ, Դուք պաշտոնավարման երկրորդ օրը պաշտպանության նախարարի հետ այցելեցիք Նախիջևանի դիրքեր: Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ սահմանին ադրբեջանական ուժերը նոր հենակետեր են կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրքեր: Ո՞րն է Հայաստանի պատասխանը Բաքվի այս գործողություններին:
- Ձեզ պաշտպանության նախարարն ավելի հստակ կպատասխանի Ձեր կողմից բարձրացրած հարցերին: Բայց նաև մեր այցի նպատակը կանխարգելիչ էր այն առումով, որ նման հարցերը մեր ուշադրության կենտրոնում են՝ և պաշտպանության նախարարի համար, և ինձ համար: Մենք արդեն նշել ենք, որ ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու և բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից: Մենք, այսինքն՝ բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքն Ադրբեջանին է վերաբերում, պետք է խուսափենք ցանկացած նման զարգացումից:
Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի:
- Պարո՛ն Մնացականյան, Երևանը մշտապես ընդգծում է, որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ՝ կարգավորման համար: Խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մթնոլորտը: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Եվ վստահաբար, որքան հասկանում եմ, Նախիջևանյան դիրքերի ամրապնդումն այդ քայլերից մեկը չէ:
- Դուք մեկ օրինակ բերեցիք: Դրան են վերաբերում նաև հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են Բաքվից, որոնց էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին, վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող: Սա մեզ համար շատ էական, շատ կարևոր հարց է բանակցային գործընթացի կոնտեքստում: Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը:
- Պարո՛ն նախարար, հունիսին համանախագահների հետ եք հանդիպելու: Արդյո՞ք այս պահին քննարկվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:
- Եկեք չշտապենք: Դուք արդեն լսել եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: Սա շարունկվելու է: Մենք նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք:
- Ինչպե՞ս ենք մենք տրամադրված: Այսինքն՝ կառաջարկե՞նք ինչ-որ նախապայմաններ Բաքվին, թե՞ կշարունակենք այնտեղից, որտեղից կիսատ են մնացել բանակցությունները:
- Գոյություն ունի գործընթաց: Մենք դա գնահատում ենք, մենք պատրաստվում ենք և մտադիր ենք անել այն, ինչ մինչ օրս արվել է, և դրա հիման վրա կառուցել գործընթացը: Մենք խոսել ենք շարունակականության մասին, խոսել ենք խաղաղ, բանակցությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու մասին:
- Եվ վերջին հարցը, պարո՛ն նախարար: Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները և շատ խիստ մոտեցում է որդեգրում Իրանի հետ հարաբերությունները չխզող իր գործընկերների նկատմամբ: Մենք այս ուղղությամբ աշխատո՞ւմ ենք, ո՞րն է մեր մոտեցումը: Որովհետև հասկանալի է, որ Իրանը մեր հարավային հարևանն է, մեր հիմնական կոմունիկացիան, և մենք պարզապես չենք կարող որևէ հարաբերություն չունենալ Թեհրանի հետ:
- Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ:
Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ