Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում և հետևել «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շինաշխատանքների ընթացքին 09/02/2017   14:26  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ  542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:

Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:

Մարզի տնտեսավարող սուբյեկտների և օտարերկրյա  ներդրողների  կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝  Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Գյումրիում և Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:  

Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը՝ նկատի ունենալով, որ մարզը հարուստ է պատմամշակութային և հնագիտական հուշարձաններով: Այս առումով կարևորվել է Գյումրի քաղաքի «Կումայրի»  պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Հառիճի և Մարմաշենի վանական համալիրների, Երերույքի տաճարի դերը, որոնք հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկն իր ուրույն կենսաբազմազանությամբ էկոզբոսաշրջային կլաստերի կազմակերպման լավագույն տարածքն է:

Անդրադառնալով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտներին՝ վարչապետը նախ անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ և համապատասխան ծրագիրն առաջիկայում  կներկայացվի կառավարության հաստատմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:

Վարչապետը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը և ավելացրել, որ կառավարության նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն զեկուցել է, որ այժմ իրականացվում է սերմաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է Գյումրիի սելեկցիոն կայանի, Սյունիքի սերմնաբույծների միության և էջմիածնի կայանի գործունեության արդյունքում արտադրել բարձր վերարտադրության սերմեր, որի նպատակն է Հայաստանում գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով: Վարչապետին ներկայացվել է նաև մարզում տեսքտիլի ոլորտի զարգացման ծրագիրը:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է, և պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաև վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:

Տեղեկացվել է, որ մարզում ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արձանագրվել է համայնքների սեփական եամուտների 15 տոկոսի աճ, մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 9 հազար 500 դրամ, ինչը բավականին բարձր է մի շարք մարզերի մարզերի ցուցանիշներից: Վարչապետը հետաքրքրվել է այլ մարզերի նկատմամբ համայնքների սեփական եկամուտների հետ կապված վերլուծությունների ընթացքից և գոհունակություն հայտնել կատարվող աշխատանքներից: «2018 թվականին համայնքների բյուջեների պլամանավորման ժամանակ համայնքնապետերին մաքսիմալ պետք է օգնենք և հիմնավորենք, որ նրանք ունեն զարգացման մեծ հնարավորություններ: Սեփական եկամուտների հորիզոնը հստակ սահմանելու ենք ու քայլ առ քայլ գնալու ենք առաջ», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել 1763-ի հետ: Վարչապետը կարևորել է աղբահանության ուղղությամբ տեղական բյուջեների ճիշտ կազմակերպումը: «Խնդիրը դնում ենք շատ կոշտ և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են նաև Շիրակի մարզում առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, տեղեկետվական տեխնոլոգիաների ոլորտներում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, համայնքային զարգացման բնագավառներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տեղեկատվություն է ներկայացվել կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 26/08/2017  |  ԼՐԱՀՈՍ2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում
10:18 31/07/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում
10:57 22/07/2017  |  ԼՐԱՀՈՍ«Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզում
10:23 01/07/2017  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետ
20:12 15/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍահմանամերձ Չինարի գյուղի ներդրումային ծրագրերը քննարկվել են կառավարությունում
15:18 22/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնքներում յուրաքանչյուր քաղաքացու համար նորմալ պայմաններ ստեղծելն է». ՀՀ վարչապետն այցելել է Շիրակի մարզ
11:03 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի
11:00 18/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը
12:39 13/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն այցելել է Վայոց Ձորի մարզի արտադրական ձեռնարկություններ և քննարկել զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
10:22 11/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]