Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաև ապագա վարչապետ՝ իշխանության կրողը. «Իրատես de facto» 03/06/2018   09:16  |  Մամուլ

«Իրատես de facto» թերթը գրում է, որ Վարչապետի անունը ՀՀԿ-ն հրապարակելու է ապրիլի 10-ին:

Ինչպես թերթն է մեկնաբանում, ունենալով մեկ շաբաթվա լուֆտ` մինչև վարչապետի ընտրություն: Նիկոլ Փաշինյանն այդ լուֆտից առաջ փորձում է գործուղվել Ազատության հրապարակ` կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, այդ ընթացքում ոչ միայն Ազատության հրապարակը, այլև իր լուսաբացներն ու «բարի երեկոները», բոլոր կարգի «բարև ձեզ»-երը հագեցնելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու մասին ասած երբեմնի մտքերով:

«Ինչո՞ւ: Շատ պարզ: Առաջին հերթին իր իմիջի, հաջողելու դեպքում էլ` իրեն տրված խոստումների համար: Բան է, թե իրենց կոնգլոմերատը հաջողության հասնի, ինքը մաս կկազմի իշխանական կոալիցիայի` դրան հաջորդող բոլոր «հետևանքներով»: Մի ժպտացեք: Քաղաքականության մեջ պետք է հաշվարկել ոչ միայն «ա, բ, գ..» պլանները, այլև «ալֆա-օմեգա» ողջ տիրույթը:

Մինչ կանցնենք Նիկոլի «օմեգային», նախ՝ այն մասին, թե ինչպես է պարզաբանելու իր վարչապետ դառնալու հակափաստարկը Սերժ Սարգսյանը (հասկանալի է, չէ՞, որ նա է լինելու «մեր միակը թյուրիմացաբար և մեր վերջինը ճակատագրով»), այն է` ապագա վարչապետը: Այդ գործը` «նշանների լեզվով», Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է Ֆիդել Կաստրոյի մասին պատմած անեկդոտով (երբ մահամերձ Կաստրոյին ասում են` ժողովուրդը եկել է Ձեզ հրաժեշտ տալու, կոմանդանտեն հարցնում է` էդ ո՞ւր է գնում ժողովուրդը, որ եկել է հրաժեշտ տալու), և ապա, շաբաթ օրը ՀՀԿ կանանց հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել ասել, որ մինչև 2021 թ. տեղի ունենալիք համագումարն ինքը ՀՀԿ առաջնորդն է:

Ու թե սրան էլ հավելում ենք Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ առաջնորդ լինելուց, նաև «շարքային» ՀՀԿ-ական է, ասել է` ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի որոշմանը ենթակա անձ, ապա հասկանալի է դառնում, որ նա, կրկնելով Նիկոլին (գուցե ոչ իր հեռախոսը միացնելով), յուր ՀՀԿ-ին հիշեցնելու է, որ ինքը ժամանակին ասել է, թե հրաժարվում է այդ պաշտոնից: ՀՀԿ-ն համառելու է, և դա լինելու է ոչ թե ներկուսակցական «սինդրոմ», այլ ժողովրդավարական կուսակցության խորագնա որոշում: Ընդ որում, դա լինելու է ոչ այնքան կոնյունկտուրային, որքան համոզված որոշում` ՀՀԿ-ականների կողմից, անգամ Կարեն Կարապետյանի մտերիմ օլիգարխների, որոնցից «քերած» հարկերի հաշվին Կարեն Կարապետյանն ապահովում է իր յոթտոկոսանոց տնտեսական աճը: Ի դեպ, ՀՀԿ-ում, որը մեծամասնություն է, և նրան է պատկանում վարչապետ ընտրելու իրավասությունը, ոչ ոք չի պայքարում այլ վարչապետացուի համար:

Այլ վարչապետացուի, այն է` Կարեն Կարապետյանի համար պայքարում են այլ կուսակցությունում, չնայած չի բացառվում, որ վերջին պահին հետ քաշվեն Նիկոլի գծագրած ճանապարհային քարտեզից` փողոցային պայքարից: Ասել է` «Ելքում» տեղի ունենա այն, ինչը, որպես օրինաչափություն, տեղի է ունենում հայաստանյան ընդդիմության հետ` միշտ: Նրանք բեկորվում են: Աղոթքով կամ առանց աղոթքի:

Ինչ է անում, խոշոր հաշվով, Նիկոլն ամեն օր բավականին տպավորիչ թվեր ցույց տվող, տնտեսական բարձր աճ ապահոված Կարեն Կարապետյանի համար: Նա վերակերպավորում է վերջինիս իր միջոցով: Ապրիլի 17-ի ընտրություններին վարչապետի թեկնածու Նիկոլի մեջ «ապրելու» ու «պայքարելու» է նաև Կարեն Կարապետյանը: Եթե հավատանք «աղբյուրներին», ապա Կարեն Կարապետյանը Հայաստան վարչապետության է եկել Սերժ Սարգսյանի հորդորով. եթե ապահովի անհրաժեշտ տնտեսական աճ, ապա կդառնա նաև ապագա վարչապետ՝ իշխանության կրողը: Նիկոլը սա է անվերջ հիշեցնում իր հեռախոսի մեջ եղած Սերժ Սարգսյանի «տեսագրությամբ», որ դու, պարոն Սարգսյան, խոստում ես տվել, ուստի կատարիր խոստումդ:

Որովհետև այլ` տպավորիչ, խարիզմատիկ մեկը Կարեն Կարապետյանի շրջապատից, ասենք` առողջապահության նախարարը (ասում են` պատրաստվում է առաջիկայում է՛լ ավելի զարմացնելու հայ հանրությանը, քան ծխելու դեմ պայքարն էր), հո չէ՞ր «հիշեցնելու» Սերժ Սարգսյանին, թե ինչ խոստում է տվել Կարապետյանին` բերելով Մոսկվայից:

Ու հիմա հարցերի հարցը մեկն է՝ կհաջողվի՞ Նիկոլին համախմբել ողջ ընդդիմությանը` փողոցային պայքարի համար:
Չէ՞ որ ընդդիմությունը նույնպես խելացի է և հասկանում է` ով ում համար է պայքարում` «հանուն հայրենիքի»»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի՝ 06.03.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]