ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահին գլխավոր դատախազը ներկայացրել է հանցավորության հակազդման, օրինականության ապահովման և այլ ուղղություններով 2017թ. իրականացված աշխատանքները և 2018թ. առաջնահերթությունները 01/15/2018 19:29 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին:
Ներկայացնելով 2017թ. ընթացքում հանրապետությունում ընդհանուր հանցավորության և հանցագործությունների բացահայտման դինամիկան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:
Գլխավոր դատախազի տեղեկացրել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին: Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճել են բացահայտման ցուցանիշները, ինչը, Արթուր Դավթյանի գնահատմամբ, պայմանավորված է առավելապես հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավմամբ:
Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իրականացված ինչպես համակարգային օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քրեական պատասխանատվության ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները:
Անցյալ տարվա ընթացքում իրականացված իրավական, ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի բարեփոխումները, գլխավոր դատախազի հավաստմամբ, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ նախադրյալներ են ստեղծել: Դրանց շարքում Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու, նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշների մշակումն ու դրա հիման վրա կոռուպցիոն հանցագործությունների ցանկի հաստատումը:
2017թ. դատախազության առաջնահերթություններից գլխավոր դատախազն առանձնացրել է քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների բարելավման ուղղությամբ կատարված ծավալուն ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերը:
Անդրադառնալով Հանրապետության Նախագահի կողմից 2017թ. հուլիսի 3-ին դատախազությունում ունեցած ելույթին, որում Նախագահը խնդրահարույց էր համարել կալանավորումների հիմնավորվածության, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հետ կապված իրավակիրառ պրակտիկան, գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ: Նա ներկայացրել է այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Ըստ գլխավոր դատախազի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա իրականացվել են դեռևս մինչդատական վարույթում մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելուն ուղղված դատավարական քայլեր: Սահմանվել են նաև անձին դատի տալու հարցը լուծելիս հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում ապացույցների թույլատրելիության և գործի լուծման համար դրանց բավարարության գնահատման չափանիշներ, դատական քննության փուլում հակընդդեմ հարցման իրավունքը երաշխավորելու, այդ համատեքստում մեղադրական դիրքորոշման հիմնավորվածությունն ապահովելու համար մեղադրողի դատավարական վարքագծի կանոններ:
Կարևորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության ապահովման ուղղություններով դեռևս անելիքներ կան հատկապես իր կողմից նշված՝ դատախազության դերն առավելապես իրավապաշտպանության սկզբունքների առումով ամրապնդելու տեսանկյունից:
Հանրապետության Նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը:
Սերժ Սարգսյանը շեշտել է նաև դատախազության համակարգը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև «Դատախազության մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու գործընթացի բնականոնությունն ապահովելու խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն