Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ 05/30/2018   16:26  |  ԼՐԱՀՈՍ

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն, Նիկոլ, տիկնա՛յք և պարոնա՛յք, նախ և առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչպետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է: Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Երկու երկրների համար այս պատմական երևույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր երկու բարեկամ ժողովուրդներին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից և բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը: Վրաստանին և Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը: Օգտվում եմ առիթից և շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հարգելի վարչապետ, մեկ անգամ ևս հավաստում եմ Վրաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությունը: Շոշափել ենք նաև մեր երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացումը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր:

Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը: Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Վերջում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջն այցելության, անկեղծ զրույցի համար և հայտնում իմ պատրաստակամությունն ապագա համագործակցության համար:      

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն վարչապետ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որովհետև մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ և առանձնահատուկ նշանակություն, մենք միշտ էլ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար, անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ եմ զբաղվել, ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր և հիմա արդեն որպես ՀՀ վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և զգում եմ, որ ահա հայտնվել ենք այն կոնկրետ իրավիճակում, երբ եթե ոչ բոլոր, առնվազն բազմաթիվ ցանկություններ ի կատար ածելու և իրագործելու հնարավորություն ունենք: Ես ուզում եմ շնորհավորել ևս մեկ անգամ վրաց պետությանը, Վրաստանի ժողովրդին և անձամբ պարոն վարչապետին պետականության վերականգնման 100-ամյա տոնի կապակցությամբ: Մենք նույնպես նշեցինք Առաջին Հանրապետության 100-ամյակը, և իսկապես այդ տոներն իրար հետ կապված են: 

Հայաստանի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում և այս փաստը նաև ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան ու ավելի խորանան, և մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել:  Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում:

Մենք, իհարկե, քննարկեցինք նաև երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը մեր հարաբերություններում, որովհետև համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի այսօրվա օպերատիվ խնդիրների լուծման համար, այլև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք այսօրվա իրողություններն ավելի ճիշտ գնահատել, ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել  ապագայի և երակարաժամկետ համագործացկության տրամաբանությամբ: Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և մենք, իհարկե, ակտիվորեն կաշխատենք այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ:

Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, և այդ հարաբերությունները խորացնել  բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում: Իհարկե, կարևորագույն խնդիր է տարածաշրջանի կայունությունը: Մենք պարոն վարչապետի հետ մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևորագույն նախապայման է:

Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք իսկապես շատ տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, և մեզ շատ ջերմացնում է մեր հիշողությունը վրաց լրագրողների ակտիվ մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Ես այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, ովքեր մեզ համար արդեն հարազատ են դարձել, և շատ տարօրինակ էր, որ վերջին տասնհինգ-քսան օրվա ընթացքում նրանց քիչ էինք տեսնում և ուրախ եմ, որ ահա այսպիսի առիթ կա, բայց ես հույս ունեմ, որ այդ փոխադարձ հետաքրքրությունը կպահպանվի ոչ միայն մեծ քաղաքական իրադարձությունների շրջանում, այլև այդ հետաքրքրությունը մենք փոխադարձաբար կպահպանենք, որովհետև կա մի այսպիսի տարօրինակ հանգամանք, կարծում եմ, որ մենք շատ դեպքերում տեղյակ չենք լինում մեր երկրների ներսում տեղի ունեցող կարևոր իրադարձություններից և լրատվության դաշտում նույնպես մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որպեսզի ավելի լավ ճանաչենք միմյանց խնդիրները և ավելի լավ տեղեկացված լինենք մեր երկրներում տեղի ունեցող պրոցեսների մասին, և ընդհանրապես մենք շատ մոտիկ ենք, բայց անհրաժեշտ չափով կարծում եմ մեր երկրները, մեր ժողովուրդները քաղաքական պրոցեսների առումով ավելի լավ իրար ճանաչելու և ավելի մոտ լինելու անհրաժեշտություն ունեն:

Իհարկե, մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից, որովհետև մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից և սպասարկել մեր ազգային շահերը: Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը և զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում:

Շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: Ես համոզված եմ, որ մենք Թբիլիսիում շատ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ կանցկացնենք և իհարկե, պարոն վարչապետ, հույս ունեմ առաջիկայում Ձեզ տեսնել Երևանում, որպեսզի այս մթնոլորտը, այս տրամադրությունը մենք հնարավորություն ունենանք շարունակել: Իհարկե ուրախ եմ նաև արձանագրել, որ աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Երևանում, Վրաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու: Մենք իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, բայց ես կարծում եմ, մենք չպետք է բավարարվենք դրանով և պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու և իրար հետ խնդիրներ քննարկելու և բոլոր հարցերը  բարեկամության և եղբայրության մթնոլորտում լուծելու համար:

Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:24 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀնարավորություն կա մեծ լիցք ու թափ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյան
12:08 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի
10:30 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
17:23 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՇնորհավորում եմ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին
17:12 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շեշտադրեց Ղրղզստանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու պատրաստակամության մասին
16:09 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՏրամադրված ենք նոր թափ հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին. Փաշինյան
16:01 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը ներկայանում է որպես մի երկիր, որը մնում է պատասխանատու իր դրած ստորագրության համար. Թևան Պողոսյան
15:57 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ
15:05 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում
14:11 14/05/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]