Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել

Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից 02/26/2018   13:41  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017թ. կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016 թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս): Առևտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016 թ. 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016 թ. 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016 թ. 12.5 մլրդ դրամի դիմաց:

Մարզպետի խոսքով՝ 2017 թ. արտահանման ծավալը կազմել է 8 մլրդ դրամ՝ գերազանցելով 2016թ. ցուցանիշը ավելի քան երկու անգամ: Նույն պատկերն են եղել նաև ներդրումների մասով՝ 2017 թ. ծավալը կազմել է 23.3 մլրդ դրամ (800 աշխատատեղ)՝ 2016 թ. մարզի 10.1 մլրդ դրամ (625 հիմնական աշխատատեղ) դիմաց: Այս տարի նախատեսվում է ապահովել 28.15 մլրդ դրամի ներդրում  և ստեղծել 885 հիմնական աշխատատեղ:

Ներկայացնելով պատկերը զբոսաշրջության ոլորտում, մարզպետը նշել է, որ Տավուշ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թ. կազել է 120.000 մարդ, ինչը 25.000 ավել է 2016թ. ցուցանիշից: Իսկ այս տարի Տավուշի մարզում նախատեսում են հյուրընկալել մինչև 135.000 տուրիստ:

Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016 թ. ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017 թ.՝ 9 միավոր, իսկ 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016 թ. հիմնվել է 25.3 հա պտղատու և ելակի ինտենսիվ այգիներ, 2017 թ. այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ:

Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը՝ հաշվի առնելով առկա միտումները: Զեկուցվել է, որ մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ՋՕ ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր դեռևս կա: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել հարցի լուծման հետևյալ տարբերակը. եթե կան հողատարածքներ (ամբողջությամբ կամ մասնակի), որոնք կարող են պոտենցիալ ներդրողին տրվել սեփականության իրավունքով՝ ջրամատակարարումն ապահովելու պայմանով, ապա այդ ճանապարհով գնալը կարող է աշխատել: Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից և արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել:

Զեկուցվել է, որ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր  եկամուտների մեջ 2017 թ. կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թ. 22.2 տոկոսի դիմաց:  2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 30.6 տոկոսի: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում 2017 թ. հավաքագրվել է 64 մլն դրամ՝ 2016 թ. 55 մլն դրամ, 2018 թ. նախատեսվում է հավաքագրել 96 մլն դրամ: Ծախսերը 232 մլն, 2017 թ. 278 մլն, 3030 մլն 2018 թվականին: Կառավարության ղեկավարը Տավուշի մարզում այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ծախսեր-եկամուտներ անհամամասնական հարաբերակցության վրա՝ հանձարարելով վերանայել պլանավորումը: «Մենք անցած տարի հանրապետությունով մեկ բավական մեծ աճ ենք ունեցել: 2016 թ. մենք 800 մլն դրամ հավաքում էինք, 2.7 մլրդ դրամ սուբսիդավորում էինք, 3.5 մլրդ դրամ ծախսում էինք: Այս տարի մենք պլանավորել ենք հավաքել 3.7 մլրդ դրամ և նույն 3.5 մլրդ դրամը ծախսել: Մենք որոշակի կողմնորոշիչներ տալիս ենք, բայց ձեր սակագին որոշողը դուք եք: Ձեր բյուջեն պետք է ծախսափակ լինի, որովհետև ծախսը մեծացնում եք, սակայն համաչափ մուտքեր չեք բերում: Սուբսիդիան մենք շարունակելու ենք տրամադրել, բայց ոչ թե նրա համար, որ այդ գումարները ծախսվեն ոչ թե աղբահանության վրա, այլ որևէ մնայուն բանի ստեղծման համար: Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով տեղեկատվությունը ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի: Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարևորությանը՝ նշելով. «Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա. այդ պահանջարկը բավարարվում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի մասնակիցների կողմից: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաև երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է: Դիլիջանում IDeA հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է հանրապետական մասշտաբով բարձր դասարանների բիզնես ծրագրերի (նաև անգլերենով) մրցույթ, որի հաղթողը Դիլիջանի դպրոցն է ճանաչվել՝ ստանալով արտերկրում կարողությունները զարգացնելու հնարավորություն: Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարևորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին և շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում վարչապետը  մասնակցել է  արևային էլեկտրակայանի բացմանը,  ծանոթացել  ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին
15:14 02/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
14:55 17/11/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում և խորհրդակցություն անցկացրել քաղաքապետարանում
18:20 10/11/2017  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
11:54 17/10/2017  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
10:42 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին
14:26 02/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում և հետևել «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շինաշխատանքների ընթացքին
10:47 26/08/2017  |  ԼՐԱՀՈՍ2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում
10:18 31/07/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում
10:57 22/07/2017  |  ԼՐԱՀՈՍ«Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]