ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից 02/20/2018 14:30 | Արտակարգ պատահարներ
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի Վրացական 10 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկի պայթյունի հետևանքներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար դեպքի վայր են հրավիրվել համապատասխան մասնագետներ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, լիցենզավորված սեյսմիկ հետազոտության իրականացնող կազմակերպություններից, որոնք պետք է կատարեն թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Նրանք ստուգելու են շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, միջնահարկերի, աստիճանավանդակի, ամբողջ կրող կոնստրուկցիայի վիճակը: Եզրակացությունից հետո մենք արդեն ձեռնամուխ կլինենք համապատասխան աշխատանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արեյանը:
Նա հավելեց, որ օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինները` արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչությունը, ոստիկանությունը իրականացնում են հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները:
«Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, իրավունք չունեմ որևէ վարկածի վերաբերյալ քննարկում անել, սա մասնագիտական աշխատանք է, եկեք ապավինենք մասնագիտական կարծիքին»,- ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը` պատասխանելով հարցին` կա՞ն նախնական վարկածներ, թե ինչն է պայթյունի պատճառը:
Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է Երևանի քաղաքապետի վերահսկողության տակ:
«Մենք առաջնահերթ աշխատանքներ պետք է անենք, որովհետև տուժել են նաև հարակից շենքերի բնակարանները: Առաջին անհրաժեշտության աշխատանքները մենք այսօրվանից կիրականացնենք: Շենքի այս հատվածի անվտանգությունը պետք է պահպանված լինի մինչև անհրաժեշտ աշխատանքների ավարտը»,- մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետը:
Դիտարկմանը, թե քաղաքացիներն ահազանգում են, որ հարկավոր է ամրակներ դնել, որպեսզի շենքը չնստի, Կամո Արեյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ քաղաքացիների տագնապներն ու անհանգստությունը, դրա համար մենք հրավիրել ենք մասնագիտական խումբ: Եզրակացությունից հետո պարզ կդառնա ուժեղացման անհրաժեշտության միջոցառումների անհրաժեշտություն կա, թե ոչ: Եթե կան, պետք է անմիջապես իրականացվեն»:
Հարցին` պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին վնասի փոխհատուցում լինելո՞ւ է, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի և պարզվեն պատճառները: Պատճառները ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին: Շենքն ընդգրկված է բազմաբնակարան համակեցության կանոնների մեջ: Հետաքննության արդյունքը երբ կտա պատճառները, ըստ այդմ` օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է լուծվելու այն քաղաքացիների ժամանակավոր կեցության խնդիրը, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն կարող շարունակել բնակվել իրենց բնակարաններում` Կամո Արեյանն ասաց, որ ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ պայթած բնակարանի մուտքի բնակիչները շարունակվեն բնակվել իրենց բնակարաններում:
«Հիմա մենք կսպասենք, որպեսզի մասնագիտական խումբն ավարտի աշխատանքը, որից հետո վարչական շրջանի ղեկավարի հետ նաև այդ հարցին կանդրադառնանք: Եթե մարդկանց 20.02.2018 Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից կյանքին վտանգ է սպառնալու ,անթույլատրելի է այստեղ ապրելը, մենք պետք է փորձենք լուծել նրանց ժամանակավոր կեցության խնդիրը` բարեկամների մոտ կամ, եթե դրա հնարավորությունը չունեն, վարչական շրջանի աշխատակազﬕ հետ մենք մի բան կկազմակերպենք»,- նշեց նա:
Ընդհանուր առմամբ, մուտքում կա 14 բնակարան, որոնցից 4-ն է վնասվել պայթյունի հետևանքով: Այդ 4 բնակարաններից երկուսը վնասվել են մասնակի: Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը քաղաքապետի հսկողության ներքո է, իրենք դեպքի վայրից չեն հեռանալու մինչև համապատասխան աշխատանքները չավարտվեն:
Վնասված շենքի բնակիչներն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթած բնակարանում մարդ չի ապրել, այնտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Բնակիչները ենթադրում են, որ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանքով: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի որոշ բնակարանների ապակիներ, վնասվել են շենքի բակում կայանած մեքենաները:
ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայություն փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից ﬔկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները: Զոհեր և տուժածներ չկան: Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոﬔքենաները: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ