Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն խուսափեցինք թշնամանքից. ՀՀ Նախագահ 01/01/2018   00:13  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահն իր ամանորյա ուղերձում։

Ուղերձն ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում:

Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը:

2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:

Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները:

Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:

Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:
Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:

Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները: 

Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահն այցելել է սահմանամերձ Պառավարաքար
10:02 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
09:58 31/12/2017  |  ԼՐԱՀՈՍԲանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորին: Վիգեն Սարգսյան
17:11 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ՝ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ
17:04 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր. Վարչապետի շնորհավորական ուղերձը
15:12 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱնընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. Ոստիկանապետը շնորհավորում է
14:53 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱմանորն այն եզակի տոնն է, երբ շատերն անկեղծորեն հավատում են հրաշքի
14:46 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄենք կարող ենք հարթել հակամարտությունները, հաղթահարել ատելությունն ու պաշտպանել ընդհանուր արժեքները. Անտոնիու Գուտերեշ
14:19 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս
13:19 30/12/2017  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր զինվոր և սպա լավ է հասկանում իր առաքելությունը, գիտակցում է, որ իրեն է վստահված հայրենիքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]