Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին 03/05/2018   13:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:  Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է  89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

Մարզում  առևտրաշրջանառությունը  2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1,9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ:  Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ  դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ  դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ:

Մարզում արտահանման ծավալը 2017-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ պակաս է 3 մլրդ դրամով: 2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով  նախատեսվել է ավելի քան 35.2  մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ: Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018թ.-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հա վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50%-ը: Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները: Մարզում 28000 հա ոռոգելի վարելահողերից 2017թ. ոռոգվել է 14000 հա-ն: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հա-ով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հա ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հա: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հա ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», - նշել է վարչապետը:    

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017 թ. տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազ.  դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով: Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազ. դրամ:  2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել  171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

Ըստ մարզպետի՝ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը 136 է, որոնցից փակվել է 124-ը, փակման ենթակա է ևս մեկ աղբավայր: Համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը 2017-ին կազմել է 634, իսկ 2018-ին կանխատեսվում է կնքված պայմանագրերի թիվը հասցնել 1400-ի: 2017-ին աղբահանության վճարներից գանձումը կազմել է 47.4 մլն դրամ, իսկ ծախսը՝ 154 մլն դրամ: 2018-ին աղբահանության վճարներից մուտքերը նախատեսվում են 130 մլն դրամ, իսկ ծախսը` 146 մլն դրամ: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 90%-ը: Նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել տեղական վճարների տեսքով և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքից և ընդգծել, որ պետության կողմից սուբսիդավորման արդյունքում տրամադրվող միջոցները հնարավոր կլինի ուղղել համայնքներում այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը: 

Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ մարզի բժշկական հաստատություններում 2017-ին արձանագրվել է վճարովի ծառայությունների 20%-ի աճ: Նախորդ տարվա ընթացքում վճարովի ծառայությունները կազմել են 121.9 մլն դրամ՝ տարեկան բյուջեի 7.3%-ը։ Մարզի բուժհիմնարկների 2018-ի բյուջեն կազմում է 1 մլրդ 453 մլն  662 հազ. դրամ, որը 2017-ի համեմատ նվազել է 5.6%-ով։ Հաշվի առնելով 2017-ին բուժհիմնարկներում կատարված օպտիմալացման աշխատանքները` նախատեսվում է ընթացիկ տարում վճարովի ծառայությունների մուտքերի կտրուկ աճ մինչև 170.7 մլն դրամով, 2017թ. համեմատ շուրջ 40%-ով։  Օպտիմալացման արդյունքում Աշտարակի և Ծաղկահովիտի ԲԿ-ներում պլանավորվել է խնայել 63.4 մլն դրամ, որը կուղղվի նախորդ տարիներին կուտակած կրեդիտորական պարտքերի մարմանը, կապիտալ ծախսերին և բուժսարքավորումների ձեռքբերմանը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներից և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու ընդլայնմանը: 

Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում առկա է 117 դպրոց, 116 հազար աշակերտ, 2266 ուսուցիչ, իսկ դպրոցների օպտիմալացման ծրագիրն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում կլինեն զգալի տնտեսումներ: «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:40 03/03/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով
13:41 26/02/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից
16:15 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում վարչապետը  մասնակցել է  արևային էլեկտրակայանի բացմանը,  ծանոթացել  ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին
15:14 02/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
14:55 17/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում և խորհրդակցություն անցկացրել քաղաքապետարանում
18:20 10/11/2017  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
11:54 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
10:42 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին
14:26 02/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում և հետևել «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շինաշխատանքների ընթացքին
10:47 26/08/2017  |  ԼՐԱՀՈՍ2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]