ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ճվճվ Արոյի» որդին տեղյակ չի եղել, որ մեկ օր գտնվել է հետախուզման մեջ 05/14/2018 17:42 | Դատական ռեպորտաժներ
«Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի վերաբերյալ կողոպուտի ու մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության գործով այսօրվա դատական նիստում դատաքննությունը չսկսվեց:
Դատարանը ճշտեց ամբաստանյալների՝ Սերժ Վարդանյանի ու մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության մեջ մեղադրվող Գևորգ Խաչատրյանի ու Սամվել Քրմոյանի անձնական տվյալները:
Մասնավորապես, Սերժ Վարդանյանը ի պատասխան դատարանի հարցի՝ հայտնեց, որ նախկինում դատված է եղել, նախ ասաց, որ չի հիշում, թե ինչի համար է դատապարտվել, ապա քիչ անց հայտարարեց՝ «եթե չեմ սխալվում, պետական գույքը վնասելու» համար ու դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման:
Իր՝ Սերժ Վարդանյանի, մեկ օր հետախուզման մեջ լինելու մասին դատարանի ճշտող հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ ինքը տեղյակ չի եղել հետախուզման մեջ գտնվելու մասին:
Ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանը՝ պատասխանելով դատարանի՝ ձերբակալված եղե՞լ եք հարցին, պատասխանեց, որ մեկ տարի երկու ամիս եղել է կալանքի տակ: Սակայն քիչ անց պարզվեց, որ խոսքն այլ գործի մասին է, որով նա երկրորդ դատաքննության արդյունքում արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեղադրանքում ու անմեղ ճանաչվել:
Գևորգ Խաչատրյանը հաստատեց, որ ներկա գործով ինքը ձերբակալված չի եղել:
Դատական նիստում Գևորգ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը չի ստացել մեղադրական եզրակացության պատճենը, ի պատասխան մեղադրողը նշեց, որ ինքը ուղարկել է մեղադրական եզրակացության պատճենը ամբաստանյալին, սակայն այն վերադարձել է՝ «չպահանջված» մակագրությամբ: Մեղադրողը հենց դատական նիստերի դահլիճում փոխանցեց մեղադրական եզրակացության պատճենն ամբաստանյալին:
Դատարանը՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ծանոթ չէ մեղադրական եզրակացությանը, ուստի անհրաժեշտ է, որ նա կարողանա ծանոթանալ մեղադրական եզրակացությանը, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործում չկան տվյալներ նրա արդարացված լինելու մասին, ինչը ճշտելու կարիք կա, որոշեց հետաձգել դատական նիստը:
Ըստ Սերժ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Հր․ Քոչար փողոցի 44/2 հասցեի դիմաց կայանած Կարեն Գասպարյանի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։
Ըստ մեղադրական եզրակացության, 2017թ․ նոյեմբերի 26-ին «Աֆրիկյանների» ռեստորանային համալիրում՝ առանձնասենյակում, Գևորգ Խաչատրյանը ընկերների՝ Սերժ Վարդանյանի, Սամվել Քրմոյանի և ոմն Վալոդի հետ, բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի պատճառով նույն ռեստորանային համալիրից հաճախորդները հեռացել են, այնուհետև վիճաբանության մեջ են մտել մատուցողի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է մատուցողի ձախ աչքի շրջանին և նրան պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ