Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ)
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»

ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ցանկանում է հասնել ԼՂ խնդրի քաղաքական և բանակցային լուծման. բացառիկ հարցազրույց 03/07/2018   11:01  |  Ղարաբաղյան հակամարտություն

ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության մամուլի պատասխանատու Ջիովաննի Դավոլին:

-Իտալիան 2018 թվականի հունվարից ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ինչպես 2018 թվականի հունվարի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ընդգծեց Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, մեր նախագահության առաջնահերթությունները երեքն են: 

Շարունակելով ԵԱՀԿ-ում նախորդ նախագահողների գործողությունները՝ լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինայում և դրա շուրջ ծավալված ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման ջանքերին: Այս համատեքստում նախարար Ալֆանոն հատուկ առաքելություն է իրականացրել դեպի Ուկրաինա (2018 թվականի հունվարի 30-31-ը)՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում այցելելով նաև Դոնբասում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելություն և Մոսկվա (փետրվարի 1):

ԵԱՀԿ-ում ավելի մեծ ուշադրություն ենք ցուցաբերում Միջերկրածովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներին և հնարավորություններին՝ մասնավորապես առաջ մղելով ԵԱՀԿ դերակատարությունը միգրացիայի հարցում, ինչպես 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ը Պալերմոյում Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ընդգծեց այն նախագահող նախարար Ալֆանոն:

Պրոակտիվ մոտեցում ենք ցուցաբերում ԵԱՀԿ 3 «ուղղություններին» (ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական, մարդու իրավունքներ) և նոր անդրազգային սպառնալիքներին (ահաբեկչություն, կիբերանվտանգություն, պայքար զենքի, թմրամիջոցների, մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի և վտանգավոր արտանետումների դեմ):

-Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

-Ճգնաժամի կարգավորման տարրերն արդեն դրվել են բանակցային սեղանին՝ շնորհիվ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնացված հանձնառության:

Հետևաբար, լիակատար աջակցություն ենք ցուցաբերում մինչև այժմ ընդունված մոտեցմանը. երբ կողմերը ներգրավվել էին բարձրագույն քաղաքական մակարդակում՝ երկու նախագահների միջև ուղղակի շփման ձևով, մենք ականատեսը եղանք դրական զարգացումների: Այս առումով մենք աջակցում և սատարում ենք հետագա շփումներին ամենաբարձր մակարդակով՝քաջ գիտակցելով, որ կողմերի շրջանում քաղաքական կամքի առկայությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի առանցքային գործոնն է:

-Ունեք արդյոք հատուկ նախաձեռնություններ, որոնք կարող են առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

-ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը նպատակ է հետապնդում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, բանակցային և կայուն լուծման:

Մենք գործելու ենք ԵԱՀԿ նախկին համանախագահողների ոգուն համապատասխան, հետևողականորեն աջակցելով Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ջանք չենք խնայելու օգնելու և աջակցելու կողմերին՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի:

-Ինչպե՞ս կգնահատեք հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը: Ինչպիսի՞նն է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ինչպիսի՞ հեռանկարներ կան առաջ մղելու տնտեսական կապերը:

-Մենք Հայաստանի հետ փայլուն երկկողմ հարաբերություններ ունենք՝ հիմնված ամուր պատմական ու մշակութային կապերի վրա: Մենք Հայաստանն ընդունում ենք որպես մոտ բարեկամ և տարածաշրջանում վստահելի գործընկեր՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակում: Մեր հարաբերությունների ինտենսիվությունն ապացուցվել է 2017 թվականին կազմակերպված շատ կարևոր նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին էր նախորդ տարի հունիսին Հռոմում կազմակերպված հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին՝ մեր երկու երկրի տնտեսությունների միջև փոխգործակցության շատ տարրեր կան: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ գոյություն ունեն ավելի լայն հնարավորություններ ընդլայնելու մեր համագործակցությունը, մասնավորապես արդյունաբերության և երկկողմ առևտրի ոլորտներում: Մենք շարունակելու ենք աշխատանքը՝ ամրապնդելու այդ կապերը ինստիտուցիոնալ և տեղեկատվական մակարդակում՝ ի շահ մեր երկրների քաղաքացիական հանրության և գործարար շրջանակների:

Հարցազրույցը Արաքս Կասյանի 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:43 06/03/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան
14:11 21/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի ու Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին», որտեղ լավ մտադրություններն ու գաղափարներն անհետանում են մշուշում. Թոմաս Դե Վաալի հոդվածը. Tert.am
11:35 21/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԿասպրշիկի գրասենյակ. Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում.  Panorama.am
16:26 19/02/2018  |  ԼՐԱՀՈՍԼիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի նմանատիպ մեքենայությունների արդյունքում
09:39 17/02/2018  |  Մամուլ«Բլից-կրիգ» չի լինի. հայկական կողմը կարող է գնալ հակահարձակման. «Ժամանակ»
15:21 16/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին
11:10 16/02/2018  |  ՀարցազրույցՄինչև ռազմական հեռանկարը չբացառվի՝ դժվար է ակնկալել քաղաքական հարցերի քննարկում. Արցախի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցը «Ռադիոլուրին»
13:26 15/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան դեպքերը վկայում են, որ ԼՂ գոտում իրավիճակը պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ հետախուզության զեկույցի մասին
14:11 14/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում նոր բռնկումների ռիսկ է տեսնում
09:20 13/02/2018  |  ՄամուլՀամանախագահների հաղորդագրությունը հեշտ «ընթեռնելի» է, այն արտահայտում է դրությունը ԼՂ շփման գծում. Ուվե Հալբախ. «168 ժամ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]