Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը 05/14/2024   14:41 Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 Ուսանող, ոտքի. իրազեկման ակցիա՝ Գյումրիի բուհերում 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Ներքին Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ)

Նախագահը մասնակցել է ԵԽ-ին պաշտոնական հուշանվերի հանձնման արարողությանը 01/24/2018   18:55  |  ԼՐԱՀՈՍ

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը մասնակող Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենին ցուցադրել է ԵԽ բակում՝ մուտքի հարակից հատվածում, տեղադրված խաչքարը:Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ


Մեծարգո´ պարոն Գլխավոր քարտուղար, 
Հարգելի´ հայրենակիցներ, 
Տիկնա´յք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող գեղեցիկ ավանդույթի ներքո, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակի կապակցությամբ այսօր Հայաստանը Եվրոպայի խորհրդին է նվիրում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության ամենավառ կերտվածքներից մեկը՝ հայկական խաչքարը։ Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է, որ այն այսուհետ ապրելու է Ստրասբուրգի սրտում՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հովանու ներքո՝ ի նշան այդ արժեքներին մեր անվերապահ հավատարմության։

Իր երկուհազարամյա պատմությամբ՝ խաչքարագործությունը նաև հայ ժո-ղովրդի արդի մշակութային դրսևորումներից է․ այսօր էլ մեր խաչքարագործները, հենվելով ազգային ավանդույթների վրա, իրենց վարպետությամբ շարունակում են ոչ միայն վերարտադրել ու թարմացնել, այլև ստեղծագործել, վերաիմաստավորել ու նորովի մատուցել այդ արվեստը:

Պատահական չէ, որ սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծող հայկական խաչքարային արվեստը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս հուշարձանն արտացոլումն է այն արժեքների, որոնց վրա խարսխված են հենց Եվրոպայի խորհրդի հիմնասյուները։ Եվ կասկածից վեր է, որ ժողովուրդների մշակութային ժառանգության կոթողները Եվրոպայի խորհրդի տարածքում և ամենուր պետք է օգտվեն պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Այդ հանձնառությունը պարտավոր է երաշխավորել քաղաքակրթական արժեքներից իրենց չօտարող յուրաքանչյուր պետություն։

Պարո՛ն Գլխավոր քարտուղար, 

Այսօրվա արարողությունը, հավատացած եմ, մեծ խորհուրդ ունի բոլորիս համար, նաև՝ Ստրասբուրգում և Էլզասի շրջանում ապրող ֆրանսահայերի ու այստեղ աշխատող մեր քաղաքացիների համար, քանզի սա առաջին հայկական հուշարձանն է Ֆրանսիայի այս հատվածում։ Թող այս գեղեցիկ պուրակի այցելուներին խաչքարը մշտապես հիշեցնի Եվրոպայի խորհրդի դավանած հիմնարար արժեքների անօտարելիության ու անխախտելիության մասին։ 

Շնորհակալություն:

 


ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթը Եվրոպայի խորհրդին հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողության ժամանակ

Պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Նալբանդյան, պարո՛ն Ռասմուսեն, պարո՛ն դեսպան, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես ուրախ եմ ընդունել այս նվերը՝ միջնադարյան խաչքարի՝ հուշաքարի և Հայաստանի հարուստ մշակույթի խորհրդանիշի այս հիասքանչ արտապատկերումը: Նշելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը՝ այս նվերը կդառնա ամենօրյա հիշեցում, թե ինչու ենք մենք այստեղ: Պաշտպանելու և առաջ մղելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ մեր 47 անդամ պետությունների շուրջ 800 միլիոն քաղաքացիների:

Այս քարը և Ձեր անձնական ներկայությունն այստեղ այսօր, Նախագա՛հ Սարգսյան, հստակ արտահայտում են Հայաստանի հանձնառությունը մեր արժեքների և մեր համաեվրոպական իրավական տարածքի հանդեպ: Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարևոր է և առավել գնահատելի: Իրապես, 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր Հայաստանը, մի շարք համապարփակ ներքին բարեփոխումներ իրականացնելով, նշանակալի քայլեր է արել՝ ի կատարումն իր պարտավորությունների: Գործընթացը դեռևս շարունակվում է, սակայն արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել: 

Վերջին զարգացումների առումով ողջունել ենք սահմանադրական բարեփոխումները և ընդգծել կառավարության վճռականությունը՝ պաշտպանելու և առաջ մղելու կանանց իրավունքները: Դա արտահայտվեց վերջերս «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունմամբ: Այն իր հերթին ճանապարհ է բացում Ստամբուլի կոնվենցիայի ստորագրման համար:

Հայաստանը նաև կազմակերպությունում հստակ առաջնորդություն ցուցաբերեց 2013 թվականին Նախարարների կոմիտեում իր առաջին նախագահության ընթացքում: Այդ ընթացքում մի շարք մեծ նախաձեռնություններ իրականացվեցին Դատարանի համակարգի ամրապնդման առումով՝ Եվրոպական կոնվենցիային հավելյալ արձանագրությունների ընդունման միջոցով:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է լիովին իրականացնել անդամակցության իր պարտավորություններն ու հանձնառությունները, նրա ժողովուրդն ու իշխանությունները կարող են լիահույս լինել Եվրոպայի խորհրդի աջակցության նկատմամբ: Միաժամանակ, մենք ընդունում ենք այս նվերը հաճույքով և երախտագիտությամբ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:44 23/01/2018  |  ՔաղաքականԻնքնորոշման համար պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ. Նախագահ
20:01 23/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
18:36 23/01/2018  |  ԼՐԱՀՈՍԵլիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
19:30 22/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
19:00 18/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ
22:08 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
21:23 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ
20:56 16/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը
19:29 15/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահին գլխավոր դատախազը ներկայացրել է հանցավորության հակազդման, օրինականության ապահովման և այլ ուղղություններով 2017թ. իրականացված աշխատանքները և 2018թ. առաջնահերթությունները
21:57 12/01/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]