Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

«Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում 03/19/2018   15:13  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ  ներդրում: Ներդրումների արդյունքում 2016-ի ընթացքում ստեղծվել են 300 հիմնական աշխատատեղեր, 2017-ին՝ 652, իսկ 2018-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել 1450 հիմնական աշխատատեղ: Ըստ մարզպետի՝ մասնավոր հատվածում նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, 2018-ին նախատեսվել են 35.9 մլրդ դրամի ներդրումներ՝ ՓՄՁ, ագրոպարենային, զբոսաշրջության, գազաֆիկացման, էներգետիկայի, քաղաքաշինության ոլորտներում: Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին հասել է 117 հազարի՝ 2016-ի 61839-ի դիմաց, իսկ 2018-ին այս ոլորտում ակնկալվում է 15% աճ:                       

Մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ (նախատեսածի 100.1%-ը), իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազ դրամ (նախատեսածի 100.5%-ը): 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017-ի սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլրդ 207 մլն 680,5 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 2 մլրդ 778 մլն 957 հազար դրամ: 2018-ին մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատությամբ ավելի է նախատեսվել  150.3 մլն դրամով: 2016-ին մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտը կազմել է 7675 դրամ, 2017-ին` 9889 դրամ, իսկ 2018-ին՝ կանխատեսվում է 10470 դրամ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել. «2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»:     

Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում մարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Մարզում առկա է 1590 միավոր տրակտոր: 2017-ին  ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 15 միավոր տրակտոր: Ակնկալվում է տարվա ընթացքում ձեռք բերել ևս 10 միավոր գյուղտեխնիկա: Մարզպետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրում հիմնվել է 22 հեկտար ինտենսիվ այգի, իսկ 2018-ին նախատեսվում է հիմնել 410 հա: 2016թ. մարզի գյուղատնտեսության բնագավառում  պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ,  2017-ին՝ 4.7 մլրդ դրամի, իսկ  2018-ին 5 մլրդ դրամի ներդրումներ են նախատեսվում: Զեկուցվել է, որ ըստ համայնքների և մասնավոր ներդրողների հավաքագրվել են 2018-ին ագրո­պա­րենային ոլոր­տում նոր ստեղծվող և ընդլայնվող կարողությունները, արդյունքում՝ 20 համայնքների 72 սուբյեկտների կողմից կկատարվեն շուրջ 5 մլրդ դրամի ներդրումներ՝ ստեղծելով 790 աշխատատեղեր:

«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակ» կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը:

Մարզում շինարարության ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 25.3  մլրդ  դրամ՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: Աճը 2016-ի համեմատ կազմել է 15.3 մլրդ դրամ կամ 2.5 անգամ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ մարզպետարանի պատասխանատուն զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում տրամադրել է 190 շինթույլտվություն, որը 2016-ի համեմատ ավելի է 60-ով: Կարեն Կարապետյանն անբավարար է համարել շինթույլտվությունների տրամադրման ծավալներն ու ընդգծել, որ մյուս մարզերի համեմատ ցուցանիշները խիստ ցածր են: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները և խթանել շինարարության զարգացումը՝ համայնքներում մեծ ուշադրւթյուն դարձնելով հաշվառման գործընթացին, շինթույլտվությունների տրամադրման պարզեցմանը և այլն:  

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 171, գործող հիմնական աղբավայրերի թիվը՝ 46, փակված աղբավայրերի թիվը՝ 125, փակման ենթակա աղբավայրերի թիվը ՝ 5: 2017-ի ընթացքում աղբահանության վճարներից   եկամուտը կազմել է    193.58 մլն դրամ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից 162.4 մլն դրամ,  իրավաբանական անձանցից՝ 31.18 մլն դրամ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 349.8 մլն դրամ, որից 286.8 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի  55.3%-ը:     2018-ին աղբահանության վճարներից  պլանավորվել է 248.51 մլն դրամ եկամուտ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը 472.7 մլն դրամ, որից 388 մլն դրամն ուղղվելու է աղբահանությանը: «Աղբահանության ոլորտում եկամուտներն ու ծախսերը պետք է համեմատելի լինեն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել մարզում առկա իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն ու որոշ համայնքներում վերանայել աղբահանության վճարների սակագները:          

Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ: Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:08 08/03/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է». Կարեն Կարապետյանը մարզային խորհրդակցություն է անցկացրել Գորիսում  
13:11 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՄոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին
10:40 03/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով
13:41 26/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից
16:15 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում վարչապետը  մասնակցել է  արևային էլեկտրակայանի բացմանը,  ծանոթացել  ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին
15:14 02/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
14:55 17/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում և խորհրդակցություն անցկացրել քաղաքապետարանում
18:20 10/11/2017  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
11:54 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
10:42 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]