Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Լևոն Մնացականյանի հարցազրույցը. News.am 02/12/2018   10:49  |  Հարցազրույց

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am գործակալությանը։

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցը՝ կրճատումներով

-Նախօրեին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհվել։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շփման գծում։

-Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Իսկապես, նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Վերջին շրջանում հակառակորդն ավելի շատ հրաձգային զենք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում։ Վերջին միջադեպը դրա եւս մեկ վկայությունն է։

-Երկար տարիներ խոսվում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Եթե երկրորդ հարցում առկա է Ադրբեջանի ակնհայտ հակազդեցությունը, առաջինի դեպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան։ Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդյունքներ կտա՞։

-Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսեւորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսեւորեն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսեւորվել։ Ադրբեջանական կողմից էլ իրականացվում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ոչ այնպիսի ծավալներով, որքան մեզ մոտ, բայց դա էլ բավարար է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել  աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։ Որպես Արցախի պաշտպանության նախարար եւ Պաշտպանության բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին։ Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել։ Թե որքանով հնարավոր կլինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցույց կտա ժամանակը։

-Հայկական կողմը բազմիցս կարծիք է հայտնել տեղական հրամանատարների միջեւ ուղիղ շփումների օգտակարության մասին՝ միջադեպի դեպքում իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

-Մենք պատրաստ ենք դրան։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ։ Հաճախ են դեպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրոք նախանշված վայր՝ վկայակոչելով այս կամ այն հորինված պատճառը։ Դա վկայում են նաեւ դիտորդները։ Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հենց դիտարկումների ժամանակ, նույնիսկ մեր կողմից զինծառայողի վիրավորման ցավալի փաստ։ Այսինքն, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ, եւ դիտարկման ընթացքում տրվող երաշխիքները եւս զսպող գործոններ չեն։

-Ադրբեջանական կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում այս կամ այն հզոր սպառազինության ձեռքբերման մասին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։

-Մի առիթով ասել եմ. իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Հնարավոր է՝ այդ գումարները դուրս են գրվում՝ հանգրվանելով պաշտոնյաների գրպաններում։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։ Այսպես, բոլորովին վերջերս հյուսիսային ուղղությամբ մենք հնարավորություն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինության» ցուցանմուշ եւ ցույց տվեցին ԶԼՄ-ներով։ Սովորական սիրողական անօդաչու, եւ դա առաջին դեպքը չէր։ Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, որ փորձում է ներկայացնել։

-Ի՞նչ հետեւություններ են արվել 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո։

-Բնականաբար, յուրաքանչյուր միջադեպից հետո մանրամասն վերլուծություն է կատարվում։ Այդպես արվել է նաեւ 2016-ի ապրիլից հետո։ Ուսումնասիրվել ու վերլուծվել են բոլոր գործողություններն ու իրադարձությունները, արվել են համապատասխան եզրակացություններ, դրանց արդյունքում անցկացվել ու շարունակում է անցկացվել հսկայական աշխատանք։ Շեշտը դրվել է առաջնագծի արքավորումներով հագեցման, մարտական հերթապահության պայմանների բարելավման, առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման, մարտական եւ թիկունքային ապահովության, կառավարման արդյունավետության բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրա։ Այսինքն աշխատանք է տարվել բոլոր ուղղություններով, եւ այդ աշխատանքը շարունակվում է։ Կարելի է ասել, որ անհնար է համեմատել այն ինչ կար ու այն ինչ հիմա կա։ Բայց մենք բավարարված չենք ձեռք բերածով, չենք կարծում, որ դա բավարար է, եւ աշխատանքը շարունակվում է։

 

-Պայքարի տարրերից մեկը քարոզչությունն է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այդ նպատակներով հսկայական միջոցներ է ծախսում։ Ի՞նչ տեղ է հատկացնում քարոզչությանը ղարաբաղյան կողմը։

-Քարոզչությունն, իսկապես, մեծ նշանակություն ունի, բայց անհրաժեշտ էհիշել, որ գոյություն ունի երկու ուղղություն՝ իրական քարոզչություն եւ ապատեղեկատվություն։ Դրանք տարբեր բաներ են։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու համար, եւ բոլորը հասկանում են դա։ Կան գործիչներ, այդ թվում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքվին այդ գործում։ Բայց ես այդ մարդկանց նույնիսկ չէի անվանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ։ Այդ մարդկանց համար նման պահվածքը բիզնես է, որը նրանց շտ կոնկրետ նյութական օգուտ է բերում։ Մեր կողմից քարոզչություն վարվում է, եւ այն հիմնված է փաստերի ու պատմության վրա, ընդ որում օգտագործվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան պատմական աղբյուրներ։ Հայկական կողմը աշխատանքը վարում է համոզիչ եւ ապացուցողական բազայով։ Այնպես որ քարոզչության մեթոդները համեմատելի չեն։

-Վերջերս Ադրբեջանի նախագահը հերթական ագրեսիվ հայտարարությունն է արել՝ խոստանալով «վերադառնալ Երեւան»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Հիշում եք, նրանք ժամանակին ուզում էին թեյ խմել Շուշիում եւ իրենց դրոշը բարձրացնել Ստեփանակերտում։ Ապրիլից առաջ (2016 թվականի-խմբ) նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպես կոչված, քարոզչական նկարահանումները, ավելի մոտ էին Բաքվին, քան Երեւանին։ Ոտնձգությունների դեպքում այդ վայրերն ավելի հեռու կլինեն։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են եւ եթե Ալիեւի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:53 10/02/2018  |  ՄամուլԱդրբեջանի ներքաղաքական օրակարգից որոշ ժամանակով դուրս է գալու ղարաբաղյան հակամարտությունը. Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»
14:52 08/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱռանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման առաջ շարժվելն անհնար է. Շավարշ Քոչարյան
09:16 08/02/2018  |  ՄամուլԱնակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը. «Ժամանակ»
17:45 06/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄԽ համանախագահները Ստեփանակերտում կքննարկեն հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը. Դավիթ Բաբայան
09:47 06/02/2018  |  ՄամուլԼավրովը հրապարակայնացրել է ՌԴ-ի իրական մտադրությունը ղարաբաղյան գոտում դիտորդ­ներ տեղակայելու մասին. «Հրապարակ»
16:45 01/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ շփման գծում դիտորդների թվի ավելացման համաձայնությունը դրական քայլ է համարում
16:28 01/02/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով
14:50 30/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԻտալիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում առավելագույն ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտության կարգավորմանը
18:01 29/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքվի հայտարարությունների մեջ ոչ միշտ է պետք տրամաբանություն փնտրել. Նալբանդյան
17:29 29/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանը ԼՂ կարգավորման գործընթացում նախապայմաններ չի առաջադրել. Նալբանդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]